Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի գործընկերության շրջանակներում 2016թ. ապրիլի 18-ից 29-ն անցկացրեց ժողովրդավարության հինգերորդ երեկոյան դպրոցի դասընթացներ:

ՄԱՀՀԻ ժողովրդավարության հինգերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժողովրդավարության հինգերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի գործընկերության շրջանակներում 2016թ. ապրիլի 18-ից 29-ն անցկացրեց ժողովրդավարության հինգերորդ երեկոյան դպրոցի դասընթացներ:

10-օրյա դպրոցին մասնակցեցին Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններից տարբեր մասնագիտություններով շրջանավարտներ, մագիստրական ծրագրերի ուսանողներ, երիտասարդ գիտնականներ ու հետազոտողներ` լրագրողներ, լեզվաբաններ, տնտեսագետներ, իրավաբաններ, քաղաքագետներ, ինչպես նաև` վերջին տարիների քաղաքացիական  նախաձեռնությունների առաջնորդներ ու ակտիվիստներ:

Օր 1. Ապրիլի 18

Առաջին օրը ՄԱՀՀԻ հետազոտական ծրագրերի ղեկավար Ստյոպա Սաֆարյանը ներկայացրեց դասընթացի նպատակը, կառուցվածքը և բանախոսերին, որոնց առաջիկա 10 օրերին պետք է ունկնդրեին ընտրված 20 մասնակիցները:

0b104098231209c7fc5cc5fbc4714cb8 8a44f5f71190c46c4d41d595ca54c822 2357a4ff0fa9ae8305ad570a2e5dfd81

Այնուհետև ինտերակտիվ ռեժիմով ունկնդիրները քննարկեցին անվտանգության կապը ներքին ու արտաքին քաղաքականությունների հետ: Ապրիլի 2-5-ն Արցախում տեղի ունեցած քառօրյա պատերազմն առատ նյութ էր ոչ միայն քննարկման ու տեսակետների փոխանակության, այլև անվտանգության ու ժողովրդավարության կենսական կապերը դիտարկելու առումով:

9f1a2751d7b5bb7af8f47d079738a487 3787d8cf3dc6c5799b787cc7ae7a5b36 95ebb972c058b286e3cef005fcbfe91b

Ունկնդիրները պատերազմից քաղված տարբեր դասերի համակողմանի քննարկման օգնությամբ գնահատեցին պետական կառավարման ու արտաքին քաղաքականության ոլորտներում թափանցիկության և երկրում ժողովրդավարության պակասի, տնտեսության չդիֆերենցացվածության, ինքնիշխանության անթույլատրելի չափերով կրճատման բացասական հետևանքներն անվտանգության ու պաշտպանական համակարգերի վրա:

Օր 2. Ապրիլի 19

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն էր: Նրա կողմից ունկնդիրներին ներկայացված թեման ժողովրդավարության ու անվտանգության կապն էր, որի համար կրկին հիմք ծառայեց ապրիլյան պատերազմը, երբ լավագույնս ի հայտ եկան ժողովրդավարացման ձախողումների ազդեցությունն անվտանգության խնդիրների վրա. կոռումպացվածություն, իրավունքների և ազատությունների չհարգում, լավ կառավարման բացակայություն և այլն:

ae368371187b6f354fa9679cde095de0 2d9683b79b66f64f9a1b5acef428dd13 0be3878ce4b365e8a7d3f9bd86a108a4

Արմեն Վարդանյանն ունկնդիրներին ներկայացրեց ոչ միայն ժողովրդավարական ռեժիմների տարատեսակները, այլ նաև դրանց համեմատական առավելություններն ավտորիտար ու տոտալիտար ռեժիմների համեմատությամբ:

Օր 3. Ապրիլի 20

Երրորդ օրն ունկնդիրների հետ հանդիպեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը, ով քննարկեց հետխորհրդային տարածքում վերջին զարգացումները: Նա նախ ունկնդիրներին ներկայացրեց Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետապնդած նպատակներն ու Հայաստանի անդամակցության խնդիրները, ապա դրա քաղաքական հետևանքները:

173c3ca4ff534a30ab55200961519f57 5234555f500c51bd5d89285511406c8f 1379fb0bb090ad0dac5ba72a018bece2

Բուռն քննարկման առարկա դարձան ՀՀ արտաքինից մինչև ներքին քաղաքականությունների վրա ինտեգրացիոն տարբեր նախագծերի, մասնավորապես` եվրասիական ինտեգրման թողած ազդեցությունները և անվտանգության բոլոր ասպեկտներով հարուցված խնդիրները:

Օր 4. Ապրիլի 21

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանի բանախոսության ու քննարկման թեման ազգային ու տարածաշրջանային մակարդակներում ծավալվող տնտեսական ու աշխարհատնտեսական զարգացումներն էին:

5bfdd19e905fefbbcb7979d50205f5fc d0941da96c77d7ed066907a96c9b90a7 24d97348bc65ba14d655e4da504c4267

Նա խոսեց ԵՏՄ-ի և ԵՄ-ի դիմակայության, մրցակցության, Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականության ու դրա քաղաքական թիրախների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքների, Հայաստան-ԵՄ ընթացող բանակցությունների մասին:

Օր 5. Ապրիլի 22

Օրվա բանախոսը Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնից քաղաքական գիտությունների թեկնածու Աշոտ Ալեքսանյանն էր, ով անդրադարձավ ժողովրդավարության մակարդակի ինդեքսի քաղաքական գործոններին և դրանց գնահատման մեթոդաբանությանը:

4981453b9e6296f55fd0c405417621fd cb4b8c4fb29036d6922af000820172ad 5267b82f97e484daacc63fc82dfee552

Աշոտ Ալեքսանյանը քաղաքական գործոններից զատ ներկայացրեց սոցիալական, կրթական, տնտեսական ու այլ գործոնների ազդեցությունը հետխորհրդային երկրներում ժողովրդավարության մակարդակի էվոլյուցիայի ու միտումների վրա:

Օր 6. Ապրիլի 25

«Համաձայնություն» վերլուծական կենտրոնի ղեկավար Դավիթ Շահնազարյանն ունկնդիրների նախընտրությամբ հակիրճ անդրադարձավ Ղարաբաղյան հակամարտության պատմությանը, վերջին զարգացումներին ու ապրիլյան 4-օրյա պատերազմից հետո ստեղծված իրավիճակին։

1068055a8721f3394fa8a6ec58d2045e d6bca1a24778179ae57f3594a8131d6b d98a4b28c092f127510d766f6206d737

Նա ներկայացրեց նաև տարածաշրջանային վերջին զարգացումների վերաբերյալ իր վերլուծությունն ու գնահատականները` բուռն բանավեճ խթանելով թե՛ Կովկասում, թե՛ Սիրիայում և թե՛ Արևելյան Եվրոպայում ծավալվող դրամատիկ զարգացումների շուրջ:

Օր 7. Ապրիլի 26

Օրվա բանախոսը ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Սփյուռքի հետազոտությունների բաժնի հետազոտող, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանն էր:

Նա ներկայացրեց կիրառական հետազոտությունների մեթոդները սոցիալ-հասարակական գիտություններում` անդրադառնալով նաև տվյալների հավաքման ու վերլուծության քանակական և որակական մեթոդներին ու դրանց կիրառման հնարավորություններին:

60aab531ee9dd0cbd2421ef821db5279 b9b4c731c7806cb47d577a646a9d0bd5 3b6a18f4d5bae822eee3e2f90c0b8ded

Գործնական պարապմունքը նվիրված էր ունկնդիրների ընտրած երկու խնդիրներով մինի հետազոտությունների ծրագրի կազմմանը: Բանախոսն ունկնդիրներին ներկայացրեց նաև իր կատարած կիրառական հետազոտությունների ուշագրավ արդյունքները:

Օր 8. Ապրիլի 27

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանը  հանդես եկավ «Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն և փոխադարձ սպառնալիքներ» թեմայով դասախոսությամբ: Այն ուղեկցվեց միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցների համառոտ ներկայացմամբ:

1f573b5724539a965462711ae3f2b468 f41ae2a68a8cb044cd46c0ab25e4ff87 4f4cdfd5880a07eb9d09e1046194ab20

Գործնական պարապմունքի ժամանակ ունկնդիրները դերային խաղի օգնությամբ ուրվագծեցին Ռուսաստանի և Արևմուտքի առճակատման ու շահերի մոդելը, ինչպես նաև քննարկեցին դրա հնարավոր ազդեցությունները Կովկասի ու Հայաստանի վրա:

Օր 9. Ապրիլի 28

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանի հետ հանդիպման թեման մերձավորարևելյան տարածաշրջանի զարգացումներն էին, հատկապես` Իրան-Արևմուտք հարաբերությունների նորմալացման գործընթացն ու դրա արդյունքում Հայաստանի համար բացվող հնարավորությունները:

7a41a9d2dedb089c3bf143ea5cc388c5 429c26b040a5fc95aef787f0b1b02303 3b0dc64ea55a58f9ce167612264b7448

Բեգիջանյանն ունկնդիրների առջև խորքային վերլուծության ենթարկեց Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի կայունությունն ու շարունակականությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում:

d0ef8f632e1c8b9d336118054655bdbd 075bb79f2e2c64b26c3683531f3c0802 90a158935dd4838ca1c2cd7f389efc76

Օր 10. Ապրիլի 29

Տասներորդ օրվա բանախոսը Հովսեփ Խուրշուդյանն էր: Թեման ղարաբաղյան հակամարտության գոտում պատերազմի վերսկսման սիմուլյացիոն դիպաշարերի, տարածաշրջանային դերակատարների շահերի ու երկրի անվտանգության քաղաքականության հիմնական ուղղությունների քննարկումն էր:

b9273f5452a270b4a2077be9fdb786b1 fce23f3ae3b6ea7bd3bb9fd23903ee18 e1c6cf7590140b3ee8b50d01da2e65a9

Գործնական խաղի միջոցով ունկնդիրները կոնկրետ իրավիճակի համար ներկայացրեցին իրենց պատկերացումները, մասնավորապես` առաջնային թիրախները, կենսական անհրաժեշտության գործառույթները և հնարավոր զարգացումների իրենց դիպաշարը:

621502c8e899cf403f058c70ba2f0a0b a951395359c0544f1057190824a5f518 050b65ea8a211c16507979e9a00a2880

Մայիսի 2-ին Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում տեղի ունեցավ Ժողովրդավարության հինգերորդ երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման հանդիսավոր արարողությունը:

5c23a9637c1b0030b7ff2b77b75a8293 147ec1a4f7591b24499695f0886751be c6cad3262d14d358c25387436b945aef

Արարողությանը մասնակցում էին ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը, քաղաքական գործիչներ` Անահիտ Բախշյանը, Դավիթ Սանասարյանը, ՄԱՀՀԻ փորձագետներ` Գևորգ Մելիքյանը, Արմեն Վարդանյանը և Օֆելյա Ամիրխանյանը:

deb50527dc4f8da8747c19021770d87f bc5735f88de67d396cf62b4b4faac046 1f63f9e9f6e8fed5f7a063025059733d

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ