Ռուսաստանում հակասական գնահատականներ են տրվել Փաշինյանի այցին, ու դրանք եղել են ոչ միայն անկախ քաղաքագետների, այլև այնպիսի անձանց դիրքորոշումները, որոնք առանց իշխանության հրահանգի որևէ քայլ չեն կատարում, հետևաբար Հայաստանը դեռ անելիքներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը Բրյուսել շատ դրական է գնահատում:

«Վարչապետի այցը Բրյուսել շատ կարևոր մեկնարկ էր այն հարաբերությունների, որոնք դեռ պետք է կառուցվեն: Հայաստանում տեղի է ունենում և ունենալու արտաքին քաղաքականության որակի փոփոխություն: Այդ իմաստով այցը շատ կարևոր էր: Այդ որակական փոփոխության սկիզբը շատ խոստումնալից կերպով դրվեց այս այցով»,-լրագրողների հետ զրույցում ասաց Մեհրաբյանը:

Նրա կարծիքով՝ ներկայում Հայաստան-Արևմուտք հարաբերությունները պետք է կառուցվեն իրական արժեքային ընդհանրության վրա: Հայաստան-ԵՄ հարաբերությունների պոտենցիալն ահռելի է:

Ռ. Մեհրաբյանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին վարչապետ Փաշինյանի մասնակցությունն ու հանդիպումները ևս շատ դրական գնահատեց: Նա կարևորեց նաև Հայաստանի համար շատ կարևոր երկրներից՝ Հունաստանից, Ուկրաինայից, Լիտվայից վարչապետի ստացած այցելության հրավերները:

Քաղաքագետը շատ կարևոր համարեց Նիկոլ Փաշինյանի դիտարկումը, որ Հայաստանն ակնկալում է լուրջ հարաբերություններ ԵՄ-ի հետ:

14.07.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»

 

Բրյուսելում տեղի կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը. «168 ժամ» 

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն ինչ-որ առումով նվազել է:

«Կարծում եմ՝ Բրյուսելում կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը: Ալիևի համար բրյուսելյան հանդիպումները ցույց տվեցին, թե ինչքան բարձր է այդ գինը» - ասաց Մեհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց՝ դա թույլ է տալիս բանակցային գործընթացը պահպանել գոնե մինիմալ կերպով:

«Ձեռքբերումն այն պայմանավորվածությունն էր, որ այդ հանդիպումները շարունակվելու են: Բացի այդ, ասում են, որ հանդիպումը տևել է բավականին երկար՝ մոտ 4 ժամ: Կարելի է ենթադրել, որ հարցերի լայն շրջանակ է քննարկվել»,-եզրափակեց Մեհրաբյանը:

14.07.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»

 

Հայաստանը ուզվոր չէ, եւ նրա դիրքորոշումը ՌԴ նկատմամբ պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին ԵՄ նկատմամբ էր. «Գալա» 

Հայաստանի դիրքորոշումը Ռուսաստանի նկատմամբ ևս պետք է լինի ճիշտ այնպիսին, ինչպիսին ԵՄ նկատմամբ էր ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ժամանակ, համոզված է Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը: Բրյուսելյան այցի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հստակ ուղերձ հղեց, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի հանդեպ վերաբերմունքը. ֆինանսական ակնկալիքները երկրին չեն կարող դարձնել կախյալ մեկ այլ պետությունից:

Նման սկզբունքային դիրքորոշումը կարող է և Ռուսաստանի վերաբերմունքի փոփոխության պատճառ դառնալ, արդյո՞ք կավելանա այս պետության կողմից վերաբերմունքը, Մեհրաբյանը կարծում է, որ ժամանակի խնդիր է, այնուամենայնիվ, Ռուսաստանում հակասական գնահատականներ են տրվել Փաշինյանի այցին, ու դրանք եղել են ոչ միայն անկախ քաղաքագետների, այլև այնպիսի անձանց դիրքորոշումները, որոնք առանց իշխանության հրահանգի որևէ քայլ չեն կատարում, հետևաբար Հայաստանը դեռ անելիքներ ունի Ռուսաստանի հետ հարաբերություններում:

14.07.2018

Աղբյուրը՝ «Գալա»

 

Քաղաքագետի կարծիքով՝ Հայաստանի վարչապետի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգը նվազել է. «Արմենպրեսս»​

Քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի բրյուսելյան այցից հետո Ադրբեջանի կողմից պատերազմ սկսելու վտանգն ինչ-որ առումով նվազել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մեհրաբյանը նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Կարծում եմ՝ Բրյուսելում տեղի կայացած հանդիպումները էապես բարձրացրել են հնարավոր պատերազմի սանձազերծման գինը: Ալիևի համար բրյուսելյան հանդիպումները ցույց տվեցին, թե ինչքան բարձր է այդ գինը»-ասաց Մեհրաբյանը:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործանախարարների հանդիպմանը՝ քաղաքագետը նշեց՝ դա թույլ է տալիս բանակցային գործընթացը պահպանել գոնե մինիմալ կերպով:

«Ձեռքբերումն այն պայմանավորվածությունն էր, որ այդ հանդիպումները շարունակվելու են: Բացի այդ, ասում  են, որ հանդիպումը տևել է բավականին երկար՝ մոտ 4 ժամ: Կարելի է ենթադրել, որ  հարցերի լայն շրջանակ է քննարկվել»,-եզրափակեց Մեհրաբյանը:

14.07.2018

Աղբյուրը՝ «Արմենպրեսս»