21

Nov

Կլոր սեղան և սեմինար

Ազգային և կրոնական փոքրամասնությունների մարտահրավերներն արդի Թուրքիայում և Իրաքում

ՄԱՀՀԻ քննարկումների դահլիճ

Մասնակիցներ

ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետներ, թուրքագետներ, արաբագետներ, իրանագետներ, ԱԳՆ և Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ

Translations for this article isn't ready yet.

Նկարագրություն

Քննարկման հյուր-բանախոսը պարոն Բենջամին Աբթանն է, ով հանդիսանում է Եվրոպական հակառասիստական հասարակական շարժման (ԵՀՀՇ) հիմնադիրն ու նախագահը, եվրոպական խորհրդարանականների Էլի Վիզել ցանցի (Elie Wiesel Network of parliamentarians) հիմնադիրն ու համակարգողը, ինչպես նաև նախկինում եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի ու արդարադատության նախարարների խորհրդականը: Պարոն Աբթանն իր հայտնաբերումները կներկայացնի այն ժամանակակից մարտահրավերների վերաբերյալ, որոնց փախստականներն ու ներքին տեղահանվածները բախվում են Մերձավոր Արևելքում ընթացող քաղաքացիական ու Իսլամական պետության դեմ պատերազմի համատեքստում: Նա համապատասխանաբար 2016 և 2017 թվականներին դաշտային առաքելություն է իրականացրել դեպի Իրաք և Թուրքիա, ինչը բավական հարուստ նյութ է տվել նշված երկու երկրներում ազգային ու կրոնական փոքրամասնությունների, նրանց իրավունքների վերաբերյալ համակողմանի ու խորքային դիտարկումներ և եզրահանգումներ կատարելու համար:

Բանախոսի ներկայացմանը կհաջորդեն հարցուպատասխանը և մտքերի փոխանակությունը:

Քննարկումը կընթանա անգլերեն լեզվով:

ՕՐԱԿԱՐԳ

11:00-11:10

Ստյոպա Սաֆարյան 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար

Ողջույնի և բացման խոսք

11:10-11:40

Բենջամին Աբթան

ԵՀՀՇ հիմնադիր և նախագահ, Էլի Վիզել ցանցի հիմնադիր և համակարգող, Ֆրանսիայի արտաքին գործերի ու արդարադատության նախարարների նախկին խորհրդական

Ազգային և կրոնական փոքրամասնությունների մարտահրավերներն արդի Թուրքիայում և Իրաքում

11:40-12:00

Հարցուպատասխան

12:00-12:50

Քննարկում և մտքերի փոխանակություն

12:50-13:00

Եզրափակիչ խոսք և ամփոփում

13:00-13:30

Հյուրասիրություն

 

ՄԱՀՀԻ քննարկումների կանոնների մասին

  • Բանախոսի ելույթ՝ 30 րոպե,
  • Հարցեր բանախոսին՝ 3-5 րոպե, 
  • Մասնակիցների ելույթներ՝ 5-7 րոպե,
  • Բանախոսի եզրափակիչ խոսք՝ 10 րոպե,
  • Լրագրողներից խնդրվում է բանախոսից և մասնակիցներից հարցազրույցներ և մեկնաբանություններ վերցնել միայն քննարկումից հետո:

 

Բանախոսի մասին

Պարոն Բենջամին Աբթանը Եվրոպական հակառասիստական հասարակական շարժման (ԵՀՀՇ) հիմնադիրն ու նախագահն է, եվրոպական խորհրդարանականների Էլի Վիզել ցանցի հիմնադիրն ու համակարգողը: 

Նա եղել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Բեռնար Քուշների և արդարադատության նախարար Քրիստիան Տոբիղայի քաղաքական հարցերով խորհրդականը: 

Նա հանդիսացել է նաև Ֆրանսիայի գլխավոր ֆինանսական հաստատության՝ Ավանդների և պարտատոմսերի բորսայի միջազգային հարցերով խորհրդականը՝ պատասխանատու լինելով հատկապես Երկարաժամկետ ներդրումային ակումբի ձևավորման համար: Նա հանրակարգային հարցերով խորհրդատվական ծառայություններ է մատուցել  նաև Ֆրանսիայի մի շարք նորաձևության տների:

Որպես SOS Ռասիզմ կազմակերպության վարչության անդամ, Փրկենք Դարֆուրը կոալիցիայի համահիմնադիր, Ֆրանսիայի Հրեական ուսանողական միության նախագահ՝ նա չափազանց ակտիվ ներգրավվածություն է ունեցել քաղաքացիական հասարակության մեջ:

Նա ճարտարագիտության և միջազգային գործարարության գիտական աստիճաններ է ստացել Ֆրանսիայի Տելեկոմ Փարիզ և ESSEC առաջատար համալսարաններից:

 

ԵՀՀՇ և Էլի Վիզել ցանցի մասին

Եվրոպական հակառասիստական հասարակական շարժումը (ԵՀՀՇ) Եվրոպայում մարդու իրավունքներով զբաղվող կազմակերպություններից ամենազանգվածային ցանցն է, որը հիմնադրվել է 2010թ.: Եվրոպական ողջ մայրցամաքի ավելի քան 35 երկրներում, ներառյալ՝ Ռուսաստանում ու Թուրքիայում, զանգվածային ու ինստիտուցիոնալ գործողություններ իրականացնելու շուրջ այն ամեն տարի համախմբում է մի քանի հարյուր կազմակերպությունների:  ԵՀՀՇ-ը նաև գործակցում է մտավորականների, արվեստագետների, լրագրողների, տեղական ու ազգային մակարդակի քաղաքական գործիչների և այլ ազդեցիկ ցանցերի հետ:  

Էլի Վիզել ցանցը, որը հիմնադրվել է 2016թ., Երոպայում խորհրդարանականների ամենամեծ ցանցն է: Այն ունի ավելի քան 400 անդամ ամենատարբեր քաղաքական հոսանքներից, 25 ազգային խորհրդարաններից ու Եվրոպական խորհրդարանից, որոնք ներգրավված են մարդու իրավունքների և ժողովրդավարության ապահովման և զանգվածային ոճրագործությունների կանխարգելման գործում: 





Միջոցառման համար կապ

Կլոր սեղան և սեմինար Միջոցառումների թիմ