ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը սեպտեմբերի 7-9-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում մասնակցել է եռօրյա գիտական կոնֆերանսին, որը նվիրված  էր Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի՝ ՀՀ զինված ուժերի զարգացմանը նվիրված ուղերձ-տեսլականին:

ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը կոնֆերանսին ելույթ ունենալիս, 7 սեպտեմբերի, 2018թ. Լուսանկար: ՄԱՀՀԻ հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը կոնֆերանսին ելույթ ունենալիս, 7 սեպտեմբերի, 2018թ.

Սեպտեմբերի 7-9-ը ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցավ եռօրյա գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի ուղերձ-տեսլականին:

Կոնֆերանսի մասնակիցներին ողջունել է Դավիթ Տոնոյանը՝ կարևորելով մասնակիցների կարծիքներն ու առաջարկները ԶՈՒ զարգացման առաջնահերթությունների վերաբերյալ։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ անհրաժեշտ է մշակել նոր մեխանիզմներ՝ առաջնագիծն ավելի անվտանգ դարձնելու և մարտահրավերները չեզոքացնելու համար։

Կոնֆերանսին մասնակցում էին կառավարության անդամներ, ՀՀ ՊՆ և ՀՀ ԶՈՒ վարչությունների բարձրաստիճան ներկայացուցիչներ, ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Աշոտ Մելքոնյանը, արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը, ԵՊՀ-ի Արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ՄԱԱՀԻ հիմնադիր և ղեկավար, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը, երիտասարդ գիտնականներ տարբեր գիտական կառույցներից, զորային օղակի սպաներ:

Աղբյուրներ՝  

Գիտական կոնֆերանս` նվիրված պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին, ՀՀ ՊՆ պաշտոնական կայք, 07.09.2018

ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է պաշտպանական և անվտանգային քաղաքականության գերազանց իրականացումը,ՀՀ ՊՆ պաշտոնական կայք, 08.09.2018

Ավարտվել է ՀՀ պաշտպանության նախարարի ուղերձ-տեսլականին նվիրված գիտական կոնֆերանսը,ՀՀ ՊՆ պաշտոնական կայք, 10.09.2018