22

May

Հետազոտական միջոցառում և դասախոսություն

ԱՄՆ աջակցությունը Հայաստանում ժողովրդավարության կայացմանը

ՄԱՀՀԻ քննարկումների դահլիճ

Մասնակիցներ

Քաղաքագետներ, վերլուծաբաններ, լրագրողներ, ՄԱՀՀԻ ժողովրդավարության դպրոցի շրջանավարտներ

Translations for this article isn't ready yet.

Նկարագրություն

Հետազոտական միջոցառման նպատակն է քննարկել Հայաստանում ժողովրդավարության հաստատման գործում արևմտյան, մասնավորապես՝ ԱՄՆ-ի ցուցաբերած օգնությունը երկրի անկախացումից մինչ այժմ:

2017թ. ապրիլին ամերիկյան «Foreign Policy» հեղինակավոր ամսագրում 15 էջանոց փաստաթուղթ հրապարակվեց, որի համաձայն ԱՄՆ-ի պետդեպարտամենտը պատրաստվում է 2018թ. դադարեցնել USAID-ի ծրագրերով որոշ երկրներին (Ադրբեջանին, Ղազախստանին, Թուրքմենստանին և Բելառուսի) ցուցաբերվող ֆինանսական աջակցությունը, որոշների համար էլ կրճատել դրանց չափը (Հայաստանինը՝ մինչև 77, Վրաստանինը՝  41, Ուկրաինայինը՝ 68, Մոլդովայինը՝ 47, Ղրղզստանինը՝ 59, Տաջիկստանինը՝ 47 տոկոսով): Դրանից երկու տարի առաջ՝ 2015թ. ապրիլին Երևանում USAID գրասենյակը հայտարարեց Հայաստանում իր ռազմավարական առաջնայնությունները պահպանելու, բայց այդ ուղղություններով իրականացվող ծրագրերը կրճատելու մասին: Վերջին տասնամյակում էականորեն նվազել է նաև Արցախի Հանրապետությանն ԱՄՆ կառավարության ուղիղ աջակցությունը: Փաստացի, եթե ԱՄՆ-ում արդեն որոշակի պարբերականություն է ստանում հետխորհրդային երկրներին, այդ թվում՝ Հայաստանին ցուցաբերվող ֆինանսական աջակցությունների կրճատումը, Հայաստանում էլ որոշակի հաճախականությամբ բռնկվում են այդ աջակցության արդյունավետության, ծրագրերի արդյունավետ իրականացման հարցերը:   

Այս և այլ հարցադրումների համատեքստում քննարկման բանախոս Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը համալիր կներկայացնի ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի շրջանակում իր կատարած հետազոտությունը, որտեղ քննության են առնվում ժողովրդավարության կայացման խնդիրները հետխորհրդային Հայաստանում, ՀՀ ժողովրդավարական հաստատությունների և ազատությունների կայացման համար ԱՄՆ-ի կողմից հատկացված ֆինանսական և այլ բնույթի օգնության ծրագրերը, առանձնացվում և հիմնավորվում են այդ օգնության փուլերը, ուղղությունները, հայկական ժողովրդավարությանն ուղղված ԱՄՆ-ի ծրագրերի, ֆինանսավորման արդյունավետությունը, այս համատեքստում նաև՝ հայ-ամերիկյան հարաբերությունները և ժողովրդավարական հաստատությունների առկա իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում:

Բանախոսի զեկույցից հետո քննարկմանը մասնակցող փորձագետները, վերլուծաբանները տեսակետներ կհայտնեն այդ ծրագրերի կրճատման՝ Հայաստանի ժողովրդավարության վրա հնարավոր հետևանքների ու քննարկման առարկա այլ հարցերի կապակցությամբ:  

ԾՐԱԳԻՐ

12:00-12:10

Ստյոպա Սաֆարյան 

ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար
Բացման խոսք
12:10-12:35

Նարինե Մկրտչան

Մամուլի ազգային ակումբի նախագահ

Հայկական ժողովրդավարության ամերիկյան ֆինանսավորումը

12:35-13:00   Հարցուպատասխան
13:00-13:45   Քննարկում և ելույթներ
13:45-14:00   Ամփոփում
14:00-14:30   Սուրճ

Քննարկումն ուղիղ կհեռարձակվի «Առաջին լրատվական»-ի կողմից:





Միջոցառման համար կապ

Հետազոտական միջոցառում և դասախոսություն Միջոցառումների թիմ