ՄԱՀՀԻ ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

Թեմաներ: Առեւտուր, տնտեսություն և կայուն զարգացում, Էներգետիկա, պաշարներ և տեխնոլոգիաներ, Պետականաշինություն, կառավարում և քաղաքականություններ, Տարածաշրջանային և միջազգային անվտանգություն, Մարդու իրավունքներ, ժողովրդավարություն և օրինականություն, Պաշտպանություն և անվտանգություն, Միջազգային և տարածաշրջանային կազմակերպություններ, Միջազգային տնտեսություն և կառավարում, Զինված հակամարտություններ և միջէթնիկական լարվածություն,
Տարածաշրջաններ: Հյուսիսային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Արևելյան Եվրոպա, Կովկաս, Ռուսաստան և Եվրասիա, Միջին Արևելեք և Հյուսիսային Աֆրիկա,
Programs: Առաջնորդություն, որոշումների ընդունում և անվտանգություն, Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն , Հանցավորություն, արդարադատություն և ներքին անվտանգություն , Սոցիալական/հումանիտար զարգացումներ և անվտանգություն, Տնտեսական զարգացումներ և անվտանգություն, Ռազմական զարգացումներ և անվտանգություն, Քաղաքական զարգացումներ և կայունություն,
Տեսակներ: Առաջնորդության ակադեմիայի զեկույց,

2016թ. հունիսի 15-28-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության վեցերորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որը կազմակերպվում է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ Ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում:

 ՄԱՀՀԻ ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար Լուսանկար: ՄԱՀՀԻ ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

2016թ. հունիսի 15-28-ը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեցին ժողովրդավարության վեցերորդ դպրոցի երեկոյան դասընթացները, որը կազմակերպվում է ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ Ինստիտուտի համատեղ ծրագրի շրջանակներում:

10-օրյա դպրոցին մասնակցեցին Հանրապետության տարբեր բարձրագույն ուսումնական հաստատությունների շրջանավարտներ և մագիստրական ծրագրերի ուսանողներ, լրագրողներ, երիտասարդ գիտնականներ, հետազոտողներ, քաղաքական ու քաղաքացիական ակտիվիստներ:

Օր 1. Հունիսի 15

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանի կողմից ներկայացվեցին 10-օրյա դասընթացի ծրագիրն ու բանախոսները, որոնք հարմարեցվել են դիմորդների հայտերում նշված կարիքներին:

2e275719897533cf35ae059e9dfda0ca 9c297306af64535a9f24c57b275b7fd5 afc2481d7040efbf542cc3e0145cd3e3

Ինստիտուտի փորձագետ Արմեն Վարդանյանն ունկնդիրներին ներկայացրեց ժողովրդավարության առանձնահատկությունները համեմատական վերլուծության դիտանկյունից: Բանախոսը փաստարկեց ժողովրդավարական ռեժիմների առավելություններն ավտորիտարիզմի ու տոտալիտարիզմի համեմատությամբ:

0d49c9d189bf91369bf7753dbdd06b78 43e6ffddfdd4e3e99f14858cec8a8770 f33e3aee094696d254b792e51e7d4fdd

Այնուհետև ակտիվ քննարկում ծավալվեց ժողովրդավարության և անվտանգության միջև կապի թեմայով` գնահատելով Հայաստանի անվտանգության ու ժողովրդավարության մարտահրավերներն ու կարևորելով դրանց արդյունավետորեն հակազդելու նպատակով Հայաստանի լիակատար ժողովրդավարացումը:

Օր 2. Հունիսի 16

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն էր, ով ներկայացրեց անվտանգության, ժողովրդավարության, ներքին ու արտաքին քաղաքականությունների փոխառնչությունները:

94ae5e1369e491a6e176e8660faf7782 3e8dac273deb9c342796fe87d69e141b 9c297306af64535a9f24c57b275b7fd5

Սաֆարյանն ունկնդիրների հետ միասին հանգամանորեն անդրադարձավ անվտանգության հայեցակարգի էվոլյուցիային` կանգ առնելով դրա լայն հայեցակարգի վրա, որտեղ մարդու իրավունքները, տնտեսական զարգացումը, ինքնիշխան միջազգային հարաբերություններն ու ռազմական անվտանգությունը մեկ օրակարգի փոխկապակցված բաղադրիչներ են:

Օր 3. Հունիսի 17

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն ունկնդիրներին ներկայացավ "Եվրասիական տնտեսական միություն. Հայաստանի անդամակցությունն ու դրա քաղաքական հետևանքները" թեմայով դասախոսությամբ:

1f97bf53f3707c6f224afa015f417e0e 55ef58562596715b7e2dd559fda78c25 de0671644acf2aa7bb1475aab65f46d8

Բանախոսը հանգամանորեն ներկայացրեց ԵՏՄ ստեղծման քաղաքական նպատակները, Հայաստանի անդամակցությանը նախորդած, ուղեկցած ու հաջորդած զարգացումները, անդրադարձավ ներկայումս Հայաստանի ինքնիշխանության համար ի հայտ եկած գլխավոր մարտահրավերներին: Ապրիլյան քառօրյա պատերազմի լույսի ներքո Մեհրաբյանը և ունկնդիրները քննարկեցին Արևմուտք-Ռուսաստան, Թուրքիա-Ռուսաստան դիմակայությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

Օր 4. Հունիսի 20

Բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, տնտեսագիտության դոկտոր Աշոտ Եղիազարյանն էր, ով ունկնդիրներին ներկայացրեց Եվրասիական տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների տնտեսական դիտանկյունը: Դոկտոր Եղիազարյանը նաև խոսեց Եվրասիական տնտեսական միության և Եվրոպական Միության դիմակայության, մրցակցության, Ռուսաստանի վարած տնտեսական քաղաքականության ու դրանց քաղաքական թիրախների, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության տնտեսական հետևանքների մասին:

969ac5ed371d4b398baf86d916e10783 1a87f2a11ad50e0bd80febd3ef55e705 9750b2f3a07a2d959d834ef49843e9dc

Տնտեսագետն ունկնդիրներին ներկայացրեց համալիր տնտեսական ցուցանիշներ, մասնավորապես՝ ԵՏՄ երկրների հիմնական սոցիալ-տնտեսական ցուցանիշները 2015թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին (նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի համեմատությամբ), ԵՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալը 2015թ., ինչպես նաև` երրորդ երկրների հետ ԵՏՄ երկրների արտաքին առևտրի ծավալները 2016թ. հունվար-ապրիլ ամիսներին, ԵՏՄ անդամ երկրների փոխադարձ առևտրի ծավալները 2015թ. և այլն:

Օր 5. Հունիսի 21

Հերթական բանախոսը ԵՊՀ Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնից դոցենտ, ք.գ.թ. Աշոտ Ալեքսանյանն էր, ում բանախոսության թեման էր ժողովրդավարության մակարդակի ինդեքսը, դրա վրա ազդող գործոններն ու հաշվարկման մեթոդաբանությունը:

719ac4bddcf54913dd1b7ec49f2d7396 83d8e96c3956bf0d14e0e61a2909284c 34d24fe88db553b3e4b5ebea17615c15

Դոկտոր Ալեքսանյանն ունկնդիրներին ծանոթացրեց հեղինակավոր միջազգային կազմակերպությունների կողմից հրապարակվող տարբեր ինդեքսների մեթոդաբանությանը, այնուհետև անցում կատարեց իրենց կենտրոնի փորձագետների կողմից մշակված մեթոդաբանությանը, որով պարբերաբար որոշում են ոչ միայն Հայաստանի, այլ նաև հետխորհրդային մյուս երկրների ժողովրդավարության մակարդակը: Ուկրաինայի, Ռուսաստանի, Հայաստանի համար հաշվարկված ինդեքսներն ու դրանք ձևավորած արտաքին ու ներքին գործոնների վերլուծությունը գործնական քննարկման պարարտ նյութ հանդիսացավ:

Օր 6. Հունիսի 22

Դպրոցը հյուրընկալեց «Համաձայնություն» քաղաքական հետազոտական կենտրոնի ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանին: Բանախոսը և ունկնդիրներն իրենց տեսակետները ներկայացրեցին Արևելյան Եվրոպայում, Մերձավոր Արևելքում ու Կովկասում ծավալվող քաղաքական զարգացումների կապակցությամբ` փորձելով գնահատել Հայաստանի վրա վերջիններիս հնարավոր ազդեցությունը:

1db8c624b0f870811a4c11e60b75d911 c8cf274d87f6cb9556143b7ca03dbe58 3677d4799fa04400dc41349a4e14748e

Ծավալված բուռն քննարկման ժամանակ բանախոսն անդրադարձ կատարեց նաև ղարաբաղյան առաջին պատերազմին, ԼՂ հակամարտության հիմնախնդրին և ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ՀՀ երեք նախագահների տեսակետներին, ինպես նաև՝ ներկայումս ծավալվող զարգացումներին ու Հայաստանի ներքին և արտաքին զարգացումների վրա դրանց ազդեցությանը:

Օր 7. Հունիսի 23

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Սյուզաննա Բարսեղյանն էր: Նա ներկայացրեց կիրառական հետազոտությունների մեթոդները սոցիալ-հասարակական գիտություններում` անդրադառնալով նաև տվյալների հավաքման ու վերլուծության քանակական և որակական մեթոդներին ու դրանց կիրառման հնարավորություններին:

b04627f4ff1b29d37e6a6b3bb0cf3570 117f087da1205452b2cca5c8041e8659 e620ae20a9f5e7f4e6846856aa45fd7e

Բարսեղյանի կողմից դասախոսության միջոցով ունկնդիրներին տրված տեսական գիտելիքներին հաջորդեց գործնական աշխատանք:

b528784d561d306daee25d0f64fee27b a644cd915f6855a8baf0cb06f7fcf9fb e46cdd0f0ab32a3e189baa0228d0f1c3

Երկու խմբերն իրենց նախընտրությամբ հետազոտական հիմնահարց ձևակերպեցին՝ խմբային աշխատանքից հետո ներկայացնելով դրա հետազոտման իրենց պլանը, հետազոտական հիպոթեզերն ու կիրառական հետազոտական գործիքը:  Պարապմունքը եզրափակվեց խմբերի` միմյանց ուղղված հարցերով ու բանավեճով:

Օր 8. Հունիսի 24

Օրվա հանդիպումը վարեց «Իրազեկ քաղաքացիների միավորում» կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանը`«Արտաքին ու ներքին քաղաքականության խնդիրներով հանրության իրազեկումը» թեմայով: Բանախոսը կարևորեց հանրության իրազեկվածությունը որպես մարդու իրավունքներն ու Հայաստանի ինքնիշխանության և հանրության շահն արտաքին ու ներքին քաղաքականությունների օրակարգ բերելու կարևոր նախապայման:

7a6bb880a640d22bdb609b10ef3f52ea 57c0c1715c67ebdc0e8921fa3d4bd2c3 c0e41671eef88ed1253817c6f926492b

Ունկնդիրների համար չափազանց ուսանելի էր Իոաննիսյանի ներկայացրած կազմակերպության փորձառությունը փոքրիկ հետազոտություններ կատարելու, արտաքին ու ներքին քաղաքականության վերաբերյալ հանրության իրազեկվածությունը բարձրացնելու կապակցությամբ: Դպրոցի ունկնդիրները դիտեցին այդ թեմաներով կազմակերպության պատրաստած բազմաթիվ տեսանյութեր, որոնք դարձան ակտիվ քննարկման առարկա:

Օր 9. Հունիսի 27

Օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Էմմա Բեգիջանյանն էր, ով ունկնդիրների առջև խորքային վերլուծության ենթարկեց Իրանի ներքին ու արտաքին քաղաքականությունները, ԱՄՆ-ի և Արևմուտքի հետ հարաբերությունների նորմալացման գործընթացի կայունությունն ու շարունակականությունը միջնաժամկետ ու երկարաժամկետ հեռանկարում:

f7ff2c3f748466333132d1f27f4d054d ba566593b54ac122674b998c14fdb193 4a3edba0c9fa98d51aeb6f05c2364c5d

Ծավալուն քննարկման առարկա դարձավ իրանական ուղղությունը` Հայաստանի արտաքին ու անվտանգության քաղաքականությունների, տնտեսության դիվերսիֆիկացման, երկրի անկախության ու ինքնիշխանության մակարդակի բարձրացման, անվտանգության նոր ռեսուրսներ հայթայթելու տեսանկյունից: Ունկնդիրներն առիթ ունեցան ճանաչելու ու քննելու Իրան-Հայաստան շահային ընդհանրությունների ավելի լայն դաշտ, քան ներկայացվում է կամ տեղյակ էին:

Օր 10. Հունիսի 28

ՄԱՀՀԻ ժողովրդավարության դպրոցի վերջին` 10-րդ օրվա բանախոսը ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, քաղաքական վերլուծաբան Գևորգ Մելիքյանն էր: Քաղաքագետը ներկայացրեց «Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն և փոխադարձ սպառնալիքներ» թեման: Ունկնդիրները գործնական պարապմունքի ժամանակ երկու խմբերով դերային խաղի միջոցով ներկայացրեցին Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումն ու շահերը:

aeb7d9132b5c6ab1c9772da644ad1c36 46946acc66a06e09b71efa3a8f2ac007 abfdd9000fa6c1c4f1c9f5207d705948

Դասախոսության մեկ այլ հատված վերաբերում էր միջազգային հարաբերությունների հիմնական դպրոցների թեզերի քննարկմանը, որոնք թույլ են տալիս տարածաշրջանում ու աշխարհում տեղի ունեցող գործընթացներին առավել գիտական հայացք նետել:

Դասախոսության ավարտից անմիջապես հետո տեղի ունեցավ Ժողովրդավարության վեցերորդ երեկոյան դպրոցի շրջանավարտների վկայականների հանձնման արարողությունը: 

69f2bee8515f13d6625a9a7b0dbaf81d f4a9c5cfd45ddf915aa55a006ac7779e 2ce6486d9facf2157a68d22b5d7fac9e

Արարողությանը մասնակցում էին ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը, Ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի անդամներ Սեդա Սաֆարյանը և Դավիթ Սանասարյանը, ՄԱՀՀԻ փորձագետներ Օֆելյա Ամիրխանյանը, Արմեն Վարդանյանը և Գևորգ Մելիքյանը:

2e7c866d5d8eebf55493caa765b04555 17d40acefcd077964d02c7a6528c9e21 7836be2215f42b4b6573e37e004d5022

Ժողովրդավարության 6-րդ դպրոցի ֆոտոպատմությունը` այստեղ:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի միջոցառումների թիմ