ԱԺ-ում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անելու մասին օրինագծի ընդունումը սրեց իրավիճակը: Դրանով ուզում են ստեղծել մեխանիզմ, որով կկարողանան խուսանավել արտահերթ ընտրություններից, որպեսզի հունիսից հետո կարողանան Փաշինյանի կառավարությանն անվստահություն հայտնել: Բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ երկար ժամանակ չի նվազելու:

ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, լեզվաբան Նարինե Դիլբարյանը և «Գելափ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը  «Առաջին լրատվական»-ի տաղավարում ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, լեզվաբան Նարինե Դիլբարյանը և «Գելափ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի տաղավարում

Այն, որ Հայաստանի քաղաքական համակարգը կայացած չէ, չեն գործում հավասարակշռության մեխանիզմները, կասկածից վեր է: Այստեղ չկա քննարկման կամ բանավեճի առարկա: Սակայն երբ այդ իրողությունները փորձ է արվում կապել խորհրդարանի արտահերթ ընտրության լինել-չլինելու հետ, փորձ է արվում դրանով հիմնավորել, որ ընտրությունը չի ունենա դրական էֆեկտ, և պետք է սպասել քաղաքական համակարգի, այսպես ասած, բալանսավորմանը, ապա այստեղ առաջանում է ոչ միայն քննարկման ու բանավեճի առարկա, այլ պարզապես նենգափոխվում է քաղաքական իրավիճակի բնականոն զարգացման տրամաբանությունը: Որպես կանոն, այդօրինակ փաստարկներով ներկայացող սուբյեկտները բացի «սպասելուց», չեն ներկայացնում որևէ այլ գործուն անելիք կամ մեխանիզմ, որով հնարավոր կլիներ գալ եզրահանգման՝ պատրա՞ստ է քաղաքական դաշտն ընտրության, թե՞ ոչ: Ինչքա՞ն է պետք սպասել, ինչքա՞ն ժամանակ պետք է անցնի, որպեսզի համարենք, որ այսպես ասած՝ քաղաքական դաշտը պատրաստ է ընտրության:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ քննարկմանը մասնակցեցին քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը, լեզվաբան Նարինե Դիլբարյանը և «Գելափ»-ի հայաստանյան ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը:

Քննարկման մասնակիցները նախ իրենց խոնարհումն արտահայտեցին վերին աստիճանի հայկական էության կրող մեծագույն շանսոնյեի՝ Շարլ Ազնավուրի անմահ հիշատակին և անդրադարձան բարձր մակարդակով կազմակերպված հուղարկավորության արարողությանը, որում շեշտված էր լեգենդի հայկական ծագումը, և ընդգծեցին, որ անգամ հրաժեշտի արարողությամբ նա մեծագույն ծառայություն մատուցեց հայ ժողովրդին, և անգամ նրա մահը կամուրջ էր երկու ժողովուրդների միջև:

Անդրադառնալով հայաստանյան ներքաղաքական կյանքին՝ Ս. Սաֆարյանն ընդգծեց, որ ԱԺ-ում ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություն անելու մասին օրինագծի ընդունումը սրեց իրավիճակը: Նրա կարծիքով՝ դրանով ուզում են ստեղծել մեխանիզմ, որով կկարողանան խուսանավել արտահերթ ընտրություններից, որպեսզի հունիսից հետո կարողանան Փաշինյանի կառավարությանն անվստահություն հայտնել: Բայց Նիկոլ Փաշինյանի վարկանիշը դեռ երկար ժամանակ չի նվազելու:

Արամ Նավասարդյանի հավաստմամբ, ըստ իրենց կազմակերպած հարցումների արդյունքի, Նիկոլ Փաշինյանի անձնական վարականիշը շատ բարձր է. հարցվածների 91 տոկոսը բարձր է գնահատել նրա աշխատանքը:

Ա. Նավասարդյանը, անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ցուցանիշներին, նշեց, որ Երևանի ընտրողների ցուցակը ուռճացված է, և այդ խնդիրը լինելու է նաև հանարապետական ընտրություններին:

Ն. Դիլբարյանի դիտարկմամբ՝ Ն. Փաշինյանի կիրառած գործիքակազմի պարագայում սպասելի էր երեք կուսակցությունների միավորումը: Նրա խոսքով՝ ընդհանուր թշնամու կերտումը, Քոչարյանի հայտնվելը, նրա անհասկանալի արտահայտությունները նպաստեցին Նիկոլ Փաշինյանի շուրջ կոնսոլիդացիային: «Դրան նպաստեց նաև վերջին օրինագծի ընդունումը: Սևերի և սպիտակների հակադրությունը շատերին բևեռացնում և վախեցնում է: Ձևավորված կուսակցությունները վստահություն չունեն: Քաղաքական դաշտը աղետալի վիճակում է»,- նշեց լեզվաբանը:

Ս. Սաֆարյանի կարծիքով՝ ընտրություններին պատրաստ չլինելը կեղծ փաստարկ է: Նրա խոսքով՝ կոնտրհեղափոխականներից պետք է մաքրվի քաղաքական դաշտը:
Սաֆարյանի դիտարկմամբ՝ ապագա ԱԺ-ում կլինեն երեք ուժեր: Նա նաև նկատեց, որ Ծառուկյանը չպատասխանեց ամենակարևոր հարցին՝ որտեղ է ինքը՝ իշխանությա՞ն մեջ, թե՞ ընդդիմադիր:

Ն. Դիլբարյանը կարծիք հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանի վերադարձը քաղաքականություն անհնար է: Արամ Նավասարդյանը հակադարձեց՝ նշելով, որ չպետք է համարել, թե Քոչարյանը ընդհանարպես շանս շունի, քանի որ ունի փորձ և ֆինանսներ:

Մանրամասն՝ տեսանյութում:

05.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»