Ռուսաստանն այժմ դեմքը փրկելու խնդիր ունի: Եթե արտաքին քաղաքականության ոլորտում՝ սիրիական ճգնաժամ, Ուկրաինայի խնդիր, Ղրիմ, Պուտինը կարողանում է համոզել ռուս հասարակությանը, ապա տնտեսական ոլորտում դա բարդ է: Այժմ Ռուսաստանը բարդ տնտեսական կացության մեջ է, ինչը կարող է շարունակվել ևս վեց տարի: Ուստի հանրությանը համոզելու ուղիներ են պետք:

«ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով ՄԱՀՀԻ-ՖԷՀ համատեղ քննարկում, 8 փետրվարի, 2018թ., Երևան, Կոնգրես հյուրանոց: Լուսանկարները՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, Կորյուն Կյուրեղյան Լուսանկար: «ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով ՄԱՀՀԻ-ՖԷՀ համատեղ քննարկում, 8 փետրվարի, 2018թ., Երևան, Կոնգրես հյուրանոց: Լուսանկարները՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի, Կորյուն Կյուրեղյան

ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները․ քննարկումն ամբողջությամբ

08.02.2018

Աղբյուրը՝ «Առաջին TV»

 

Երեւանում քննարկում է անցկացվում «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով. «Նյուզ.am»

Փետրվարի 8-ին Երեւանում «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկում է անցկացվում:

Միջազգային հարցերի եւ անվտանգության հայկական ինստիտուտի հիմնադիր եւ ղեկավար Ստեփան Սաֆարյանն  իր ողջույնի խոսքում, մասնավորապես, նշեց, որ այս թեման արդեն ընդհանրապես ամբողջ աշխարհում է քննարկվում եւ դեռեւս երկար իր վրա կսեւեռի միջազգային հանրության ուշադրությունը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Այս քննարկման էությունն այն է, որ պարզվի, թե ինչ կերպ է հնարավոր օգնել, եւ երբ հնարավոր կլինի այս միությունների միջեւ համագործակցությունը»,- պարզաբանեց նա:

Ըստ որում՝ Սաֆարյանը չի կարծում, որ ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հնարավորությունները լիովին բացակայում են, ինչպես շատերն են համարում:

08.02.2018

Աղբյուրը՝ «NEWS.am»

 

ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները. «Պանորամա»

ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը հնարավոր է: Փետրվարի 8-ին Երևանում կազմակերպված քննարկման ժամանակ այս մասին նշեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր, քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը: Նրա խոսքով՝ հարցը՝ արդյոք առկա՞ են ԵՄ-ԵՏՄ համագործակցության հեռանկարներ և հնարավորություներ, գոնե Հայաստանի համար առավել քան հրատապ է դառնում ստորագրված համաձայնագրի ֆոնին, բայց հարցը ակտուալ է ոչ միայն Հայաստանի համար: Սաֆարյանը նշեց, որ նման համագործակցության հնարավորությունները չենք բացառվում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Հարավային Կովկասի գրասենյակի տնօրեն Ֆելիքս Հեթը նշեց, որ ոջունելի  է նման քննարկման կազմակերպումը: Նա նշեց, որ Եվրոպայում անվտանգության հարցում համագործակցության կարևոր բաղադրիչներից մեկը տնտեսական բաղադրիչն է, այն մեծացնելով՝ կարելի է ավելացնել անվտանգությունը: «Ուրախ ենք, որ այս քննարկումը կարող ենք հարստացնել հայաստանյան դիտարկումներով: Մեզ հետաքրքիր է հատկապես լսել ձեր կարծիքներն ու մեկնաբանությունները այս թեմայի շուրջ»,- ասաց նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի Եվրոպայում խաղաղության և համագործակցության գրասենյակի ասոցացված հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց իր հետազոտությունը՝ ի՞նչ հիմքեր կան, որ ԵՄ-ն երկխոսություն ծավալի ԵԱՏՄ-ի հետ: «Հայաստանը շատ հետաքրքիր օրինակ է՝ լինելով երկու միության մեջտեղում: Դուք ԵՏՄ անդամ եք, վերջերս համաձայնագիր եք ստորագրել ԵՄ հետ: Ես լավատես մտքեր կհայտնեմ համագործակցության վերաբերյալ»,- ասաց նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
Վասիլևան առաջ քաշեց իր իսկ գնահատմամբ «համարձակ թեզ», այն է՝ ԵՄ և ԵԱՏՄ միջև անհրաժեշտ է համագործակցություն: Հիմքերից մեկն, ըստ նրա, այն է, որ ԵԱՏՄ անդամ պետությունները շատ են առևտուր անում արտաքին գործընկերների հետ, այդ թվում՝ ԵՄ հետ, սա հիմք է խոսելու ներդաշնակեցման մասին: Այսօրինակ համագործակցությունն, ըստ Վասիլևայի, թույլ կտա հաղթահարել ԵՄ-ՌԴ պառակտումը:

Նա նշեց, որ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը կարող է բարելավել բոլոր մասնակիցների տնտեսական բարօրությունը: Վասիլևայի պնդմամբ՝ ԵՏՄ բոլոր անդամները՝ ոչ միայն Հայաստանը, այլև ՌԴ-ն, հուսահատ կարիքի մեջ են տեխնիկական և այլ արդիականացման առումով, որ կարող է տրամադրել ԵՄ-ն: «Ես Հայաստանի փորձագետ չեմ, այստեղ եմ՝ լսելու ձեր կարծիքները՝ Հայաստանն ի՞նչ պատճառով կարող է կամրջային գործառույթ կատարել ԵՄ-ԵՏՄ միջև»,- ասաց նա:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
Վասիլևան նշեց, որ անհրաժեշտ է խոսել կոնկրետ քաղաքականության առաջարկների մասին, իրատեսական քայլեր դիտարկել: Նա առաջարկեց երեք նախնական քայլ, առաջին քայլը ինչ-որ ֆորմալ երկխոսություն սկսելն է, այն կարելի է սկսել գերմանաֆրանսիական տանդեմից՝ խորհրդակցելով ԵԱՀԿ հետ:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
Վերջինս, ըստ հետազոտողի, համախմբող հզորություն ունի, նրան մասնակից են բոլոր քննարկվող պետությունները: Իբրև հաջորդ՝ միջնաժամկետ քայլ, ըստ Վասիլևայի, լավ կլիներ՝ այդ իրավիճակը ինստիտուցիոնալ բնույթ ունենար: Երկարաժամկետ հեռանկարում հետազոտողն ակնկալում է ազատ առևտրի գոտի ԵՄ- ԵՏՄ միջև, ուր անդամ-երկրները կարող են օգտվել ապրանքների ազատ շրջանառությունից: Վասիլևան նշեց, որ իր այս փաստարկները բաց են քննարկման համար:

08.02.2018

Աղբյուր` «Panorama.am»

 

Ալեքսանդրա Վասիլևա. Տնտեսական ոլորտում Ռուսաստանը չի կարող տալ Հայաստանին այն, ինչ կարող է տալ Եվրամիությունը.  «Առավոտ»

Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածքային գրասենյակի (Վիեննա) հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան համոզված է՝ փոքր երկրները, ինչպիսիք են Հայաստանը, Բելառուսը, կարող են միայն շահել ԵՄ-ի հետ համագործակցությունից: Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) կազմակերպած՝ «ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով սեմինարի ընթացքում Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց «Համագործակցության կոչ. ինչո՞ւ պետք է Եվրոպական միությունը երկխոսություն ծավալի Եվրասիական տնտեսական միության հետ» խորագրով զեկույցը, այնուհետև քննարկում ծավալվեց ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության ներկայիս միտումների շրջանակում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Անդրադառնալով ՀՀ-ի ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի հետ համագործակցությանը՝ Ալեքսանդրա Վասիլևան նկատեց. «Տնտեսական ոլորտում Ռուսաստանը չի կարող տալ Հայաստանին այն, ինչ կարող է տալ Եվրամիությունը: Օրինակ՝ անվտանգության ապահովման ոլորտում՝ կապված ԼՂ հակամարտության հետ հատկապես, մենք բոլորս էլ գիտենք, որ Եվրոպան չի կարող տալ անվտանգային այնպիսի երաշխիքներ, ինչպիսիք տալիս է Ռուսաստանը»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ասպիրանտ Անի Եղիազարյանի հավաստմամբ՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունից շահողն առաջին հերթին ԵԱՏՄ-ն է: Նա հայտարարեց. «ԵՄ-ի ամենաթույլ զարգացած երկրի հետ անգամ չի կարող մրցել ԵԱՏՄ-ն»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Հարցին՝ ԵԱՏՄ-ԵՄ հնարավոր համագործակցությունը՝ հատկապես տնտեսական բաղադրիչով ի՞նչ կնշանակի ԱՄՆ պարագայում, արդյոք Պուտինն այդպիսով չի՞ փորձում Թրամփի ԱՄՆ-ին հակակշիռներ ստեղծել, Ալեքսանդրա Վասիլևան պատասխանեց. «Ռուսաստանն այժմ դեմքը փրկելու խնդիր ունի: Եթե արտաքին քաղաքականության ոլորտում՝ սիրիական ճգնաժամ, Ուկրաինայի խնդիր, Ղրիմ, Պուտինը կարողանում է համոզել ռուս հասարակությանը, ապա տնտեսական ոլորտում դա բարդ է: Այժմ Ռուսաստանը բարդ տնտեսական կացության մեջ է, ինչը կարող է շարունակվել ևս վեց տարի: Ուստի հանրությանը համոզելու ուղիներ են պետք»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դավիթ Շահնազարյանն էլ հայտնեց, իհարկե, դա սկսվել է Ռուսաստանից, բայց վերջին մեկ-մեկուկես տարվա ընթացքում Եվրոպայում միտում է նկատվում, թե առանց Ռուսաստանի հնարավոր չէ կառուցել եվրոպական անվտանգություն: Ալեքսանդրա Վասիլևան արձագանքեց, թե ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ, այլ Հայաստանը, Բելառուսը, որոնց հետ ԵՄ-ն արդյունավետ համագործակցում է:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստեփան Սաֆարյանը փորձագետին հիշեցրեց՝ զեկույցում նշել է՝ Արևելյան հարևանության երկրներում կայունություն է պետք ապահովել: Հարցին, եթե այդ խնդրի լուծման համար քայլեր չձեռնարկվեն, դա կտանի դեպի ոչ կայունությո՞ւն, թե՞ հակառակը՝ ոչ կայուն իրավիճակն անցյալում է, Ալեքսանդրա Վասիլևան պատասխանեց. «Այդ ոչ կայուն իրավիճակից ամենաշատը տուժում են փոքր երկրները: Վրաստանը ևս Ռուսաստանի ագրեսիայի զոհ դարձավ: Պետք է անել այնպես, որ Հայաստանը չդառնա Ռուսաստան-Արևմուտք դիմակայության վայր: Այդ պատճառով էլ պետք է փոխվի այսպես կոչված փոքր երկրների ստատուս քվոն, որպեսզի ապահովվի կայունություն»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Անի Եղիազարյանի համոզմամբ՝ ԵՄ-ԵԱՏՄ վիհը միտում ունի խորանալու հատկապես այն պատճառով, որ ԵՄ-ն ավելի խոր ինտեգրում է առաջարկում երեք երկրների՝ Վրաստանին, Ուկրաինային, Մոլդովային. «Վլադիմիր Պուտինն էլ լավ հասկանում է, որ եթե քայլեր չձեռնարկվեն՝ մեծանում են Եվրոպային ինտեգրվելու շանսերը»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

08.02.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը՝ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթա՞կ. «ՍքանՆյուզ»

Երեկ Ֆրիդրիխ Էբերտի հայաստանյան մասնաճյուղն ու Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) համատեղ կազմակերպել էին սեմինար, որի նպատակն էր գնահատել և քննարկել Եվրոպական միության (ԵՄ) և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև համագործակցության հնարավորությունները ներկայումս ծավալվող զարգացումների խորապատկերին ու ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) լույսի ներքո:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ֆրիդրիխ Էբերտ Հիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածքային գրասենյակի (Վիեննա) հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան ներկայացրեց «Համագործակցության կոչ. ինչո՞ւ պետք է Եվրոպական միությունը երկխոսություն ծավալի Եվրասիական տնտեսական միության հետ» խորագրով զեկույցը:

ՄԱՀՀԻ Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ և Յենայի Ֆրիդրիխ Շիլլերի անվան համալսարանի (Գերմանիա) ասպիրանտ Անի Եղիազարյանը անդրադարձավ «Ինչպե՞ս, ե՞րբ և որտե՞ղ է հնարավոր ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը» հարցերին:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ա․ Եղիազարյանն իր խոսքում նշեց, որ չնայած գոյություն ունեցող խոչընդոտներին (ՌԴ-ի համար խոչընդոտ են ԵՄ-ի սահմանած պատժամիջոցներրը, իսկ ԵՄ-ի համար խոչընդոտ են ՌԴ-ի պատասխան պատժամիջոցները և Ուկրաինայի հարցում անզիջում պահվածքը)` կան դրական ազդակներ երկու կողմից էլ, և այդ համատեքստում առանձնացրեց երկու կառույցի առաջատար երկրներին․ «ԵՄ-ի դեպքում դա Գերմանիան է, ԵԱՏՄ-ի դեպքում՝ ՌԴ-ն։ Գերմանիայի կողմից որպես դրական ազդակներ կարող են դիտարկվել

ա) «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցումը ի հեճուկս ԱՄՆ պատժամիջոցների սպառնալիքին, ԵՄ մի շարք պետությունների կոչերին՝ չկայացնելու նման որոշում, քանի որ դրանով Ուկրաինան զրկվում է ռուսական գազը Եվրոպա հասցնելու գործընթացում իր տարանցիկ դերից,

բ) ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցներն անմիջապես չեղարկելու մասին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հայտարարությունը, եթե ՌԴ-ն կատարի «Մինսկ 2»-ով ստանձնած պարտավորությունները,

գ) առևտրատնտեսական հարաբերությունների պահպանումը․ շատերի գնահատմամբ՝ Գերմանիան վարում է իր կշռին ոչ համարժեք արտաքին քաղաքականություն։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դրա հիմնական պատճառներից մեկը տարբեր երկրների հետ ունեցած առևտրատնտեսական լավ հարաբերություններն են և դրանք պահպանելու ձգտումը։ Եվ Ուկրաինայի հայտնի դեպքերի և դրանց հաջորդած փոխադարձ պատժամիջոցների հետևանքով խստապես տուժել են ռուս-գերմանական երկկողմ առևտրային կապերը։ Եվ բնական է, որ գերմանական բիզնեսը, նաև իշխանությունները ձգտում են հնարավորինս շուտ վերականգնել ՌԴ-ի հետ երկկողմ հարաբերությունների նախկին մակարդակը։ Որպես ՌԴ-ի կողմից ազդակներ Ա․ Եղիազարյանն առանձնացրել էր ՌԴ նախագահ Վ․Պուտինի մի քանի հայտարարություններ, համաձայն որոնց ՌԴ նախագահը կողմ է արտահայտվում ԵՄ-ի հետ համագործակցությանը, Եվրասիական միությունը դիտարկում է որպես Մեծ Եվրոպայի անքակտելի մաս՝ միավորված ազատության, ժողովրդավարության ու շուկայական օրենքների միասնական արժեքներով, ընդգծում, որ ԵՄ-ի հետ հարաբերություններում չկան անլուծելի խնդիրներ։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Որպես ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հարթակ դիտարկվեց ՀՀ-ԵՄ համաձայնագիրը, որի անխոչընդոտ իրականացումը կդառնա ՌԴ-ի և ԵՄ-ի միջև երկխոսության մոդել և նախադեպ։ Ընդգծվեց, որ CEPA-ն երկկողմ դրական ազդակ է, քանի որ ԵՄ-ը ցույց տվեց, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունը խոչընդոտ չդարձավ նրա հետ նմանատիպ համաձայնագիր ստորագրելու համար, իսկ ՌԴ-ն էլ իր հերթին չտորպեդահարեց այն՝ թեև շատերը թերահավատորեն էին վերաբերում Հայաստանի ու ԵՄ-ի միջև տվյալ համաձայնագրի կնքմանը։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Կոչ արվեց համագործակցել՝ օգտագործելով Հայաստանը որպես հարթակ, ձևավորելով վստահության մթնոլորտ ԵԱՏՄ-ԵՄ միջև, ստեղծելով համագործակցութան նախադեպ և մոդել, նվազեցնելով լարվածությունը ԵԱՏՄ-ԵՄ տարածքում, ապահովելով երկխոսության և քաղաքակիրթ մրցակցության դաշտ։

Հասմիկ Եղիազարյան

09.02.2018

Աղբյուրը՝ «ՍքանՆյուզ»

 

Փորձագետ. ԵԱՏՄ և ԵՄ միջև փոխգործակցության հաստատումն ինտեգրացիոն այդ կառույցներին թույլ կտա գերիշխող դիրքեր զբաղեցնել միջազգային առևտրի շուկայում. «ԱրմԻնֆո»

ԵԱՏՄ և ԵՄ միջև փոխգործակցության հաստատումը ինտեգրացիոն այդ կառույցներին թույլ կտա գերիշխող դիրքեր զբաղեցնել միջազգային առևտրի շուկայում: Այդպիսի կարծիք է հայտնել Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի Եվրոպայի խաղաղության և համագործակցության գրասենյակի փորձագետ Ալեքսանդրա Վասիլևան:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:Ընդ որում, նա համոզված է, որ այդ երկու տնտեսական ինտեգրացիոն նախագծերը պետք է ստեղծեն փոխգործակցության ընդհանուր հարթակ, որպիսին կարող է ծառայել ազատ տնտեսական գոտին: «ԵԱՏՄ և ԵՄ համագործակցությունը թույլ կտա ստեղծել Ռուսաստան-Եվրամիություն  համագործակցության հաստատման չեզոք հարթակ, վերացնել Մոսկվայի և Բրյուսելի միջև պառակտումը և ամրապնդել գործընկերությունը, ինչն, իր հերթին, կնպաստի կառույցների երկրների տնտեսական բարգավաճմանը՚, - ասել է Վասիլևան` փետրվարի 8-ին Երևանում «ԵԱՏՄ-ԵՄ համագործակցության հեռանկարներն ու հնարավորությունները՚ թեմայի շուրջ քննարկումների ժամանակ:

Փորձագետն ընդսմին ենթադրում է, որ Հայաստանը, որը ԵԱՏՄ լիիրավ անդամ է և ստորագրել է ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության շուրջ համաձայնագիր, կարող է յուրօրինակ կապող կամուրջ դառնալ այդ ինտեգրացիոն նախագծերի միջև:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Միևնույն ժամանակ, Վասիլևան համոզված է, որ փոխգործակցության ընդհանուր հարթակի ստեղծման համար հարկավոր է ամենասեղմ ժամկետներում երկխոսություն սկսել ԵԱՏՄ և ԵՄ միջև, որին կարելի է հասնել Ֆրանսիա-Գերմանիա տանդեմի միջոցով և ԵԱՀԿ չեզոք կազմակերպության աջակցությամբ: Հաջորդ քայլը պետք է դառնա ընդհանուր ազատ տնտեսական գոտու ստեղծումը, կարծում է հիմնադրամի փորձագետը:

08.02.2018

Աղբյուրը՝ «ԱրմԻնֆո»

 

ԵՄ-ն շահագրգռված է ԵԱՏՄ-ի հետ համագործակցությամբ. Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի փորձագետ. «Նյուզ.am»

Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամը համագործակցություն եւ որոշակի մոտեցում է առաջարկում Եվրոպական եւ Եվրասիական տնտեսական միությունների միջեւ՝ չնայած Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ առկա քաղաքական հակասություններին եւ խնդիրներին: Այս մասին փետրվարի 8-ին «Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության հարցերով հետազոտող Ալեքսանդրա Վասիլեւան:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
Ինչպես նշեց է Վասիլեւան, առաջարկի էությունը կայանում է նրանում, որպեսզի կողմերը սկսեն սերտացնել տնտեսական համագործակցությունը՝ փորձելով հնարավորինս մոտ ապագայում լուծել կողմերի միջեւ առկա քաղաքական խնդիրները: Ընդ որում, անհրաժեշտ է նշել, որ կան բազմաթիվ զուտ տնտեսական եւ պրագմատիկ կտրուկ փաստարկներ եւ պատճառներ՝ ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի միջեւ ներդաշնակացմանը հասնելու համար, քանի որ Բելառուսի, Հայաստանի եւ Ռուսաստանի նման տնտեսություններին մոդեռնիզմացման համար հարկավոր է այս կամ այն ձեւով համագործակցել Եվրոպայի հետ»,- նշեց փորձագետը:

Այս համագործակցությունը եւ որոշ չափորոշիչների, տեխնիկական կանոնակարգերի եւ մաքսային սակագների համապատասխանեցումը, ըստ Վասիլիեւայի, անհրաժեշտ է բոլոր երկրների ընդհանուր տնտեսական զարգացման եւ մոդեռնիզացման համար:

Այդպիսով, եվրոպացի փորձագետի կարծիքով, փոխգործակցության եւ կողմերի միջեւ նման երկխոսության նախաձեռնման միջոցով հարթակներ կստեղծվեն, որտեղ փոխադարձ վստահության ձեւավորման գործընթաց սկսվի, ինչը դրական ազդեցության կհանգեցնի համագործակցության այլ ոլորտների վրա, որոնք կնպաստեն առկա քաղաքական խնդիրների լուծմանը, ինչպիսին է հակամարտությունը Ուկրաինայում:

«Մեր առաջարկած մոտեցումը փոքր քայլեր է ներառում, եւ դրանք պետք է անմիջապես կատարվեն: Մենք չենք պատրաստվում սպասել ո՛չ որեւէ քաղաքական առաջնորդի, ո՛չ քաղաքական կլիմայի բարելավմանը: Պետք է սկսել հենց հիմա եւ աշխատել այն ամենի հետ, ինչ ունենք»,-  ասաց Ֆրիդրիխ Էբերտի հիմնադրամի հետազոտողը` հավելելով, որ բավականին դժվար է նշել, թե երբ կլուծվեն կոնկրետ քաղաքական հակամարտությունները:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ընդ որում, Վասիլեւան առաջարկում է լուծել այդ խնդիրները զուգահեռաբար՝ առանց ավելորդ ժամանակ վատնելու, իսկ դրանց շուտափույթ լուծման համար նա հիշեցրեց նորմանդյան ձեւաչափի եւ նախկինում կնքված Մինսկի համաձայնագրերի գոյության մասին: Միեւնույն ժամանակ, Վասիլեւան նշեց, որ Եվրամիությունը մեծապես հետաքրքրված է հարաբերությունների զարգացման եւ հետագա խորացմամբ ոչ միայն Ռուսաստանի, այլեւ Եվրասիական տնտեսական միության մյուս անդամ երկրների հետ՝ ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական մակարդակում:

Սակայն փորձագետը նշեց, որ Եվրամիությունը պատրաստ է դա անել միայն այն դեպքում, եթե Մինսկի համաձայնագրերը իրականացվեն եւ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորվի: «Սա նույն փակ շրջանն է, որի մասին ևս մենք այսօր էլ խոսեցինք: Մինչեւ քաղաքական խնդիրները չլուծվեն, դժվար կլինի Եվրոպայից հակառակ քայլեր ակնկալել», - եզրափակեց Ալեքսանդրա Վասիլեւան:

08.02.2018

Աղբյուրը՝ «NEWS.am»

 

Հայաստանը ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի համատեղման բացառիկ օրինակն է. «Նյուզ.am»

Հայաստանը կարեւոր եւ հետաքրքրիր օրինակն է այն բանի, թե ինչպես է մի երկրին հաջողվում համաձայնագիր կնքել երկու տարբեր տնտեսական միությունների հետ եւ հաջողությամբ դրանք համատեղել։ Այս մասին փետրվարի 8-ին՝ «ԵՄ-ի եւ ԵՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Ֆրիդրիխ Էբերտ հիմնադիրամի Եվրոպայում համագործակցության եւ խաղաղության հարցերով գրասենյակի հետազոտող Ալեքսանդրա Վասիլեւան։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Վասիլեւան պարզաբանել է, որ Հայաստանին հաջողվել է դառնալ Եվրասիական տնտեսական միության լիիրավ անդամ, ինչպես նաեւ համապարփակ գործընկերության շրջանակային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, որը համագործակցության լայն շրջանակ է ստեղծել։

«Ես հետեւյալ թեզն եմ առաջարկում՝ անհրաժեշտ է Եվրամիության եւ Եվրասիական միության համագործակցությունը եւ դրա համար ես կբերեմ մի քանի օրինակ»,-նշել է փորձագետը։

Դրանց թվում նա նշեց այն, որ Եվրամիությանը բաժին է հասնում միջազգային առեւտրի 12 տոկոսը, իսկ ԵՏՄ-ն, որը լրիվ այլ տեսակի տնտեսական միություն է, գտնվում է նույն մակարդակին, ինչ Լատինական Ամերիկան՝ միջազգային առեւտրի 9,8 տոկոս մասնաբաժնով։ Եթե ԵՄ-ի ու ԵՏՄ-ի երկրները ստեղծեն միասնական տնտեսական գոտի, ապա համաշխարհային առեւտրի զգալի մասը բաժին կընկնի այս շուկաներին։

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:Միաժամանակ Վասիլեւայի խոսքով՝ ԵՏՄ անդամ երկրներն առեւտրի ոլորտում բավականին ակտիվորեն համագործակցում են հենց ԵՄ-ի հետ, եւ վերջինս, ըստ էության, հանդիսանում է նրանց գլխավոր առեւտրային գործընկերը, իսկ ներքին ապրանքնաշրջանառությունը ԵՏՄ-ի ներսում շատ ցածր է։

Բացի այդ, փորձագետը ընգծել է, որ ԵՄ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների վատթարացման պատճառով զգալիորեն տուժում են փոքր երկրները, օրինակ՝ Հայաստանը, սակայն Հայաստանի պարագայում իրավիճակը շտկվում է հենց նրանով, որ նա համագործակցում է երկու կառույցների հետ էլ, նույնիսկ դրանցից մեկում լիիրավ անդամ է։ 

08.02.2018

Աղբյուրը՝ «NEWS.am»

 

Չինաստանի տնտեսական ակտիվացումը կարող է կատալիզատոր դառնալ ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության համար. «Նյուզ.am»

Չինաստանի ազդեցության մեծացումը միջազգային տնտեսությունում, մասնավորապես՝ առևտրի ոլորտում, ինչպես Եվրոպայում, այնսպես է հետխորհրդային տարածքում լրացուցիչ փաստարկ է ԵՄ-ի եւ ԵԱՏՄ-ի ջանքերն ու ներուժը համախմբելու համար:  Այս մասին փետրվարի 8-ին «Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները» թեմայով քննարկումից հետո NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի՝ Եվրոպայում խաղաղության եւ համագործակցության հարցերով հետազոտող Ալեքսանդրա Վասիլեւան:

Ընդ որում, փորձագետը նշեց, որ ամբողջությամբ սահմանելու համար, թե ինչ է իրականում Չինաստանը Եվրոպայի համար՝ տնտեսական գործընկեր, թե մրցակից, որոշ ժամանակ կպահանջվի:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

«Ես ինքս դեռ լիովին չեմ հասկանում, թե որքանով է Չինաստանը ռազմավարական գործընկեր հանդիսանում կամ հակառակը` մրցակից: Այստեղ ամեն ինչ այդքան էլ  միանշանակ չէ: Կարծիքները տարբեր են, եւ ժամանակը ցույց կտա»,- պարզաբանեց Վասիլեւան:

Միաժամանակ, ինչպես նշեց փորձագետը, Չինաստանի տնտեսական ներուժի եւ ազդեցության աճը միջազգային ասպարեզում ակնհայտ եւ բավականին նկատելի է: Այս փաստը կարող է յուրօրինակ կատալիզատոր դառնալ Մոսկվայի եւ Բրյուսելի միջեւ գոյություն ունեցող քաղաքական հակասությունների արագ լուծման համար՝ դրանով իսկ նպաստելով երկու կողմերի տնտեսական ջանքերի միավորմանը՝ Չինաստանի տնտեսական ընդլայնմանն առավել արդյունավետ կերպով հակազդելու համար: Այնուամենայնիվ, Վասիլեւան գտնում է, որ զարգացման այլ ձեւ ևսկա, որի մեջ կարող է ներգրավված լինել հենց Չինաստանը:

«Պետք է տեսնել, թե իրականում ինչպես կիրագործվի «Մետաքսի ճանապարհի» այս հավակնոտ նախագիծը: Այստեղ նույնիսկ կարող է որոշակի սիներգիա առաջանալ, եւ պարտադիր չէ, որ դա մրցակցությունը լինի Չինաստանի հետ: Դե, այստեղ արդեն ժամանակը ցույց կտա: Ես դեռ չեմ համարձակվի դատողություններ անել»,- եզրափակեց փորձագետը:

08.02.2018

Աղբյուրը՝ «NEWS.am»

 

Ռուբեն Մեհրաբյան. Մեր Վան Դամի շպագատը լիմիտավորված է, քանի որ Հայաստանի ոտքերն այդքան երկար չեն «Առավոտ» 

«Ասել, որ կան չլուծված քաղաքական խնդիրներ և Ռուսաստանի շուրջ ցանկապատ կառուցել, սխալ կլինի»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և Ֆրիդրիխ Էբերտ հիմնադրամի (ՖԷՀ) կազմակերպած՝ «ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները և հնարավորությունները» խորագրով սեմինարի ընթացքում հայտարարեց Ֆրիդրիխ Էբերտ hիմնադրամի Եվրոպայում համագործակցության և խաղաղության տարածքային գրասենյակի (Վիեննա) հետազոտող Ալեքսանդրա Վասիլևան: 

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Միջազգային հարցերով փորձագետ Հովհաննես Իգիթյանը հարց բարձրացրեց՝ արդյոք այն պնդումները, թե պետք է սկսել ԵՄ-ԵԱՏՄ տնտեսական համագործակցությունը չե՞ն նշանակում, որ եկեք տնտեսական դաշտում համագործակցենք, հետո լուծենք Ղրիմի անեքսիայի հարցը: Ալեքսանդրա Վասիլևան արձագանքեց՝ ԵԱՏՄ-ն միայն Ռուսաստանը չէ և նրա կազմում գտնվող երկրների հետ նաև պետք է փոքր քայլերով սկսել համագործակցությունը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանն էլ թերահավատ է. «Երբ ՀՀ-ն դիտարկվում է՝ որպես ԵՄ և ԵԱՏՄ միջև կամուրջ, ես թերահավատորեն եմ մոտենում այդ դիտարկումներին: Դա իշխող ուժերի քարոզչական ձևակերպումն է»: 

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Պարոն Մելիքյանը հարց բարձրացրեց՝ արդյոք ԵՄ-ն կարո՞ղ է աչք փակել Ուկրաինայի խնդրի վրա և անցնել տնտեսական համագործակցության: Փորձագետն արձագանքեց՝ նորից եմ կրկնում, մեզ պետք է սկսել փոքր քայլերից, որպեսզի փոխվստահություն ձեռք բերենք և փորձենք տնտեսական խնդիրներ լուծել. «Այստեղ չեմ ուզում անդրադառնալ Ուկրաինայի հարցին կամ Արևմուտք-ՌԴ հարաբերություններին:  Այստեղ պետք է խոսել ոչ միայն Ռուսաստանի, այլև այն երկրների մասին, որոնք ԵԱՏՄ մաս են կամում և ինչ-որ առումով տուժում են ՌԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակից»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի առաջատար վերլուծաբան Դավիթ Շահնազարյանն, անդրադառնալով ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարներին, ասաց. «ԵՄ-ՌԴ հարաբերությունների զարգացման խթան կարող է դառնալ Հյուսիսային հոսք 2-ը, որը չնայած բոլոր արտաքին խոչընդոտների, որոնք ՌԴ- Գերմանիա ձևաչափից դուրս են, կայանալու է»: 

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Պարոն Շահնազարյանը չբացառեց նաև այն, որ դրանից հետո կարող է թուլանան ԵՄ-ի կողմից ՌԴ-ի հանդեպ պատժամիջոցները: 

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը մի շարք խոչընդոտներ է տեսնում ԵՄ-ԵԱՏՄ հարաբերությունների զարգացման դաշտում. «ԵԱՏՄ-ում բացակայում է ներքին ժողովրդավարությունը, տեսլականը, կան կայացման, ինստիտուցիոնալ խնդիրներ կան: Հիմա մենք ավելի շատ խոսում ենք բիզնես լոբբիի տեսանկյունից, թե ուզում ենք համագործակցություն լինի, քան այն տեսանկյունից՝ բայց արդյոք դա հնարավո՞ր է»:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը չի հավատում, որ Գերմանիայի դաշնային կառավարությունը և Եվրահանձնաժողովը թույլ կտա իր բնորոշմամբ՝ այդ հակաեվրոպական և խայտառակ նախագիծը, որը կոչվում է Հյուսիսային հոսք 2, կառուցվի: Դառնալով ԵԱՏՄ-ՀՀ համագործակցությանը՝ Ռուբեն Մեհրաբյանն այն որակեց թրաֆիքինգ. «Ռուսաստանը ՀՀ-ում չի կարող պրոբլեմներ լուծել, բայց կարող է նաև ճակատագրական պրոբլեմներ ստեղծել»: 

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ըստ պարոն Մեհրաբյանի՝ կարևոր է, որ ՀՀ-ն մաս չդառնա ՌԴ-ի՝ աշխարհակարգին հայտարարած պատերազմին:  Դառնալով ՀՀ-ի՝ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև կապող օղակ լինելու մասին պնդումներին՝ պարոն Մեհրաբյանը պատկերավոր ասաց. «Մեր այդ Վան Դամի շպագատը լիմիտավորված է, քանի որ Հայաստանի ոտքերն այդքան երկար չեն»: 

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Արմեն Վարդանյանը ԵՄ-ԵԱՏՄ համագործակցությունը դիտարկեց պաշտոնական Բրյուսելի և Մոսկվայի պատուհաններից. «ԵԱՏՄ-ի համար ձեռնտու է ԵՄ-ի հետ համագործակցությունը, քանի որ ԵՄ-ն աշխարհի ամենահարուստ շուկան է, ՀՆԱ-ն մի քանի անգամ գերազանցում է ԵԱՏՄ ՀՆԱ-ին և, բնականաբար, համագործակցությունը ԵՄ-ի հետ բոլորից նպաստավորն է: Բրյուսելի պատուհանից այստեղ գլխավոր խնդիրն Ուկրաինայի հարցն է: Այդ կոնֆլիկտը սկսվեց Ուկրաինայի խնդրից, ու քանի դեռ Ուկրաինայի խնդիրը չի լուծվել, ԵՄ-ն չի գնալու այդ պատժամիջոցների հանման ճանապարհով»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

08.02.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

ԵՄ-ԵՏՄ երկխոսության կարեւորությունը՝ ըստ փորձագետների. «Հանրային ռադիո»

ԵՄ-ԵԱՏՄ համագործակցության հեռանկարները եւ հնարավորությունները: Այս թեման այսօր քննարկվել է փորձագիտական շրջանակներում: Ոմանց գնահատմամբ՝ քաղաքականապես նման համագործակցությունը ավելի բարդ է, մինչդեռ, տնտեսական համագործակցությունը միանգամայն հնարավոր է եւ բխում է երկրների բարօրության շահերից:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Խնդիրն այսօր քննարկվում է աշխարհում, իսկ Հայաստանի համար այն հրատապ է՝ նոյեմբերի 24-ին ստորագրված համաձայնագրի խորապատկերում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Փորձագետները կարծում են, որ թեման արդիական է ԵԱՏՄ բոլոր երկրների համար: Նրանք չեն բացառում նման համագործակցության հնարավորությունը: Ըստ փորձագետների՝ այս երկու միությունների միջեւ տնտեսական համագործակցության բաղադրիչի մեծացմամբ կարելի է ավելացնել անվտանգությունն ու խաղաղությունը:

Աուդիո: ԵՄ-ԵՏՄ երկխոսության կարեւորությունը՝ ըստ փորձագետների

08.02.2018

Կարեն Ղազարյան, Լիլիթ Մուրադյան

Աղբյուրը՝ «Հանրային ռադիո»