15

Sep

Կլոր սեղան և սեմինար

Հայ-ռուսական հարաբերություններ. որտե՞ղ, ի՞նչ և ինչո՞ւ է «եռում»

ՄԱՀՀԻ քննարկումների դահլիճ

Մասնակիցներ

ՄԱՀՀԻ ասոցացված և գործընկեր փորձագետներ, Ռուսաստանի ու Կովկասի հարցերով զբաղվող վերլուծաբաններ, մեկնաբաններ, լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ԱԳՆ և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ

Translations for this article isn't ready yet.

Նկարագրություն

Հայաստանում տեղի ունեցած Թավշյա հեղափոխությունից ու նոր կառավարության կազմավորումից հետո հայ-ռուսական հարաբերություններում ի հայտ են եկել թե՛ կնճիռներ, թե՛ մտահոգություններ Երևանում ու Մոսկվայում դրանց հետագա զարգացումների վերաբերալ: Հայաստանում ներքին արդարադատության իրականացման ու կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացները, որոնք շոշափում են Հայաստանի նախկին բարձրաստիճան պաշտոնատար անձանց, առիթ է հանդիսացել Ռուսաստանի բարձրագույն՝ արտգործնախարարի մակարդակով, մտահոգություններ հայտնելու համար: Հայ-ռուսական ասիմետրիկ հարաբերություններում նախկինում կուտակված բազմաթիվ խնդիրներին գումարվել են նորերը: Ասիմետրիկ հարաբերություններն իրավահավասարության հիմքի վրա վերակառուցելու կառավարության որդեգրած մոտեցումը տակավին համարժեք ըմբռնման չի արժանանում Ռուսաստանի փորձագիտական ու քաղաքական շրջանակներում: Հայկական կողմի համար շարունակում է խնդրահարույց մնալ Հարավային Կովկասում Ռուսաստանի վարած անվտանգային քաղաքականությունը, ներառյալ ռուս-ադրբեջանական ռազմատեխնիկական համագործակցությունը: Անորոշությունները վերացված չեն նաև ղարաբաղյան խնդրում և Մոսկվայի ու Երևանի ղարաբաղյան քաղաքականությունների մեջ: Երկու երկրների դաշնակցային հարաբերություներում տուրբուլենտությունը տեղի է ունենում Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Իրան դիմակայության սրման պայմաններում: ՌԴ նախագահի հետ Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների հանդիպումների ակնհայտորեն հագեցած օրակարգերն ինքնին խոսուն են:

Քննարկման նպատակն է ամփոփել վերոթվարկյալ ու այլ զարգացումները, որոնք ազդում են կամ կարող են ազդել հայ-ռուսական հարաբերությունների ու օրակարգի վրա՝ մասնավորապես, և ողջ տարածաշրջանի վրա՝ ընդհանրապես: Կլոր սեղանի գլխավոր բանախոսներն են «Կովկաս» ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը և դեսպան, Հայ-սլավոնական համալսարանի դասախոս, դեսպան Արման Նավասարդյանը: Քննարկումը կվարի ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մեհրաբյանը: Բանախոսների ու մասնակիցների հարցուպատասխանին կհաջորդեն ելույթներն ու մտքերի փոխանակությունը:     

ԾՐԱԳԻՐ

11:00-11:10

Ռուբեն Մեհրաբյան 

Միջազգային և անվտանգության հարցերի
հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) ասոցացված փորձագետ

Բացման խոսք

11:10-11:25

Դեսպան Արման Նավասարդյան

Հայ-սլավոնական համալսարանի դասախոս

Հարցադրումներ.

♦ Ինչո՞ւ են ջերմում հայ-ռուսական հարաբերությունները. երկկողմ հարաբերությունների խորքային փոփոխությունների իրական պատճառները,

♦ Ի՞նչ, որտե՞ղ և ինչո՞ւ է եռում, և արդյո՞ք եռում է,

♦ Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումներ. սպասելիքները և արդյունքները,

♦ Նորոգե՞լ, թե՞ արմատապես վերակառուցել հայ-ռուսական հարաբերությունները, 

♦ Ո՞վ և ինչպե՞ս կմարի բռնկվող հրդեհը:

11:25-11:40

Ալեքսանդր Իսկանդարյան

«Կովկաս» ինստիտուտի տնօրեն
11:40-12:00

Հարցուպատասխան

12:00-12:55

Մտքերի փոխանակություն

12:55-13:00

Ամփոփում

13:00-13:30

Սուրճի հյուրասիրություն

 

ՄԱՀՀԻ քննարկումների կանոններ

♦ Բանախոսի ելույթ՝ 15 րոպե

♦ Բանախոսին ուղղվող հարցեր՝ 3-5 րոպե

♦ Մասնակիցների ելույթներ՝ 5-7 րոպե

♦ Բանախոսի եզրափակիչ խոսք՝ 5 րոպե

♦ Լրատվամիջոցները բանախոսներից ու քննարկման մասնակիցներից հարցազրույցներ և մեկնաբանություններ կարող են վերցնել բացառապես միջոցառման ավարտից հետո:

Քննարկումն ուղիղ կհեռարձակվի «Առաջին լրատվական»-ի կողմից: 





Միջոցառման համար կապ

Կլոր սեղան և սեմինար Միջոցառումների թիմ