«Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի քվեարկությունը համարեց քաղաքական ուժերի ինքնասպանության քայլ, ես կարծում եմ, որ հիմա խոստումից հրաժարվելը կճանապարհի այդ քաղաքական ուժերին, գործիչներին քաղաքական արենայից։ Դա չափազանց ռիսկային կլինի նրանց համար, և ես գրեթե կասկած չունեմ, որ նրանք չեն դիմի այդ ինքնասպանությանը»։

Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյան, ՄԱՀՀԻ հիմնադիր և հետազոտական ծրագրերի ղեկավար

«Մեծագույն խայտառակություն կլինի, եթե ԲՀԿ-ն, Հանրապետական պատգամավորները հրաժարվեն իրենց խոստումից։ Մինչ հեղափոխական շրջանը Հայաստանում հնարավոր էր հայտարարել մի բան և գործել այլ կերպ, բայց հիմա՝ ոչ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՄԱՀՀԻ ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։

Մեր զրուցակիցն ընդգծում է. «Որքան էլ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 2-ի քվեարկությունը համարեց քաղաքական ուժերի ինքնասպանության քայլ, ես կարծում եմ, որ հիմա խոստումից հրաժարվելը կճանապարհի այդ քաղաքական ուժերին, գործիչներին քաղաքական արենայից։ Դա չափազանց ռիսկային կլինի նրանց համար, և ես գրեթե կասկած չունեմ, որ նրանք չեն դիմի այդ ինքնասպանությանը»։

Քաղաքագետի դիտարկմամբ՝ վերջին քվեարկությունը սխալ հաշվարկի արդյունք էր։

Ստյոպա Սաֆարյանը միևնույն ժամանակ  մտահոգություն  է հայտնում. «Հայաստանի իշխանությունները վատ են աշխատում արտաքին միջավայրի հետ, վատ են բացատրում, թե ինչ են անում, և 100 տոկոս կանխատեսելիություն չեն ապահովում արտաքին գործընկերների համար։ Սա մեծ խնդիր է, որովհետև Հայաստանի իշխանությունները պետք է վերին աստիճանի կանխատեսելի լինեն բոլոր գործընկերների համար»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարիամ Գրիգորյան

09.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»