Հայաստանում ևս կարող է իրադարձությունների նման զարգացում տեղի ունենալ: Հայաստանում գնաճը, սոցիալական լարվածությունն ավելի բարձր մակարդակի են, քան Իրանում: Նամանավանդ այս տարի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մի շարք ապրանքներ կթանկանան, արդեն իսկ տեսանք, որ թանկացան բեզնինի ու գազի գները: Չեմ բացառում, որ Հայաստանում ևս նման ընդվզում կարող է տեղի ունենալ:

Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյան, ՄԱՀՀԻ փորձագետ

«Իրանում տեղի ունեցող իրադարձությունների ամենավտանգավոր սցենարը կարող էր լինել այն, որ Իրանը Սիրիայի պես մխրճվեր երկարատև քաղաքացիական պատերազմի մեջ. դա բարեբախտաբար չեղավ»,- անդրադառնալով վերջին օրերին Իրանում ծավալվող իրադարձություններին՝ Factor.am-ի հետ զրույցում նշեց իրանագետ Արմեն Վարդանյանը՝ շարունակելով. «Հաջորդ վտանգը կարող է լինել այն, որ Արևմուտքն է՛լ ավելի խստացնի պատժամիջոցներն Իրանի նկատմամբ: ԱՄՆ-ն արդեն իսկ պատժամիջոցների փաթեթ է մշակել, բարեբախտաբար ԵՄ-ն չի միացել այդ պատժամիջոցներին»:

Արմեն Վարդանյանը, սակայն, մարտահրավերներից բացի նաև հնարավորություններ է տեսնում. «Ինձ ուրախացրեց այն փաստը, որ Իրանում կան ադեկվատ քաղաքական գործիչներ, որոնք հայտարարեցին, որ քաղաքացիների հետ պետք է լուրջ բանակցություններ սկսել, բարեփոխումներ կատարել և ներքին տրանսֆորմացիայի միջոցով խնդիրները լուծել»:

Իրանագետը չի բացառում, որ Հայաստանում ևս կարող է իրադարձությունների նման զարգացում տեղի ունենալ: «Հայաստանում գնաճը, սոցիալական լարվածությունն ավելի բարձր մակարդակի են, քան Իրանում: Նամանավանդ այս տարի ԵՏՄ-ին անդամակցելուց հետո մի շարք ապրանքներ կթանկանան, արդեն իսկ տեսանք, որ թանկացան բեզնինի ու գազի գները: Չեմ բացառում, որ Հայաստանում ևս նման ընդվզում կարող է տեղի ունենալ».- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Լիլիթ Շաբոյան 

08.01.2018

Աղբյուրը՝ «Ֆակտոր»