2016թ. մարտի 9-23-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության չորրորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որոնք կազմակերպվել էին ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հետ Ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում:

ՄԱՀՀԻ ժղովրդավարության չորրորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժղովրդավարության չորրորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

2016թ. մարտի 9-23-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության չորրորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որոնք կազմակերպվել էին ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի հետ Ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում:

11-օրյա դպրոցին մասնակցեցին Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների 24 շրջանավարտներ և մագիստրական ծրագրերի ուսանողներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:

Օր 1. Մարտի 9

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ունկնդիրներին ներկայացրեց Ինստիտուտի գործունեությունն ու նրա հետազոտական և կրթական ծրագրերը, այդ թվում` ժողովրդավարության դպրոցի առաքելությունը, ունկնդիրներն էլ ձևակերպեցին դասընթացից իրենց ակնկալիքները:

Այնուհետև Սաֆարյանը հանդես եկավ անվտանգության, ժողովրդավարության, ներքին ու արտաքին քաղաքականությունների կապին նվիրված ներածական դասախոսությամբ:

7a0e5dd005622a7f5cca338fde742eb9 866e357f161964df1803dd0fc830aa5a f19a4e293cb8463ac53404d7d9eb1333

Գործնական պարապմունքը նվիրված էր քաղաքական համակարգում անվտանգության հիմնահարցերի տեղի ու դերի քննարկմանը: Անվտանգության ու զարգացման գործառույթների դիտարկման համատեքստում ունկնդիրները ծանոթացան թե՛ առաջընթացի/զարգացման, թե՛ սպառնալիքների կանխատեսման ու կառավարման ենթաֆունկցիաներին, ժողովրդավարության ու դրանց փոխադարձ կապին:

Օր 2. Մարտի 10

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն էր: Շարունակելով նախորդ օրվա թեմատիկան՝ նա հանգամանորեն կանգ առավ անվտանգության ու ժողովրդավարության կապի, քաղաքական ռեժիմների տարբերությունների և առանձնահատկությունների վրա` ունկնդիրներին ներկայացնելով քաղաքական այլ ռեժիմների նկատմամբ ժողովրդավարության առավելությունները:

7f6e79e92428f00244abfb67a781cd4d c291cc356c00bcb921d525def68b4015 a4438c8d9c9ffa1279236614d350d261

Տարբեր տարածաշրջանների ու երկրների օրինակով բանախոսն ու ունկնդիրներն անդրադարձան ժողովրդավարական համակարգերի գործառնության տարբերություններին, առանձնահատկություններին ու ընդհանրություններին:

Օր 3. Մարտի 11

Օրվա բանախոսը ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնից դոցենտ, ք.գ.թ. Աշոտ Ալեքսանյանն էր, ում բանախոսության թեման էր ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, դրա հաշվարկման մեթոդաբանությունը:

Դոկտոր Ալեքսանյանն ունկնդիրներին նախ ծանոթացրեց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող տարբեր ինդեքսների մեթոդաբանությունը, ապա ներկայացրեց այն մոդելը, որն իրենց կողմից գործածվում է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնում:

8b702923cad1a91e760a7930370a8ea9 df75bf7e1a7a9efa5843dd0677990324 8bb247bb4f1cc21a1f69263f8d0481de

Որպես գործնական քննարկման նյութ Ալեքսանյանը ներկայացրեց այդ մեթոդաբանության հիման վրա հետխորհրդային հանրապետությունների համար ժողովրդավարության մակարդակի ինդեքսների իրենց հաշվարկները` առավելապես կենտրոնանալով Ուկրաինայի, Ռուսաստանի օրինակների վրա:

Օր 4. Մարտի 14

Դպրոցը հյուրընկալեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, Ազգային անվտանգության ծառայության նախկին պետ Դավիթ Շահնազարյանին:

fc1d00834bfa2cfd61590a4b9942f71a aec8b2fc251d32980cba8b81d5b5f0f9 d9cd0c117273b55d866b04a6feb00c89

Քննարկում-բանավեճի թեման նվիրված էր Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու Կովկասում տարածաշրջանային զարգացումներին, դրանց փոխազդեցությանը: Բանախոսը և ունկնդիրներն իրենց տեսակետները ներկայացրեցին նշված տարածաշրջաններում ծավալվող քաղաքական զարգացումների կապակցությամբ` փորձելով գնահատել Հայաստանի վրա վերջիններիս հնարավոր ազդեցությունը:

Օր 5. Մարտի 15

5-րդ օրվա բանախոսը տնտեսագիտության դոկտոր, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյանն էր: Քննարկման թեման Հայաստանի տնտեսության էվոլյուցիան էր անկախությունից ի վեր, տնտեսական ինտեգրման գործընթացները Եվրոպայում ու հետխորհրդային տարածքում, Հայաստանի հնարավորություններն ու հեռանկարները:

c8aee65bbddc12a5cb4dc1a6114665cc 5cfd9a15b15e1f257de4953a01361943 308d318576ab5dffb5800de5cbd80ccd

Դոկտոր Եղիազարյանը հատուկ կանգ առավ եվրասիական ինտեգրման նախագծի հետապնդած աշխարհաքաղաքական նպատակների, Ռուսաստանի հավակնությունների վրա` դրանք համադրելով առկա օբյեկտիվ իրողությունների ու Ռուսաստանի հնարավորությունների հետ:

Ունկնդիրների հետ դոկտոր Եղիազարյանը քննարկեց Հայաստանի տնտեսության ու ինքնիշխանության վրա ԵՏՄ-ի ազդեցությունը, ինչպես նաև հանգամանորեն անդրադարձավ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ապագային ու ընթացքին:

Օր 6. Մարտի 16

Հերթական բանախոսը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի ղեկավար Լաուրա Բաղդասարյանն էր: Նա նախ ներկայացրեց իրենց կենտրոնի իրականացրած ծրագրերը՝ մեդիակոնտենտի, սոցիալական մեդիայի ուսումնասիրություն, առցանց կոնֆերանսներ ու միջերկրային ասուլիսներ, որոնք իրականացվում են Հարավային Կովկասի երկրների ձևաչափով:

b5ace63449fd0cc529fb693bc29e6585 c6695d83ad01d80f25a36359ae9c66c7 b712b1f1e70c8022441e71685bbf3cb7

Այնուհետև Բաղդասարյանը ներկայացրեց անվտանգության ու արտաքին սպառնալիքների դիսկուրսի էվոլյուցիան հայկական մեդիայում, ինչպես նաև Ադրբեջանում` կանգ առնելով ժողովրդավարության, ժողովրդավարական անցմանը դրանց ազդեցության վրա: Այս համատեքստում քննարկվեց հեղինակի կողմից ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի շրջանակներում իրականացված հետազոտությունը, որը թույլ է տալիս գնահատել ընթացիկ տարում ժողովրդավարական զարգացումների ուղղվածությունն ու դրա վրա անվտանգության մարտահրավերների ազդեցությունը: 

Օր 7. Մարտի 17

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, իրանագետ Էմմա Բեգիջանյանն էր: Ունկնդիրների հետ զրույցի և բանավեճի թեմաներն էին՝ Իրանի միջուկային համաձայնությունը, ԱՄՆ-Իրան հարաբերությունները՝ թշնամանքից մինչև գործընկերություն, Իրան-Հայաստան-Ադրբեջան եռանկյունու գործառնությունը, Իրան-Հայաստան շահային ընդհանրություններն ու համագործակցության խորացման հեռանկարները:

48d6afdc470582437b063ab741e2cd9a f676d549d777fc84d534da51d8d91d9c 7c46a4ce8f87d1c35a7caa5ef5952112

Բանախոսը կանգ առավ ԱՄՆ-Իրան հարաբերությունների վրա` պատմական կնճիռներից մինչև դրանց ներկայիս նշմարվող նորմալացումը, որոնք Հայաստանի համար նույնպես հնարավորություններ են բացում: Այս համատեքստում Բեգիջանյանն անդրադարձավ այդ հնարավորությունները սահմանափակող գործոններին, ինչպիսիք են՝ ԵՏՄ-ը, Ռուսաստանի վարած քաղաքականությունը Կովկասում, ղարաբաղյան հիմնախնդիրը և այլն:

Օր 8. Մարտի 18

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանի բանախոսությունը նվիրված էր սոցիալ-հասարակական գիտություններում կիրառական հետազոտությունների իրականացմանը: Ունկնդիրներին ներկայացվեցին մի շարք քանակական և որակական մեթոդներ (հարցում, բովանդակության վերլուծություն և այլն), ինչպես նաև գործնական պարապմունքների միջոցով ունկնդիրները կազմեցին սեփական հետազոտական ծրագրերը:

98c79d3de9b8f3d626c5905cf09f6806 f02a77a787b6290bfb5b14f8cea5d91e 24ca258cc83f1c5dd14c88c21f6f2027
f0c6a524175d4906c8d9a021978cf3c6 8e3a6b9215afbcd5e92f0665c9691773 431b068585990217270c76c5b4a5fa1e

Ս. Բարսեղյանը կոնկրետ օրինակներով ցույց տվեց, թե ինչպես են այդ գործիքներն օգտագործվում հասարակական կարծիքի վրա ներազդելու ու այն մանիպուլացիայի ենթարկելու նպատակներով: Բանախոսի կողմից նաև ներկայացվեց հանրային կարծիքում անվտանգության ու ժողովրդավարության վերաբերյալ դիսկուրսների առանցքային թեզերը, որոնք նա բացահայտել է Ինստիտուտի հետազոտական ծրագրերի շրջանակներում իրականացված իր վերջին հետազոտության շրջանակներում:

Օր 9. Մարտի 21

Օրվա բանախոսն Ինստիտուտի ասոցացված փորձագետ Հովսեփ Խուրշուդյանն էր, իսկ նրա դասախոսության թեման վերաբերում էր հակամարտության կողմերի ու ազդեցիկ դերակատարների շահերի վերլուծությանը, պատերազմի վերսկսման դեպքում տարբեր հավանական դիպաշարերին:

c646152225125aba4c2294d038d3d9ad 8cadbc8f673206e25f813c3b83eca36f 7bc374f4203aee9e915e20c60caa0d3d
917c6b9886725b359bb9f924b6db63fa 50ea965fde1627b28c10818b319343b9 be032e4e3b88d6ca96a380e004f9cc44
c3a1a680095aec6f5aae64259e6bdfbb 67bf05b33ee64c7813e9420f70adb915 eaed5ed1af4c4bd919d056aa43e67536

Տեսական ներածությանը հաջորդած գործնական աշխատանքի ժամանակ երեք խմբերով ունկնդիրները կոնկրետ իրավիճակի համար մշակեցին իրենց դիպաշարերը, ռազմավարությունները և ներկայացրեցին համապատասխան վերլուծությունն ու քաղաքական հանձնարարականները:

Օր 10. Մարտի 22

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանն ունկնդիրներին ներկայացրեց միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցները:  Այնուհետև Մելիքյանը դրանց համատեքստում հանգամանորեն վերլուծեց Արևմուտք-Ռուսաստան, ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունը, մարտահրավերներն ու դիպաշարերը:

ca224062d78f8a826f493608b1ae819f d4dec8908df36de638ba5f0d11802f61 1a17210319a88c65f5663cad98089aa0

Որպես աղբյուրների ու մեդիայի հետ աշխատանքի մեծ փորձառություն ունեցող փորձագետ՝ բանախոսը փոքրիկ վարպետության դաս անցկացրեց ունկնդիրների համար` փոխանցելով մեդիաաղբյուրների հետ գրագետ աշխատանքի մի շարք նրբություններ:

Քննարկվեցին նաև Գևորգ Մելիքյանի իրականացրած հետազոտությունների առանցքային եզրակացությունները:

Օր 11. Մարտի 23

Դպրոցի վերջին` տասնմեկերորդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն էր, ով ունկնդիրներին ներկայացրեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության քաղաքական հետևանքները, ինչպես նաև բուռն քննարկում վարեց ԱՄՆ-ի, ԵՄ-ի, Ռուսաստանի վարած քաղաքականությունների վերաբերյալ:

a8f0d8011012060d9585a9adb1b63de5 a2261ff39579a8a07c0632a232a84b91 c5c317167af8e84bf15c8c64ae0084d7

Ունկնդիրների դատին ներկայացվեցին նաև հեղինակի կողմից 2015թ. ընթացքում իրականացված մի շարք հետազոտությունների հայտնաբերումները, որոնք վերաբերում էին Հայաստան-Ուկրաինա հարաբերությունների ռիսկերին, Հայաստանի ու նրա ժողորդավարական հեռանկարի վրա ԵՏՄ-ի ազդեցություններին:

619838c5023eac9a41181a5dbdfdd7d6 133254b5a37899fdd2f1df4e2aeb5f41 51719b99e1dccad2d0281dad013d965d
adac2a7e87aba75c088869dffa587ee8 157b45f02f274ff99892b392ff031a43 6340be6fcd5676d1b1e37b0c5ebd9d0d

Մարտի 25-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ Ժողովրդավարության չորրորդ երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը, որին մասնակցում էին Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ Անահիտ Բախշյանը, անդամներ Գագիկ Բաղդասարյանն ու Սեդա Սաֆարյանը, դասախոսներից՝ Գևորգ Մելիքյանը:

092f7ac026ae6061ff3c2116ae2066ca fb01ec5d72613deaab5855bc003c35ce 4e1e43218f13265fc1036d6985ef4f14
e1e6a3630dd8a3aeb9865d19f758276a 8cb67d6e675c19a9c2f274575eb16a68 85b0b7cb598b490f5d1d76764ac5f72e

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ