Այո՛, խորհրդարանական համակարգում հնարավոր չէ ունենալ կառավարություն, որը չունի մեծամասնություն խորհրդարանում. դա քաղաքական և քաղաքագիտական նոնսենս է: Կասկած չկա, որ անցնցում ճանապարհով կանցկացվեն արտահերթ ընտրությունները. դրա նախերգանքը տեսանք Երևանի ընտրությունների ժամանակ։ Իհարկե, պայքարը շատ ավելի թեժ կլինի, բայց հիմնականում խաղաղ ճանապարհով, օրինականության սահմաններում:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների հետ կապված կոնսենսուսն անխուսափելի էր: «Որովհետև իրադարձությունները քաղաքական դաշտի բանական հատվածին բերեցին այն եզրահանգման, որ Հայաստանում որքան շուտ ավարտվի իշխանության ձևավորումը, այնքան դրանից կշահեն բոլորը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նա։

Մեհրաբյանը շարունակում է. «Այո՛, խորհրդարանական համակարգում հնարավոր չէ ունենալ կառավարություն, որը չունի մեծամասնություն խորհրդարանում. դա քաղաքական և քաղաքագիտական նոնսենս է»։

Մեր զրուցակցի դիտարկմամբ՝ կասկած չկա, որ անցնցում ճանապարհով կանցկացվեն արտահերթ ընտրությունները. «Դրա նախերգանքը տեսանք Երևանի ընտրությունների ժամանակ։ Իհարկե, պայքարը շատ ավելի թեժ կլինի, բայց հիմնականում խաղաղ ճանապարհով, օրինականության սահմաններում»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

10.10.2018

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»