ՀՀ-ը նախևառաջ ՆԱՏՕ-ին արդեն իսկ տալիս է՝ լինելով տարածաշրջանային կայունության կարևորագույն գործոններից մեկը։ Երկրորդը՝ Հայաստանն ունի նշանակալի ռազմական պոտենցիալ և կարող է իր անվտանգության և պաշտպանական քաղաքականությունը ներդաշնակեցնել ՆԱՏՕ-ի ջանքերին, որոնք ուղղված են կայունության հաստատմանը տարածաշրջանում և տարածաշրջանի հարակից տարածաշրջաններում։ 

Scannews-ի զրուցակիցը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն է։

Ըստ Ձեզ՝ ո՞րն է այն մաքսիմալը, որը կարող է տալ ՆԱՏՕ-ն Հայաստանին, և փոխադարձաբար՝ Հայաստանը ՆԱՏՕ-ին։ Համագործակցության շրջանակաները մինչև ո՞ր աստիճան կարող են խորանալ։ Ո՞րն է սահմանը։ 

Պարզ է, որ հայկական կողմը  չի անի այնպիսի քայլեր, որոնք իրավաբանորեն կհակասեն այն իրավապայմանագրային բազային, որը կա Հայաստանի և Ռուսաստանի միջև։ Դա գլխավոր սահմանափակող գործոնն է այս պահին։ Թե ինչ կարող է ՆԱՏՕ-ն տալ Հայաստանին, ասեմ, որ նախևառաջ դա այն սատարումն է, որը մենք սպասում ենք, որ ՆԱՏՕ-ն կցուցաբերի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությանը և պատերազմի կանխմանը, երկրորդը՝ վերաբերմունք կհայտնի Ադրբեջանի այս ապակառուցողական դիրքորոշմանը տարածաշրջանում, Ռուսաստանի նկատմամբ զսպման քաղաքականություն կտանի, և հատկապես ՌԴ ռազմատեխնիկական գործունեությանը տարածաշրջանում, որը գլխավոր ապակայունացնող գործոնն է։ 

Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա ՀՀ-ն նախևառաջ ՆԱՏՕ-ին արդեն իսկ տալիս է՝ լինելով տարածաշրջանային կայունության կարևորագույն գործոններից մեկը։ Երկրորդը՝ Հայաստանն ունի  նշանակալի ռազմական պոտենցիալ և կարող է իր անվտանգության և պաշտպանական քաղաքականությունը ներդաշնակեցնել ՆԱՏՕ-ի ջանքերին, որոնք ուղղված են կայունության հաստատմանը տարածաշրջանում և տարածաշրջանի հարակից տարածաշրջաններում։ 

Ի՞նչ կասեք ՀՀ վարչապետի Բրյուսելյան այցի հետ կապված։ Ի՞նչ ակնկալենք։ 

Մեր խոսակցության ժամանակ ուրվագծված շրջանակը, այնուամենայնիվ, այնտեղ գոնե քննարկան առարկա կդառնա։ Թե ինչ որոշումերի կհանգեն այդ որոշումերի արդյունքում, այս պահին դժվար է ասել, որովհետև դժվար է ասել, թե որքան խորը կարող է գնալ ՆԱՏՕ-ն, և դրա ցուցիչը կլինի, թե ինչ նորություններ մենք կունենանք ՆԱՏՕ-Վրաստան հարաբերություններից։ Երկրորդ ցուցիչը կլինի այն, թե ինչ դիրքորոշում կորդեգրվի Ռուսաստանի նկատմամբ, որովհետև գիտենք, որ ՆԱՏՕ-ի այդ գագաթաժողովից հետո տեղի է ունենալու Թրամփ-Պուտին հանդիպպումը Հելսինկիում։ 

Իսկ ի՞նչ սպասել ՀՀ-ԵՄ համաձայնագրի հետ կապված։ 

Իմ սուբյեկտիվ կարծիքով՝ Հայաստանը ռեֆորմների ուղին արդեն ընտրել է հեղափոխությունից հետո։ Իհարկե շատ լավ հասկանում ենք, որ քաղաքական իրավիճակն այս ընթացիկ փուլում դեռ չի ենթադրում երկարաժամկետ ծրագրերի հաստատում և իրականացում, բայց այնուամենայնիվ այդ ժամանակը գալու է։ Եվ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն ուղղակի ուղենիշ է հենց այդ բարեփոխումների ճանապարհին։ Այսինքն՝ պետք չի դնել հեծանիվ հորինել, այլ պարզապես պետք է արագ և մասշտաբային կերպով իրականություն դարձնել այդ պայմանագրի դրույթները թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, թե՛ իրավական բաղադրիչով։ Այդ իմաստով ուղղակի ՀՀ-ԵՄ համաձայնագիրն անփոխարինելի է և ունի ռազմավարական նշանակություն ՀՀ-ի համար։ Եվ հաշվի առնելով նաև այս հեղափոխության գոյությունը՝ կարող ենք ասել, որ այդ նշանակությունը նոր չափումներ է ձեռք բերել։ 

Անի Եղիազարյան

12.07.2018

Աղբյուրը՝ «Սքան Նյուզ»