Բոլոր դեպքերում սա ճեղքում էր ՀՀԿ-ի համար, որովհետև կուսակցության գիծը ներկայացնող պատգամավորների տեսա­կետը խիստ հակասության մեջ է այդ խմ­բակցության տարբեր անդամների արած հայտարարությունների պատճառով: Այ­սինքն ՀՀԿ-ի ներսում փլուզում է: Եթե իրադարձությունները նման տրամաբա­նությամբ գնան, ապա ուրվագծվում է՝ ՀՀԿ-ն չի առաջադրի որևէ թեկնածու:

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի հետ:

- Պարոն Սաֆարյան, Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը հայտարարեց, որ միշտ վերջինիս կողքին է լինելու, այնինչ ԲՀԿ-ն ընդամենը օրեր առաջ միանգամայն այլ դիրքորոշում էր ցուցաբերում: Կարո՞ղ ենք ենթադրել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամա­վորները իրենց քայլերը նախօրոք չէին հա­մաձայնեցրել իրենց ղեկավարի հետ:

֊ Դա բավականին լուրջ քվեարկություն էր: Խիստ կասկածում եմ, որ պատգամա­վորները կարող էին պարոն Ծառուկյանին տեղյակ պպհած չլինեին՝ առավել ևս որ քվեարկության օրը ԱԺ-ի դեմ բավականին բուռն զարգացումներ էին տեղի ունենում: Տեղի ունեցավ այն, որ եթե ԲՀԿ-ն միամտա­բար մտածում էր, թե իր խռոված կեցված­քով կարող է «սթափեցնել» «Քաղաքացի­ական պայմանագիր» կուսակցությանը և Նիկոլ Փաշինյանին, կարծում եմ հասկացավ, որ սա այդ դեպքը չէ, և բնականաբար ետ քայլ արեցին: Հասկացավ, որ կորցնում է հեղինակության վերջին փշրանքները: Հասկանալով, որ հանրային կարծիքի դաշ­տում բացարձակապես տանուլ է տալիս ու ոչնչացնում ամեն հնարավոր բան, որ ստեղծվել է տարիների ընթացքում, այժմ Գագիկ Ծառուկյանը բավականին բաց խա­ղի կանոնների դաշտում հարկադրված եղավ ստորագրել այդ հուշագիրը: 

- Ինչքանո՞վ է վստահելի այդ հուշագրի ստորագրումը:

֊ Հայաստանյան քաղաքական ուժերը կանխատեսելիության տեսանկյունից լր­ջագույն խնդիր են ունեցել: Նրանց վար­քագիծը շատ հազվադեպ է քաղաքական եղել և այն կարող է իրադրության փոփո­խության դեպքում փոխվել, բայց, համենայնդեպս, Գագիկ Ծառուկյանի տված հարզազրույցում տղայական հարթության վրա ստանձնած պարտավորությունևերը թերևս 99%-ով վստահելի են: Նրանք հաս­կացան հակառակ քայլի դիմաց վճարվե­լիք ծանր գինը, և չեմ կարծում, որ այս մեկ ամսվա ընթացքում այնպիսի բան լինի, որ նրանք կարողանան խուսափել իրենց տված խոստումից ու գործել այլ դաշտում:

- ՀՀԿ մի քանի պատգամավորներ հայ­տարարեցին, որ կանգնում են Փաշինյանի կողքին: Սա ինչպե՞ս կմեկնաբանեք:

- Միգուցե կան այնպիսի հատվածներ, որոնք ամբողջությամբ տեսանելի չեն մեզ: Ինչ-որ դեպքերում գուցե կա պա­տասխանատվության կանչվելու վախը: Բոլոր դեպքերում, սա ճեղքում էր ՀՀԿ-ի համար, որովհետև կուսակցության գիծը ներկայացնող պատգամավորների տեսա­կետը խիստ հակասության մեջ է այդ խմ­բակցության տարբեր անդամների արած հայտարարությունների պատճառով: Այ­սինքն՝ ՀՀԿ-ի ներսում փլուզում է: Եթե իրադարձությունները նման տրամաբա­նությամբ գնան, ապա ուրվագծվում է՝ ՀՀԿ-ն չի առաջադրի որևէ թեկնածու:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում 

09.10.2018

Աղբյուրը՝ «Սքան Նյուզ»