Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին ու Հայաստանում ԱՄՆ քաղաքականության նպատակներին՝ դեսպանը մասնավորապես նշեց. «Դեսպանատունը համագործակցում է Հայաստանի հետ հանուն երկրի ժողովրդավար ինստիտուտների ամրապնդման, ինչպես նաև անվտանգության ապահովման` անկաշկանդ ընտրություն կատարելու հնարավորության առկայության միջոցով»:

Ն.Գ. պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիվանագետները Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, 14 փետրվարի, 2018թ. Լուսանկար: Ն.Գ. պարոն Ռիչարդ Միլս Կրտսերը և Հայաստանում ԱՄՆ դեսպանության դիվանագետները Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, 14 փետրվարի, 2018թ.

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Ռիչարդ Միլս Կրտսերն այսօր հյուրընկալվեց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում՝ փորձագիտական հանրությանը ներկայացնելու 2017թ. դեկտեմբերի 18-ին ընդունված ԱՄՆ Ազգային անվտանգության ռազմավարությունը:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Ողջունելով դեսպանին և նրան ուղեկցող դիվանագետներին՝ ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը համառոտ ներկայացրեց Ինստիտուտի ասոցացված ու գործընկեր փորձագետներին, նրանց փորձագիտության ոլորտներն ու տարածաշրջանները, հետազոտական և այլ գործունեությունը ՄԱՀՀԻ հիմնադրումից ի վեր: Նա մասնավորապես գոհունակություն ու երախտագիտություն հայտնեց Ինստիտուտի ու նրա գործունեության նկատմամբ հետաքրքրության համար, որը նկատելի է թե՛ երկրից դուրս, թե՛ ներսում, մասնավորապես ի դեմս Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի, այդ թվում՝ Հայաստանում ԱՄՆ դեսպանության:  

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Իր հերթին շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ դեսպան Միլսը կարևորեց հայ փորձագիտական լայն շրջանակների հետ ԱՄՆ ազգային անվտանգության ռազմավարության քննարկումը, ինչը երկու կողմին թույլ կտա ավելի լավ հասկանալ Վաշինգթոնի վարած արտաքին ու անվտանգության քաղաքականություններն ու դրանց ընկալումները տեղում:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Այնուհետև դեսպանը համապարփակ ներկայացրեց այդ առանցքային փաստաթղթի մոտեցումները, վերանայումներն ու թիրախներն աշխարհում և Հայաստանի համար կարևորություն ներկայացնող տարածաշրջաններում ու կարևոր երկրների հանդեպ: Անդրադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին ու Հայաստանում ԱՄՆ քաղաքականության նպատակներին՝ դեսպանը մասնավորապես նշեց. «Դեսպանատունը համագործակցում է Հայաստանի հետ հանուն երկրի ժողովրդավար ինստիտուտների ամրապնդման, ինչպես նաև անվտանգության ապահովման` անկաշկանդ ընտրություն կատարելու հնարավորության առկայության միջոցով»:

The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:
The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը: The Armenian Institute of International and Security Affairs - AIISA-ի լուսանկարը:

Դեսպան Միլսի ներկայացմանը հաջորդեցին հարցուպատասխանը և մտքերի աշխույժ փոխանակությունը: Ինստիտուտի փորձագիտական հանրությունը հետագայում էլ ԱՄՆ բարձրաստիճան ու այլ դիվանագետների հետ պարբերաբար հանդիպելու ու երկկողմ հետաքրքրության հարցեր քննարկելու շահագրգռություն և պատրաստակամություն հայտնեց: 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի լրատվական ծառայություն