Այս համաձայնագիրը բավականին ճկուն մոտեցում է ապահովում. մի կողմից հաշվի է առնում ԵՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ կանխարգելում է բազմաթիվ ոլորտներում որևէ հետընթաց: Արցախի խնդրում էլ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի մենաշնորհը կարգավորման առումով:

«Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին», ՄԱՀՀԻ քննարկում, 26 հոկտեմբերի, 2017թ., Բոլոր լուսանկարները՝ Կորյուն Կյուրեղյանի, ՄԱՀՀԻ Լուսանկար: «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին», ՄԱՀՀԻ քննարկում, 26 հոկտեմբերի, 2017թ., Բոլոր լուսանկարները՝ Կորյուն Կյուրեղյանի, ՄԱՀՀԻ

«Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին»

Քննարկումն ամբողջությամբ

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Ինչու է պաշտոնական Երևանը ֆուտբոլային դիվանագիտությամբ արձագանքում ՀՀ-ԵՄ հարաբերություններին. «1in.am»​

«ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ուժեղացնում է Հայաստանի պարտավորությունները բոլոր ոլորտներում և սահմանում է միջազգային ստանդարտներին համապատասխանեցում»,- կարծում է ՄԱՀՀԻ-ի ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

Սաֆարյանի կարծիքով՝ այս համաձայնագիրը բավականին ճկուն մոտեցում է ապահովում. մի կողմից՝ հաշվի է առնում ԵՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ կանխարգելում է բազմաթիվ ոլորտներում որևէ հետընթաց: «Արցախի խնդրում էլ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի մենաշնորհը կարգավորման առումով»,- ասաց նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ստյոպա Սաֆարյանի մեկնաբանմամբ՝ այս համաձայնագիրը թույլ կտա Հայաստանին ԵՄ-ի հետ խոսել նույն լեզվով և օգտագործել մի շարք գործիքներ:

«Այս համաձայնագիրը ինձ հիշեցրեց մի կտավ, որը, սակայն, դեռ նկարված չէ, որտեղ երկու կողմերը սահմանել են, թե ինչ կարող է նկարվել այդ կտավի վրա»,- ասաց քաղաքագետը և անդրադառնալով «Գնդակը գտնվում է ԵՄ դաշտում» Արմեն Աշոտյանի հայտարարությանը՝ հավելեց. «Ինձ թվում էր՝ մենք ֆուտբոլ չենք խաղում, միմյանց գոլ չենք խփում, այլ համատեղ փորձում ենք նկար նկարել: Ի՞նչն է պատճառը, որ, այնուամենայնիվ, պաշտոնական Երևանը այսպես ֆուտբոլային դիվանագիտությամբ է արձագանքում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը կողմերին թույլ կտա ժամանակի ընթացքում տարբեր հարցերի շուրջ խոսել նույն լեզվով. «Թերթ»

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր նախագահ, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրվող Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բովանդակությունից հիացմունք է ապրել:

Նա «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը նշեց, որ եթե հիմա ստորագրվելիք համաձայնագիրը համեմատում ենք նախկինում բանակցված Ասոցացման համաձայնագրի հետ, նկատում ենք, որ այն նույն խորությունն ու ընդգրկունությունը և որոշակիությունը չունի:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Բայց երբ այս համաձայնագիրը համեմատում ենք 1999 թվականից ուժի մեջ մտած Արևելյան գործընկերության և համագործակցության համաձայնագրի հետ, մեծ դոկտորական դիսերտացիա է դառնում, որովհետև իր խորությամբ և ընդգրկունակությամբ պարզապես աննախադեպ է»,- ասաց նա:

Ստյոպա Սաֆարյանի նկատառմամբ՝ չկա մի ոլորտ, որը ՀՀ-ԵՄ համաձայնագրում ներառված չլինի: 

«Այն վերաթարմացնում և ուժեղացնում է Հայաստանի պարտավորվածությունները բոլոր ոլորտներում՝ միջազգային հարթակում: Երկրորդ կարևոր առանձնահատկությունը, որ տեսա, այն է, որ բոլոր ոլորտներում, անգամ տնտեսականում սահմանվում է եվրոպական ստանդարտներին համապատասխանեցում»,- նշեց նա:

Ստյոպա Սաֆարյանը հետաքրքրական համարեց համաձայնագրի տեքստում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մասին հատվածը: Նկատեց՝ ԵՄ-ն ընդունում է միջազգային նորմերին համապատասխան կարգավորումը և աջակցում է հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նա համարեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն իսկապես Հայաստանի արդիականացման լավ հնարավորություն է: 

«Այն իսկապես թույլ կտա ժամանակի ընթացքում ՀՀ-ին և ԵՄ-ին տարբեր հարցերի շուրջ խոսել նույն լեզվով և ունենալ լիակատար ներգրավվածություն»,- ասաց նա:

26.10.2017

Աղբյուրը՝ «Թերթ»

 

Վերլուծաբան. Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստի հրապարակումը բացառում է դրա բովանդակության վերաբերյալ որևէ շահարկում. «Արմինֆո»

Հայաստան-ԵՄ համաձայնագրի տեքստի 357 էջի հրապարակումը բացառում է դրա բովանդակության վերաբերյալ որևէ շահարկում: Իհարկե, բացառապես` տեսականորեն: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել  ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Կարծում եմ, որ, ծանոթանալով այդ տեքստին, յուրաքանչյուրի համար պարզ կդառնա, թե ինչ կարող է ԵՄ-ից ակնկալել Հայաստանը: Հենց դա է, թերևս, գլխավոր տարբերությունն այդ փաստաթղթի և Հայաստանի ԵԱՏՄ անդամության ձևակերպման միջև` մեծ ակնկալիքների բացակայությունը: Հայաստանում կառվարող կուսակցության որոշ ներկայացուցիչներ ԵԱՏՄ անդամության հետ էին կապում, նույնիսկ, Արցախի փաստացի անդամությունն այդ կազմակերպույթյանը՚, - նշել է նա:

Վերլուծաբանի գնահատմամբ, ընդ որում, ստորագրման ենթակա փաստաթուղթն իր բովանդակությամբ բավականին  հեռու է նախորդից, որը կարգավորում էր Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունները: Այսպես, ասոցացման շուրջ համաձայնագրի  հստակ ձևակերպումների համեմատ Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագրի ձևակերպումները թվում են լղոզված:

«Սակայն, ամեն դեպքում, Հայաստանի համար այդ փաստաթուղթը Եվրոպայի հետ նույն լեզվով խոսելու հնարավորություն է: Սակայն, այդ կտավը դեռ անավարտ է: Եվ այսօր ողջ հարցն այն է, թե արդյոք կողմերը կցանկանան անել այդ` մեր ակնկալիքներին համապատասխան՚, - ամփոփել է Սաֆարյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դավիթ Ստեփանյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Արմինֆո»

 

Ստյոպա Սաֆարյան.  Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը՝ Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հավելյալ հնարավորություն է. «Նյուզբուք»

Այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ, ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյան հիշեցրեց, թե ինչ խնդիրների առջև կանգնելու մասին էին խոսում ՀՀ իշխանությունները, երբ չորս տարի առաջ պարզաբանում-մեկնաբանում էին ԵԱՏՄ-ին անդամակցելու իրենց որոշումը՝ գլխավոր կռվանն անվտանգության հարցն էր:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Ես զարմանում եմ այն բանի վրա, որ մենք հակված ենք համաձայնագիրը պաշտպանելուն: Մենք ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր խոսում են համաձայնագրի մասին եւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ումի՞ց ենք մենք պաշտպանվում՝ Հայաստանի իշխանությունների՞ց, նրանց համոզում ենք, որ այն օգո՞ւտ է Հայաստանի համար: Թե՞ Ռուսաստանին ենք արդարանում` նայեք, մենք որեւէ միկրոմիլիմետր չենք հեռանում ձեզնից»: Հովհաննես Իգիթյանը կարծում է, համաձայնագրի չստորագրման հետ կապված «ինտրիգները» եկան ՀՀ իշխանությունների կողմից․«Որ ստորագրելու դեպքում ասեն, թե տեսեք, հերթական դիվանագիտական հաղթանակն ունեցանք։ Կամ եթե չստացվի ստորագրելը, ասեն՝ տեսեք, մենք ասում էինք, որ դա շատ դժվար էր»:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանն, ի դեպ, զարմացել է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, այս նոր պայմանագիրը հրապարակվել է`պարզություն մտցնելով իրավիճակում: Հիշում է, այն ժամանակ համաձայնագրի տեքստի չհրապարակումը շահարկումների շատ տեղիք տվեց: Այսօրվա իրավիճակի տարբերությունը նաեւ համարում է հանրային լայն քննարկումներն այն մասին, թե ի՞նչ ենք ակնկալում ԵՄ-ի հետ համագործակցությունից: Կարծում է, այս համաձայնագիրը բավական կհետաքրքրի եւ ճկուն հնարավորություններ է տալիս Հայաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ լինելով Հայաստանը ԵԱՏՄ-ում, պարտավորություն է ստանձնում իր ապրանքների որակը ԵՄ-ի չափանիշներին հասցնել:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ստեփան Սաֆարյանը դրական է համարում նաեւ Արցախի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ պահպանելու պարտավորությունը. «Աստված տա, որ ապագայում լինի նաեւ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը: Սա այսպիսով, Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հավելյալ հնարավորություն է դառնում»: Ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ Մեծամորի ատոմակայանի հետ կապված կետը. առկա ատոմակայանը նախատեսված է ժամանակից ոչ ուշ փակել`դիվերսիֆիկացնելով նոր ատոմակայանի կառուցմամբ: Համաձայնագիրը, նա համարում է հավակնոտ, բայց Հայաստանի համար՝ արդիականացման լուրջ հնարավորություն: 

26.10.2017

Աղբյուրը՝ «Նյուզբուք»

 

Հովհաննես Իգիթյան. Եթե համաձայնագիրը չստորագրվի, Հայաստանը կկորցնի վերջին հնարավորությունը. «1in.am»

Միջազգայնագետ Հովհաննես Իգիթյանը, պատասխանելով հարցին՝ ի՞նչ կլինի, եթե Հայաստանը չստորագրի ԵՄ-ի հետ համաձայնագիրը, ասաց. «Հայաստանին որևէ վտանգ՝ կապված անվտանգության և այլնի հետ, չի սպառնում: Ուղղակի Հայաստանը հերթական անգամ կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Իգիթյանին զարմացնում է, որ իրենք ստիպված են պաշտպանել համաձայնագիրը. «Ումի՞ց ենք պաշտպանում՝ մեր իշխանությունների՞ց: Այսինքն՝ համոզո՞ւմ ենք Հայաստանին, թե դա լավ է, օգտակար է, գնացեք ստորագրեք, թե՞ Ռուսաստանին ենք համոզում՝ նայեք հա, Ռուսաստան, մենք սրանով որևէ միկրոմիլիմետր չենք հեռանում ձեզնից»:

Հովհաննես Իգիթյանի տպավորությամբ՝ ինտրիգը՝ Հայաստանը կստորագրի համաձայնագիրը, թե ոչ, եկավ ավելի շատ իշխանությունների կողմից:

Մանրամասները՝ տեսանյութում:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Հ. Իգիթյան. Եթե չստորագրենք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, մեզ չեն պատժելու. «Թերթ»

ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը նախ հարց բարձրացրեց, թե ինչ կկորցնի Հայաստանը, եթե չստորագրի նշյալ համաձայնագիրը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Հայաստանին չեն պատժելու»,- միանգամից իր հարցին պատասխանեց նա՝ նկատելով, որ Եվրամիության հետ համաձայնագիրը չկնքելու դեպքում նույն խնդիրների առջև չենք կանգնի, ինչի մասին ժամանակին խոսում էին ՀՀ իշխանությունները, թե ԵԱՏՄ-ին չմիանալու դեպքում մեզ անվտանգային խնդիրներ են սպառնալու:

Նրա խոսքով՝ պարզապես Հայաստանը, չստորագրելով ԵՄ-ի հետ համաձայնագիրը, կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Ես զարմանում եմ այն բանի վրա, որ մենք հակված ենք համաձայնագիրը պաշտպանելուն: Մենք ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր խոսում են համաձայնագրի մասին և ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ումի՞ց ենք մենք պաշտպանվում՝ Հայաստանի իշխանությունների՞ց, նրանց համոզում ենք, որ այն օգո՞ւտ է Հայաստանի համար, գնացեք և դա ստորագրեք, թե՞ Ռուսաստանին, թե նայեք, մենք որևէ միկրոմիլիմետր չենք հեռանում ձեզնից»,- նկատեց նա:

Հովհաննես Իգիթյանի նկատառմամբ՝ համաձայնագրի չստորագրման հետ կապված ինտրիգները եկան ավելի շատ ՀՀ իշխանությունների կողմից․ «Որ ստորագրելու դեպքում ասեն, թե տեսեք, հերթական դիվանագիտական հաղթանակն ունեցանք։ Կամ եթե չստացվի ստորագրելը, ասեն՝ տեսեք, մենք ասում էինք, որ դա շատ դժվար էր»,- նշեց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Թերթ»«Blognews»

 

Հովհաննես Իգիթյան. ԵՄ-ում Հայաստանին չեն պատժելու, ինչպես ԵԱՏՄ-ում. «Առավոտ»

«Հայաստանին չեն պատժելու»,- այսօր Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախկին նախագահ, միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը` հիշեցնելով, թե ինչ խնդիրների առջեւ կանգնելու մասին էին խոսում ՀՀ իշխանությունները, երբ չորս տարի առաջ պարզաբանում-մեկնաբանում էին ԵԱՏՄ-ին անդամակցելու իրենց որոշումը: Հիշեցնենք, գլխավոր կռվանն անվտանգության հարցն էր:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ինքը ուղղակի նկատում է`եթե Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիրը չստորագրի` կկորցնի այն հնարավորությունը, որը պարբերաբար ստանում է. «Ես զարմանում եմ այն բանի վրա, որ մենք հակված ենք համաձայնագիրը պաշտպանելուն: Մենք ասելով՝ նկատի ունեմ նրանց, ովքեր խոսում են համաձայնագրի մասին եւ ԵՄ պատվիրակության ներկայացուցիչները: Ումի՞ց ենք մենք պաշտպանվում՝ Հայաստանի իշխանությունների՞ց, նրանց համոզում ենք, որ այն օգո՞ւտ է Հայաստանի համար: Թե՞ Ռուսաստանին ենք արդարանում` նայեք, մենք որեւէ միկրոմիլիմետր չենք հեռանում ձեզնից»:

Հովհաննես Իգիթյանը կարծում է, համաձայնագրի չստորագրման հետ կապված «ինտրիգները» եկան ՀՀ իշխանությունների կողմից․«Որ ստորագրելու դեպքում ասեն, թե տեսեք, հերթական դիվանագիտական հաղթանակն ունեցանք։ Կամ եթե չստացվի ստորագրելը, ասեն՝ տեսեք, մենք ասում էինք, որ դա շատ դժվար էր»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանն, ի դեպ, զարմացել է, որ ի տարբերություն ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի, այս նոր պայմանագիրը հրապարակվել է`պարզություն մտցնելով իրավիճակում: Հիշում է, այն ժամանակ համաձայնագրի տեքստի չհրապարակումը շահարկումների շատ տեղիք տվեց: Այսօրվա իրավիճակի տարբերությունը նաեւ համարում է հանրային լայն քննարկումներն այն մասին, թե ի՞նչ ենք ակնկալում ԵՄ-ի հետ համագործակցությունից: Կարծում է, այս համաձայնագիրը բավական կհետաքրքրի եւ ճկուն հնարավորություններ է տալիս Հայաստանի տնտեսության զարգացման համար, քանի որ լինելով Հայաստանը ԵԱՏՄ-ում, պարտավորություն է ստանձնում իր ապրանքների որակը ԵՄ-ի չափանիշներին հասցնել: Ստեփան Սաֆարյանը դրական է համարում նաեւ Արցախի հարցի կարգավորման ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափ պահպանելու պարտավորությունը. «Աստված տա, որ ապագայում լինի նաեւ Ադրբեջան-ԵՄ համաձայնագիրը: Սա այսպիսով, Ադրբեջանին կառուցողական դաշտ բերելու հավելյալ հնարավորություն է դառնում»:

Ոչ պակաս կարեւոր է համարում նաեւ Մեծամորի ատոմակայանի հետ կապված կետը. առկա ատոմակայանը նախատեսված է ժամանակից ոչ ուշ փակել`դիվերսիֆիկացնելով նոր ատոմակայանի կառուցմամբ: Համաձայնագիրը, նա համարում է հավակնոտ, բայց Հայաստանի համար՝ արդիականացման լուրջ հնարավորություն:

Նելլի Գրիգորյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Կանխատեսում. ԵԱՏՄ փլուզումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի դրույթների իրականացման համար. «Արմինֆո»

Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագրի ստորագրումից Հայաստանի հրաժարվելու դեպքում ոչ ոք մեզ չի պատժի, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված կլոր սեղանի ընթացքում հայտարարել է միջազգային փորձագետ, արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախկին նախագահ Հովհաննես Իգիթյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

2017 թվականի նոյեմբերին «Արևելյան գործընկերության» Բրյուսելի գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության վերաբերյալ շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էր նախաձեռնել ԵՄ ԱԳՆ խորհուրդը` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:

«Մենք պարզապես կկորցնենք զարգացման հերթական հնարավորությունը Հայաստանի համար: Ընդանուր առմամբ տպավորություն է ստեղծվում, որ ԵՄ հետ պայմանագրի ստորագման շուրջ ինտրիգը ստեղծվում է իշխանությունների կողմից՝ նոյեմբերի 24-ին «դիվանագիտական հաղթանակ» ցուցադրելու նպատակով:

Փորձագետը ԵՄ հետ ստորագրվելիք պայմանագիրը համարում է լավ հիմք, որի վրա հնարավոր կլինի լրացուցիչ գործնական դրույթներով փազլներ հավաքել: Այս առումով Իգիթյանը ԵԱՏՄ շուտափույթ անխուսափելի փլուզման հույս է հայտնել, ինչպես ԽՍՀՄ հետ տեղի ունեցավ՝ նշելով, որ ինտեգրացիոն գործընթացները չեն կարող մեկ մարդու կամքի վրա հենվել:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Հենց ԵԱՏՄ փլուզումը նոր հնարավորություններ կստեղծի Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի դրույթների իրականացման համար: Դա գոյություն ունեցող համագործակցության ընդլայնման իրական հնարավորություններ կստեղծի: Առայժմ կարող եմ ասել, որ Հայաստանը կարող է այդ համաձայնագրից ստանալ այնքան, որքան ջանք կգործադրի այդ ուղղությամբ»,- ամփոփել է Իգիթյանը:

Դավիթ Ստեփանյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Արմինֆո»

 

Էդմոն Մարուքյան. Խայտառակություն կլինի, եթե Հայաստան-ԵՄ համաձայնագիրը չստորագրվի. «1in.am»

«Ելք» դաշինքը համարում է, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը այս պահին նվազագույնն է, ինչ կարող է Հայաստանն անել: ՀՀ-ԵՄ համաձայնագրի տեքստի շուրջ քննարկմանը այս մասին ասաց «Ելք» դաշինքի անդամ Էդմոն Մարուքյանը:

Նա տեղեկացրեց, որ իրենք ավելիի են ձգտում, այն է՝ ՀՀ-ն պետք է դուրս գա ԵՏՄ-ից և ստորագրի ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Մարուքյանի կարծիքով՝ այս համաձայնագիրը լավ բանակցված է, շատ ճկուն ձևակերպումներ ունի. «Եթե այս համաձայնագիրը չստորագրվի, մեծ հաշվով մեզ համար այս անգամ կարևոր չի լինի, թե ում պատճառով չի ստորագրվելու՝ կողմերը պետք է քաղաքական կամք ցուցաբերեն և գնան ստորագրման: Երկրորդ անգամ մտնել նույն ջրի մեջ, ունենալ չստորագրման նույն պատմությունը, դա, կարծում եմ, խայտառակություն է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Կանխատեսում. ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին կառանձնացնի ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների շրջանում. «Արմինֆո»

ԵՄ հետ համաձայնագրի ստորագրումը Հայաստանին էապես կառանձնացնի ԵԱՏՄ, ՀԱՊԿ և ԱՊՀ երկրների շրջանում: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ընդդիմադիր «Ելք՚ դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:

«Ես մեծ հույս ունեմ, որ այդ համաձայնագիրը նոյեմբերի 24-ին կստորագրվի Բրյուսելում` ինչպես խոստացել են Հայաստանի իշխաննություններն ու Եվրահանձնաժողովը: «Ելք՚ դաշինքը ողջունոււմ է այդ նախաձեռնությունը և համակողմանի աջակցություն տրամադրում դրա կենսագործմանը: Մենք կարծում ենք, որ դա նվազագույնն է, որը կարող է  անել Երևանը, որպես առավելագույն գնահատելով ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալը` ընդհուպ DCFTA ստորագրում՚, - ընդգծել է խորհրդարանականը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Միանման գնահատելով ԵՄ և Հայաստանի պարտավորությունները` Մարուքյանը կարծում է, որ առաջիկա համաձայնագրի այս կամ այն կետի իրագործման պատասխանատվությունը միմյանց վրա բարդելը ճիշտ չի լինի: Նրա գնահատմամբ, Երևանի և Բրյուսելի միջև հարաբերությունները կարգավորող ներկա համաձայնագրի հիմքն անհուսալիորեն հնացել է, և հենց Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրն է իրական հնարավորություն ընձեռում թարմացնելու ԵՄ և Հայաստանի միջև հարաբերությունների օրակարգը:

Դավիթ Ստեփանյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Արմինֆո»

 

Արմեն Աշոտյան. Չստացվի յալվար ստորագրում ենք. Հայաստան-Եմ փաստաթուղթը ոսկե ձկնիկը չէ. «1in.am»​

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը նախ փորձագետներին առաջարկեց չհակադրել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները և ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունից բխող գործընթացներին:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նա նկատեց, որ եթե քաղաքական մակերեսային վերլուծության դեպքում դա գայթակղիչ կարող է թվալ, ապա քաղաքական խորքային իմաստով՝ այն շատ վնասակար կարող է լինել: «Վնասակար է, որովհետև իրականությանը չի համապատասխանում, վնասակար է, որովհետև սխալ քաղաքական «մեսիջներ» է պարունակում ներքին և արտաքին լսարանի համար»,- ասաց նա:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Արմեն Աշոտյան. ԵՄ-Հայաստան համաձայնագիրը պետք չէ տոնածառ դարձնել. «Ազատություն»

ԵՄ-Հայաստան նոր համաձայնագրին վերաբերող քննարկմանը բոլոր մասնակիցներին այսօր մեկ հարց էր հուզում՝ ստորագրվելո՞ւ է արդյոք փաստաթուղթը, թե՞ ոչ։

Լռությունը խախտեց «Ելք» դաշինքից Էդմոն Մարուքյանը՝ Հանրապետական Արմեն Աշոտյանին հորդորեց բացել գաղտնիքը․ - «Որպես գաղտնիքներին տեղյակ մարդ, կարող է ասել՝ հիմա ստորագրման որ փուլում ենք,արդյոք այդ շահարկումները ճի՞շտ են, թե՞ ոչ, ստորագրվելո՞ւ է, թե՞ ոչ»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Քննարկման մյուս մասնակիցները միացան Մարուքյանի կոչին, իսկ Աշոտյանն ասաց, որ թեև արձագանքելը գայթակղիչ կլիներ, բայց ինքը դիվանագիտորեն կշրջանցի հարցը: Փոխարենը խոստացավ ելույթում ակնարկներ անել։ Խոսքի վերջում Աշոտյանը ամեն ինչ ֆուտբոլային լեզվով բացատրեց․ - «Շատ կարևոր է, որ խաղալ խաղը մինչև եզրափակիչ սուլոցը: Որը կտրվի նոյեմբերի 24-ին»:

Նոյեմբերի 24-ին Բրյուսելում կկայանա Եվրամիության Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, որի ընթացքում նախատեսվում է, որ ԵՄ-ն ու Հայաստանը կստորագրեն Համափարպակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը:

Իշխող Հանրապետական կուսակցության փոխնախագահը կոչ է անում չգերագնահատել ԵՄ - Հայաստան նոր համաձայնագիրը։ Աշոտյանի խոսքով` փաստաթուղթը կարևոր է, բայց փորձ է արվում այն տոնածառ դարձնել․ - «Գեղեցիկ է ստորագրվելիք փաստաթուղթը և կարևոր է, բայց ավելորդ լուսավորություն, փայլեր և բան հաղորդելը, Christmas Tree սարքելը նույնպես, կարծում եմ, ճիշտ չէ: Որովհետև մեծացնում ենք նաև ակնկալիքները մեզանով, որոնք հետո չեն բավարարվելու, և ասենք՝ եվրոպական ուղղությունը տապալվեց»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Եվրամիության հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում ընթացող քննարկման ժամանակ Աշոտյանը հայտարարեց, որ համաձայնագրի ստորագրումը կարևոր է ոչ միայն Հայաստանի, այլև Եվրամիության համար, քանի որ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությանը «հաջողության պատմություն» է պետք․ - «Օրինակ, տարածաշրջանում Վրաստանի կողքին Եվրամիությանը պետք է նաև մեկ այլ վստահելի գործընկեր: Այլ բազմաթիվ հիմնավորումներ կան»:

Քննարկմանը ներկա «Ելք» դաշինքից պատգամավոր Էդմոն Մարուքյանն ասաց, որ եթե համաձայնագիրը չստորագրվի, ապա արդեն կարևոր չի լինի, թե դրանում ով է մեղավոր: Նա կողմերին կոչ արեց հաղթահարել խոչընդոտները, եթե այդպիսիք կան, այլապես նախորդ պատմության կրկնությունը խայտառակություն կլինի․ - «Հայաստանի իշխանությունները, բնականաբար, իրենց ունեցած պարտավորությունների շրջանակներում, այն նվազագույնն է, որ կարող են անել: Նաև դա է պատճառը, որ մենք ասում ենք՝ նվազագույնը չանելու որևէ արդարացում, մեր կողմից, որպես ընդդիմադիր ուժի, ապագայում ընդունելի չի լինելու»:

Արմեն Աշոտյանը այսօր նաև գաղտնիք բացեց․ ասաց, որ նոյեմբերի 24-ին, համաձայնագրի ստորագրման ժամանակ, երկու կողմերը ամրագրելու են նաև, որ այս գործընթացը երրորդ կողմի դեմ չէ։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Հանրապետականի փոխնախագահը կոչ արեց Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթուղթը չհակադրել Հայաստանի Եվրասիական միության անդամակցությանը։ Նրա պնդմամբ, սա քաղաքական շահերի համադրման արդյունք է, ոչ թե հակադրման փորձ․ - «Մենք կանգնած չենք և չենք կանգնում այս ստորագրմամբ խաչմերուկի առջև, մենք կամուրջ ենք արևելյան և արևմտյան երկրների դաշինքների, եվրոպական և եվրասիական դաշինքների միջև: Այս տեսակետից վնասակար եմ համարում հակադրման կոնտեքստում խնդրի քննարկումները»:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանն ասաց, որ մինչև ստորագրումը համաձայնագրի հրապարակումը արմատական փոփոխություններ մտցրեց, քանի որ ի տարբերություն ասոցացման համաձայնագրի, այս անգամ փաստաթուղթը բաց է, և շահարկումներ չեն կարող լինել։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Փաստաթուղթը ուսումնասիրած փորձագետն ասում է, որ այն ուժեղացնում է Հայաստանի պարտավորությունները և նպատակ ունի բոլոր ոլորտներում սահմանել եվրոպական ստանդարտներ․ - «Համաձայնագիրը թույլ է տալիս և բացում է եվրոպական ընդարձակ տարածությունը, թույլ է տալիս Հայաստանին օգտագործել մի շարք կարևորագույն գործիքներ տնտեսության, գիտության, կրթության, սոցիալական և բոլոր ոլորտներում: Հետևաբար իսկապես այս համաձայնագիրը ես պիտի համարեմ հավակնոտ»:

Քննարկմանը նաև կարևորվեց փաստաթղթում Ղարաբաղյան խնդրին անդրադարձը, որտեղ ասվում է, որ լուծումը պետք է լինի բանակցությունների միջոցով ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Սա, ըստ ներկաների, անվտանգության հավելյալ երաշխիք է։

Հովհաննես Մովսիսյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Ազատություն ռադիոկայան»

 

«Մենք չենք կանգնում խաչմերուկի առջև, մենք կամուրջ ենք». Արմեն Աշոտյան. «Ա1+» 

Եվրոպական միության հետ ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ճիշտ չէ հակադրել ԵՏՄ-ում Հայաստանի կարգավիճակի հետ, կարծում է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը.  «Հայաստանի՝ Եվրամիության հետ ստորագրվելիք փաստաթուղթը քաղաքական շահերի համադրման արդյունք է և ոչ թե հակադրման փորձ։ Մենք կանգնած չենք և չենք կանգնում խաչմերուկի առջև, մենք կամուրջ ենք Արևելյան և Արևմտյան երկրների, դաշինքների, եվրոպական և եվրասիական դաշինքների միջև։ Վնասակար եմ համակրում խնդրի՝ հակադրման կոնտեքստում քննարկումները»։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

2013 թվականին Եվրամիությունը հրաժարվեց վավերացնել Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը, այն պարագայում, երբ ԵՏՄ անդամակցությամբ անհնարին դարձավ դրա տնտեսական մասի ստորագրումը։ Ըստ Արմեն Աշոտյանի՝ այս ընթացքում շատ բան է փոխվել։ Հենց թեկուզ այն, որ Եվրամիության բարձրագույն ղեկավարության նոր կազմն Արևելյան գործընկերությունը այլևս չի ընկալում որպես աշխարհաքաղաքական նախագիծ։

«Այս եվրահանձնաժողովը, այս եվրախորհրդարանը նման չոր հռետորաբանություն չունի և Արևելյան գործընկերությունը չի դիտարկում որպես Ռուսաստանի շահերի հետ հակադրության գործիք»։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Հիմա չկան Ռուսաստանի շահերից բխող տնտեսական այն խոչընդոտները, որ կային այն ժամանակ։ Քաղաքագետ Գևորգ Մելիքյանի տեսակետն է. «Այս փաստաթուղթն անցել է ԵՏՄ փորձագետներին ձեռքի տակով, և իրենց հետ համաձայնություն կա։ Տեխնիկական պահը եկեք համարենք անցած փուլ և հիմա պետք է սպասենք, որ լինի այդ ստորագրումը»։

Համաձայնագիրը Հայաստանի արդիականացման միջոց է, որն առաջարկում է Եվրամիությունը։ Ըստ քաղաքագետ Գևորգ Մելիքյանի՝ 400 էջանոց փաստաթղթում շարադրված է Հայաստանի խնդիրների շարքը։ Բայց կոռուպցիայի դեմ պայքարի 26-ամյա անհաջող փորձը ներշնչում է վատատեսություն. Հայաստանի իշխանությունը չի կատարի Համաձայնագրի այն դրույթները, որոնք լավացնելու են քաղաքացիների կյանքը. «Գալիս է գլոբալ հռետորական հարց՝ արդյո՞ք իշխանությունները պատրաստ են կիրառել, թե իրենց անհրաժեշտ է ֆինանսական միջոցներ կիրառել Եվրամիության կողմից, այնուհետև իմիտացիոն բնույթով ցույց տալ, որ ինչ-որ բաներ կատարում են, կամ պատճառաբանել թե ինչու չեն կատարվում, և նորից շարունակել ինքնախաբեության այս շղթան»։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դավիթ Շահնազարյանի պնդմամբ՝ մինչ նոյեմբերի 24-ի Բրյուսելում Արևելյան գործընկերության գագաթնաժողովը, Հայաստանի իշխանությունը պետք է ձեռքերը չծալի, ու չհամարի, թե Համաձայնագիրն արդեն իրողություն է. «Այն, ինչ արվել է պարոն Աշոտյան, լավ է, վատ է,  արվել է։ Հիմա պետք է առնվազն մի քանի անգամ ավելացնել ակտիվությունը։ Կան Եվրամիության մայրաքաղաքներ,  որտեղ հսկայական անելիքներ կան»։

Համաձայնագրում խոսք է գնում նաև Արցախի խնդրի մասին։ Կողմերը համաձայն են, կարգավորումը պետք է հիմնված լինի ՄԱԿ-ի կանոնադրությունում և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների վրա։ Հանրապետական Արմեն Աշոտյանը սա համարում է կարևոր լծակ Հայաստանի ձեռքին։

Ռոբերտ Անանյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Ա1+», «Արմնյուզ», «Հայկական.թոփ»«Մամուլ.am»«Ուրախ.ru»

 

Արմեն Աշոտյան. Ավելորդ չպճնենք տոնածառը. «Առավոտ»

«Սա նվազագույնն է, որ այս պահին Հայաստանը կարող է անել: Մենք ձգտում ենք ավելիին»,- «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ կարծիք հայտնեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Ավելին ասելով, պատգամավորը նկատի ունի Ասոցացման համաձայնագիր ստորագրելը, որը կներառի նաեւ զատ եւ համապարփակ առեւտրի մասին դրույթ: Մինչ այդ, ԵՄ-ՀՀ նոր պայմանագիրը համարում է լավ բանակցված, ասում է բավական ճկուն դրույթներ է պարունակում: Ընդգծում է`ստորագրման համար երկու կողմերն էլ հավասար պատասխանատվություն ունեն: Եթե այն չստորագրվի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովում, իրենց համար արդեն կարեւոր չի լինի, թե ո՞ւմ պատճառով. «Կողմերը պետք է բավարար քաղաքական կամք ունենան»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Երկրորդ անգամ նույն իրավիճակում հայտնվելը, երկու կողմի համար էլ ամոթալի է համարում: Նա հույս ունի, որ որեւէ առիթ չի օգտագործվի եւ կողմերը կմասնակցեն բրյուսելյան գագաթնաժողովին ու կստորագրվի այն պայմանագիրը, որ Հայաստանին կառանձնացվի թե ԵԱՏՄ, թե ԱՊՀ անդամ երկրների շարքում:

Ասում է, մենք ավելի ներուժ ունենք ԵՄ-ի հետ, քան առկա իրավաքաղաքական բազան է. դա այս պայմանագիրն ապահովում է: Այժմ դեպի ԵՄ դուռն ավելի փոքր է, բայց ունենք այն, ինչ ունենք: Հիշեցնում է`իրենց օրակարգում է ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանն առաջարկում է փորձագետներին եւ քաղաքական գործիչներին`չհակադրել ԵՄ-ի հետ հնարավորությունները ԵԱՏՄ-ի հետ գործընթացներին: Կարծում է, դա սխալ է եւ վնաս կարող է տալ: Հիշեցնում է`Հայաստանը շարժվում է ոչ թե հակադրումների, այլ համադրումների քաղաքականությամբ: Վնասակար է համարում նաեւ 2013-ի քննարկումների շարունակումը, քանի որ դրանք տանում են փոխադարձ մեղադրանքների դաշտ եւ փաստում է` քաղաքական ուժերը մեծածասամբ կիսել են իշխանության մոտեցումը:

Չի հիշում նաեւ ԵԱՏՄ-ին անդամակցելու հասարակական ըմբոստություններ: Առաջարկում է չգերագնահատել նաեւ ԵՄ-ի հետ նոր համաձայնագրից սպասելիքները: Ասում է`ամեն ինչ կախված է լինելու կողմերի աշխատանքից: Հիշեցնում է, որ չորս տարի առաջ Ուկրաինայի հետ համաձայնագրի ստորագրումից հետո, դրա տնտեսական մասն ուժի մեջ մտավ մեկուկես տարի անց: Քանի որ ԵՄ ներկայիս հանձնաժողովն ավելի ճկուն է, կարծում է ուկրաինական սցենարով իրադարձությունները չեն զարգանա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Արմեն Աշոտյանը ուշադրություն է հրավիրում նաեւ ԵՄ-ի սեփական ներքին խնդիրների վրա: Բայց կարեւորում է ՀՀ-ԵՄ ստորագրվելիք փաստաթուղթը, քանի որ այն ամուր կապում է Հայաստանի Արեւելյան գործընկերության հետ`անկախ նրանից, թե մյուս երկրներում ինչ է կատարվում: Չի խորշում նաեւ Արեւելյան գործընկերության ապագա ճգնաժամերի մասին խոսելուց: Կիեւում առաջիկայում կայանալու է Եվրանեսթի գագաթաժողովը. եվրոպացի 60 պատվիրակից 18-ն են մասնակցելու դրան: Ասում է`եվրոպացի պատգամավորները չեն մասնակցում նաեւ Բյուրոյի նիստերին: Կարծում է`Արեւելյան գործընկերության նկատմամբ ուշադրության պակաս կա: Վերլուծաբանները տարբեր բացատրություններ են տալիս, ինչեւէ, ինքը կարծում է, որ իրականության հետ պետք է հաշվի նստել`ավելորդ «չպճնելով տոնածառը»` ակնկալիքների մասով:

Պաշտոնական Երեւանը գոհ է այս փաստաթղթում Արցախի հարցի ամրագրման ձեւից: Հայաստանը ձգտում է, ր իրավական փաստաթղթի այդ դրույթը նաեւ քաղաքական մասում լինի:

Նելլի Գրիգորյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Արմեն Աշոտյան. ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվող համաձայնագիրը քաղաքական շահերի համադրման արդյունք է. Արմեն Աշոտյան. «Թերթ»

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն այսօր «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանը նախ փորձագետներին առաջարկեց չհակադրել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունները և ստորագրվելիք ՀՀ-ԵՄ համաձայնագիրը ԵԱՏՄ-ում մեր անդամակցությունից բխող գործընթացներին:

Նա նկատեց, որ եթե քաղաքական մակերեսային վերլուծության դեպքում դա գայթակղիչ կարող է թվալ, ապա քաղաքական խորքային իմաստով՝ այն շատ վնասակար կարող է լինել: «Վնասակար է, որովհետև իրականությանը չի համապատասխանում, վնասակար է, որովհետև սխալ քաղաքական «մեսիջներ» է պարունակում ներքին և արտաքին լսարանի համար»,- ասաց նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Արմեն Աշոտյանի խոսքով` ՀՀ-ի և ԵՄ-ի միջև ստորագրվող համաձայնագիրը քաղաքական շահերի համադրման արդյունք է և ոչ թե հակադրման փորձ: «Սա կամրջի առաքելություն ստանձնած երկրի պարտավորություն է, ոչ թե խաչմերուկի»,- ասաց նա՝ նշելով, որ պետք է ընդունել, որ մենք կամուրջ ենք երկու կողմերի՝ արևմտյան և արևելյան դաշինքների միջև:

Արմեն Աշոտյանը վնասակար համարեց նաև 2013 թվականին Ասոցացման համաձայնագիրը չստորագրելու մասին անընդհատ քննարկումները: «Դրանք լավ տեղ չեն տանում: Տանելու են փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ հիմնավորումների, հակադարձումների դաշտ, որը բացարձակապես չի բխում 2017 թվականի մշակույթի ձևավորման շահերից»,- նշեց նա:

Հռիփսիմե Հովհաննիսյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Թերթ»«Սլաք»

 

Արմեն Աշոտյան. Կատալոնիայի հանրաքվեն էական սրբագրում է կատարել ղարաբաղյան հակամարտության եվրոպական տեսլականում. «Արմինֆո»

Կատալոնիայի հանրաքվեն էական սրբագրում է կատարել ղարաբաղյան հակամարտության եվրոպական տեսլականում: Միջազգային հարցերի և անվտանգության հայկական ինստիտուտում կլոր սեղանի ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը:

Նրա ասելով, եվրոպացիները հակված են ղարաբաղյան հակամարտությունը դիտարկել Եվրոպայի վերջին կենտրոնախույս միտումների և, մասնավորապես, Կատալոնիայի հանրաքվեի լույսի ներքո, և  չափազանց դժվար է նրանց պարզաբանել ղարաբաղյան հակամարտության և կատալոնյան հանրաքվեի պատճառների վիթխարի տարբերությունը: «Հենց  այդ պատճառով այդքան կարևոր է ԵՄ և Հայաստանի միջև համաձայնագրի առաջիկա ստորագրումը` աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական առումով՚, - նշել է նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Այդ համատեքստում Աշոտյանը շեշտադրում է կատարել համաձայնագրի ստորագրման կարևոր դերին տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում` ընդհանուր առմամբ: Նրա գնահատմամբ, բանակցությունների հայկական կողմը ակնկալում է ԵՄ քաղաքական բանաձևի գործարկում  Հայաստանի նկատմամբ` տնտեսական և քաղաքական առումով, մասնավորապես` ղարաբաղյան հակամարտության կարգավորման համաձայնագրում ներառված կետերի: «Հայաստան-ԵՄ համաձայնագրում տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ դրույթները, որոնք լիովին համապատասխանում են Բրյուսելի դիրքորոշմանը, մեզ համար չափազանց կարևոր են: Նաև կարող եմ նշել, որ համաձայնագրով նախատեսվող բարեփոխումները դրսից պարտադրված չեն և լիովին համապատասխանում են մեր ներքին օրակարգին՚, - ամփոփել է խորհրդարանականը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

2017 թվականի նոյեմբերի 24-ին Բրյուսելում «Արևելյան գործընկերության՚ գագաթնաժողովում Հայաստանը մտադիր է ստորագրել ԵՄ հետ գործընկերության մասին շրջանակային փաստաթուղթը` Համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիրը, որը նախաստորագրվել է մարտի 21-ին: Համապատասխան բանակցություններ էին նախաձռնվել ԵՄ ԱԳՆԽ կողմից` 2015 թվականի հոկտեմբերի 12-ին Լյուքսեմբուրգում:

Դավիթ Ստեփանյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Արմինֆո»

 

Դավիթ Շահնազարյան. Համաձայնագրի ստորագրումը տարածաշրջանին էլ է պետք, այն մեր զինվորների կյանքն է փրկելու. «1in.am»​

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սխալ է Հայաստանի և Եվրամիության հետ հարաբերություններն ու ստորագրվելիք համաձայնագիրը ԵԱՏՄ-ի հետ համեմատելը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նա «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանն առաջարկեց լինել շատ պրագմատիկ և չփորձել համադրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած  հարաբերությունների հետ:

«Կոչ եմ անում լինել այս հարցում չափազանց պրագմատիկ»,- ասաց նա:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Դավիթ Շահնազարյան. ՀՀ-ԵՄ համաձայնագիրը նաեւ առաջնագծի համար է կարեւոր. «Առավոտ»

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95 թվականներին Հայաստանի ԱԱՊՎ ղեկավար Դավիթ Շահնազարյանը համամիտ է իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչ Արմեն Աշոտյանի հետ`պետք չէ հակադրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ եղած հարաբերությունների հետ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում կազմակերպված «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկման ժամանակ նա առաջարկեց այս հարցում չափազանց պրագմատիկ լինել:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խնդիրն այսօր նա տեսնում է Եվրամիությունում եւ ԵՄ անդամ երկրների մեջ. «Այդ դաշտում է, բայց այդ դաշտում մենք պետք է խաղանք: Իրենց դաշտում մենք պետք է գնդակով խաղանք, բայց շատ ակտիվ, որովհետեւ ժամանակ չի մնացել: Աշխատանք անելու համար մնացել է երկուսուկես շաբաթ»: Իր տեղեկություններով, այս պահին քաղաքական խոչընդոտներ չկան համաձայնագրի ստորագրման համար, մնում է իր կարծիքին` գուցե տեխնիկական խնդիրներով ստորագրումը հետաձգվի. «Իմ ունեցած տեղեկություններով, կարծես այստեղ մեծ խնդիրներ չկային: Կային խնդիրներ երեք երկրների հետ, մեկում այդ հարցը հստակ լուծվել է, եւ լուրջ հույսեր ունեմ մտածելու, որ այդ երկու երկրներում եւս խնդիրը կլուծվի»:

Հիմա իշխանությունների կողմից ինքն ակնկալում է շատ ավելի ակտիվ գործողություններ. «Կան Եվրամիության առնվազն մի քանի մայրաքաղաքներ, որտեղ հսկայական գործ կա անելու՝ առաջին հերթին՝ ԵՄ-ի հետ ստորագրվելիք հռչակագրի տեքստի հետ կապված»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Լուրջ դիվանագիտական աշխատանքի դեպքում, ասում է` կարելի է ավելի դրական արդյունքների հասնել: Ասում է նաեւ, որ «շատ դժգոհ չենք» այդ համաձայնագրում Արցախի հարցում առկա ամրագրումից: Միաժամանակ նկատում է`վտանգներ և, ըստ այդմ, անելիքներ շատ կան. դրանք հրապարակման ենթակա չեն: Իսկ որ ԵՄ-ՀՀ համաձայնագիրը ստորագրվելու է`վաղ թե ուշ, կասկած չունի: Ասում է`պրագմատիկ լինենք, այս հնարավորությունը բաց չթողնենք, սա մեզ նաեւ առաջնագծի համար է կարեւոր:

Նելլի Գրիգորյան

26.10.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Դավիթ Շահնազարյան. Կոչ եմ անում ՀՀ-ԵՄ համաձայնագրի հարցում լինել չափազանց պրագմատիկ և չհամեմատել այն Ռուսաստանի հետ մեր ունեցած հարաբերությունների հետ․ «Թերթ»

1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ սխալ է Հայաստանի և Եվրամիության հետ հարաբերություններն ու ստորագրվելիք համաձայնագիրը ԵԱՏՄ-ի հետ համեմատելը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նա «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին» թեմայով քննարկմանն առաջարկեց լինել շատ պրագմատիկ և չփորձել համադրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման գործընթացը Հայաստանի և Ռուսաստանի միջև եղած  հարաբերությունների հետ:

«Կոչ եմ անում լինել այս հարցում չափազանց պրագմատիկ»,- ասաց նա:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այսօր ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման խնդիրը Եվրամիությունում և ԵՄ անդամ երկրների մեջ է: «Այդ դաշտում է, բայց այդ դաշտում մենք պետք է խաղանք: Իրենց դաշտում մենք պետք է գնդակով խաղանք, բայց շատ ակտիվ, որովհետև ժամանակ չի մնացել: Աշխատանք անելու համար մնացել է՝ երկուսուկես շաբաթ ժամանակ»,- ասաց նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դավիթ Շահնազարյանի խոսքով՝ այս պահին իր տեղեկություններով քաղաքական խոչընդոտներ չկան համաձայնագրի կնքման հետ կապված, հետաձգումները գուցե տեխնիկական խնդիրների պատճառով լինեն: «Իմ ունեցած տեղեկություններով, կարծես, այստեղ մեծ խնդիրներ չկային: Կային խնդիրներ երեք երկրների հետ, մեկում այդ հարցը հստակ լուծվել է, և  լուրջ հույսեր ունեմ մտածելու, որ այդ երկու երկրներում ևս խնդիրը կլուծվի»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ ակնկալվում են շատ արդյունավետ գործողություններ հիմա իշխանությունների կողմից: «Հիմա պետք է առնվազն մի քանի անգամ ավելացնել ակտիվությունը, և կան Եվրամիության առնվազն մի քանի մայրաքաղաքներ, որտեղ հսկայական գործ կա անելու՝ առաջին հերթին՝ Արևելյան գործընկերության գագաթնաժողովի հռչակագրի տեքստի հետ կապված»,- ասաց նա:

26.10.2017

Աղբյուրը՝ «Թերթ»

 

Լաուրա Բաղդասարյան. 2013-ի և 2017-ի տարբերությունը, որ մենք խոսում ենք ոչ թե «կամ կամ»-ի, այլ «և,և»-ի մասին. «1in.am»​

«2013-ի և 2017-ի միջև զուգահեռներ, ուզենք թե ոչ, ենթագիտակցորեն անցկացվում են»,- ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկմանը նկատեց փորձագետ Լաուրա Բաղդասարյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Վերջինիս խոսքով՝ ի տարբերություն 2013-ի, իրավիճակն այժմ միանգամայն այլ է՝ սկսած այն բանից, որ մենք հիմա գործ ունենք կոնկրետ փաստաթղթի հետ: «Տարբերությունն այն է, որ այժմ մենք խոսում ենք ոչ թե «կամ-կամ»-ի, այլ արդեն «և-և»-ի մասին, և այժմ Հայաստանը հանդես է գալիս որպես ԵՏՄ անդամ երկիր, որի ստորագրումը կարող է նախադեպային լինել այլ երկրների, ինչու չէ՝ նաև Ռուսաստանի համար»,- ասաց տիկին Բաղդասարյանը՝ հավելելով, որ սա բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար ջրի երեսին մնալու:

Մանրամասները՝ տեսանյութում:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Այս փաստաթուղթը բյուրեղացնում է Հայաստան-ԵՄ հարաբերությունները. «1in.am»​

«Այս համաձայնագիրը բյուրեղացնում է Հայաստանի այն բոլոր հարաբերությունները, որ ունեցել է ԵՄ-ի հետ, և գալիս է փոխարինելու 1999թ. կնքված Գործընկերության և համագործակցության համաձայնագրին»,- ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկմանը նշեց փորձագետ Գևորգ Մելիքյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նրա խոսքով՝ սա բավականին հավակնոտ փաստաթուղթ է և արտաքին առումով փոխզիջումային տարբերակ է. «Այսինքն՝ հաշվի են առնված բոլոր այն իրողությունները, որոնցում այսօր գտնվում է Հայաստանը. խոսքը ԵՏՄ-ի մասին է: Իսկ ներքին մասով սա Հայաստանի և ԵՄ-ի համար փոխշահավետ համաձայնագիր է»:

Եթե ուզում եք իմանալ, թե Հայաստանի Հանրապետությունում ինչ խնդիրներ կան՝ կարդացեք այս փաստաթուղթը. «Այսինքն՝ մենք ունենք մոտ 400 էջանոց խնդիրներ»:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

Ռուբեն Մեհրաբյան. Մեդվեդևի այցին տեսանք ժամավաճառություն՝ «Մեռած ոգիներ» վեպի պերսոնաժների մասնակցությամբ. «1in.am» 

«Այս պայմանագրի վերնագիրը ամբողջությամբ արտացոլում է դրա էությունը: Այո, սա համապարփակ և ընդլայնված գործընկերության սկզբունքներն են, պրոցեդուրաներն են և ուղղությունները»,- ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Նրա խոսքով՝ դա ոչ այն առավելագույնն է, ինչ կարող է տալ Եվրամիությունը, այլ այնքանն է, ինչքանը կարող է վերցնել Հայաստանի Հանրապետությունը:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց հետևյալ փաստերը. պաշտոնական Մոսկվան որևէ առարկություն չի ներկայացրել համաձայնագրի ստորագրմանը, բայց նաև չի ասել, որ չի առարկում, նաև՝ այսօր ռուսական պրոպագանդայի ստորաբաժանումները Հայաստանում ուղղակի պատերազմ են հայտարարել այս համաձայնագրին. «Ոչ մի երաշխիք չկա, որ նոյեմբերի 23-ին մենք չենք ունենա այց Մոսկվա կամ շատ կարևոր այց Մոսկվայից, որից հետո մի շատ լայն մենյու կբերվի պատճառաբանությունների, և կասեն՝ դե չստացվեց, և հետո այդ հեքիաթասացության լապշան կկախեն մեր հեռուստադիտողների ականջներից»:

Քաղաքագետի համոզմամբ՝ կստորագրվի համաձայնագիրը, թե ոչ՝ բացատրում է ոչ թե քաղաքագիտությունը, այլ հոգեբուժությունը և պայծառատեսությունը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Այս պայմանագրի վերնագիրը ամբողջությամբ արտացոլում է դրա էությունը: Այո, սա համապարփակ և ընդլայնված գործընկերության սկզբունքներն են, պրոցեդուրաներն են և ուղղությունները»,- ՀՀ-ԵՄ համաձայնագրի շուրջ քննարկմանը հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Նրա խոսքով՝ դա ոչ այն առավելագույնն է, ինչ կարող է տալ Եվրամիությունը, այլ այնքանն է, ինչքանը կարող է վերցնել Հայաստանի Հանրապետությունը:

Ռուբեն Մեհրաբյանը նշեց հետևյալ փաստերը. պաշտոնական Մոսկվան որևէ առարկություն չի ներկայացրել համաձայնագրի ստորագրմանը, բայց նաև չի ասել, որ չի առարկում, նաև՝ այսօր ռուսական պրոպագանդայի ստորաբաժանումները Հայաստանում ուղղակի պատերազմ են հայտարարել այս համաձայնագրին. «Ոչ մի երաշխիք չկա, որ նոյեմբերի 23-ին մենք չենք ունենա այց Մոսկվա կամ շատ կարևոր այց Մոսկվայից, որից հետո մի շատ լայն մենյու կբերվի պատճառաբանությունների, և կասեն՝ դե չստացվեց, և հետո այդ հեքիաթասացության լապշան կկախեն մեր հեռուստադիտողների ականջներից»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Քաղաքագետի համոզմամբ՝ կստորագրվի համաձայնագիրը, թե ոչ՝ բացատրում է ոչ թե քաղաքագիտությունը, այլ հոգեբուժությունը և պայծառատեսությունը:

Մանրամասները՝ տեսանյութում:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»

 

ՌԴ-ն ամեն ինչ անելու է, որ փաստաթուղթը լինի բարի ցանկությունների, շարքային փաստաթուղթ. «​1in.am»

«Ես այս փաստաթուղթը կանվանեի Հայաստանի արտ քաղաքական և տնտեսական արդիականացման փաստաթուղթ, որովհետև եթե դրանում առկա դրույթներն իրագործվեն, Հայաստանը տնտեսական և քաղաքական առումով կդառնա որակապես այլ երկիր»,- նշեց փորձագետ Արմեն Վարդանյանը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Վերջինիս համոզմամբ՝ այս փաստաթուղթն իրոք բարձրացնելու է Հայաստանի անվտանգության մակարդակը. «Փաստաթուղթը բացառիկ է այն առումով, որ ԵՏՄ անդամ երկիրը այսպիսի բարձր մակարդակի փաստաթուղթ է ստորագրում ԵՄ-ի հետ»:

 Մանրամասները՝ տեսանյութում:

26.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական-1in.am»