• Ինչ են թելադրում երեւանյան ընտրությունների արդյունքները. «Առավոտ» 

    Հայաստանում հեղափոխությունը շարունակվում է, եւ Հայաստանի կառավարության ղեկավարը եւ նրա քաղաքական թիմը ստացան ավելի քան մանդատ՝ առաջանցիկ տեմպերով շարունակելու եւ ավարտին հասցնելու այդ հեղափոխությունը, ինչը կայանում է նրանում, որ այլեւս ոչ մեկի եւ ոչ մի բան չներկայացնող ներկայիս Ազգային ժողովը դարձել է երկրի ապակայունացման գլխավոր աղբյուրը եւ քաղաքականությունը ժամանակին համահունչ բովանդակությամբ լցնելու գլխավոր խոչընդոտ։ Այս Ազգային ժողովն անելիք չունի այլեւս։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Հայ-ռուսական հարաբերություններ. որտե՞ղ, ի՞նչ և ինչո՞ւ է «եռում», քննարկում ՄԱՀՀԻ-ում, 15 սեպտեմբերի, 2018թ.

    Հայ-ռուսական հարաբերություններ. որտե՞ղ, ի՞նչ և ինչո՞ւ է «եռում». ՄԱՀՀԻ քննարկում և մեդիադայջեսթ

    Ինչո՞ւ են ջերմում հայ-ռուսական հարաբերությունները. երկկողմ հարաբերությունների խորքային փոփոխությունների իրական պատճառները: Ի՞նչ, որտե՞ղ և ինչո՞ւ է եռում, և արդյո՞ք եռում է: Պուտին-Ալիև, Պուտին-Փաշինյան հանդիպումներ. սպասելիքները և արդյունքները: Նորոգե՞լ, թե՞ արմատապես վերակառուցել հայ-ռուսական հարաբերությունները: Ո՞վ և ինչպե՞ս կմարի բռնկվող հրդեհը:

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • «Սպեցիֆիկ» հարաբերություններ. «չկա՞ ոչ մի պրոբլեմ», թե՞ «եռում է». «Առավոտ»

    Հայ-ռուսական հարաբերություններում եղել է ու կա եւ դեռ որոշ ժամանակ կլինի երկու պրոբլեմ. մեկն ինքը՝ Ռուսաստանն է, մյուսը հայկական իլյուզիաներն են հայ-ռուսական հարաբերությունների վերաբերյալ, իսկ մնացած բոլոր պրոբլեմներն ածանցվում են այդ երկուսից։ Եվ վարչապետ Փաշինյանի հայտարարությունն ամենեւին էլ այդ դասավորության փոփոխության մասին չէ։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Պատրա՞ստ է իշխանությունը նոր մարտահրավերներին. «Առավոտ»

    Անշուշտ, հեշտ չէ թոթափել քսան տարվա աննորմալ հարաբերությունների հետեւանքները, քսան տարի այդ ամենը ներդրվել է կառավարվող ապատիայի եւ կառավարվող վախի միջոցով։ Այսօր ապատիան հաղթահարված է, այլ է վախի պարագան։ Նոր իշխանության «շահագրգիռ» հակառակորդներն իրենց հռետորաբանությունը կառուցում են հենց դրա վրա՝ Ռոբերտ Քոչարյանից մինչեւ Ալիեւ եւ Պուտին։ 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Կհամագործակցե՞ն արդյոք ԵՄ-ը և ԵԱՏՄ-ը. ինչպե՞ս, որտե՞ղ և ե՞րբ

    Մինչ պատժամիջոցների ու բոլոր խոչընդոտների վերացումը փոխպայմանավորված են ու կողմերից պահանջվում են բարդ փոխզիջումներ, Հայաստանն ու Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) կարող են ԵՄ և ԵԱՏՄ միջև երկխոսության առաջին թեսթն ու հարթակը դառնալ՝ կանխորոշելով հետագա համագործակցության այլ հնարավորություններ:  

    Անի Եղիազարյան, 

  • Երեք նախագահություն և ժողովրդագրական կորսված հեռանկարներ. արագ լուծումների ժամանակն ու հրամայականը

    Այսօր կենսական անհրաժեշտություն է մշակել և արագ շրջանառության մեջ դնել ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը միտված նոր ու իրատեսական ծրագիր, որը բխում է հենց Հայաստանի Հանրապետության ռազմավարական և ապագայում  գոյատևելու հրամայականից:

    Արտակ Մարկոսյան, 

  • Գերմանական այց՝ մտադրությունները եւ հնարավորությունները ճշգրտելու նպատակով. «Առավոտ»

    Հեղափոխությամբ պայմանավորված իրավիճակի փոփոխությունը, որը ենթադրում է իշխանության իմաստի, ինչպես նաեւ՝ երկրի ինքնիշխանության մասին ընկալումների փոփոխություններ, թույլ է տալիս համարել, որ ստեղծվել է գերազանց հիմք հետագա՝ մեր շահերից բխող քայլերի համար՝ թե Հայաստան-Գերմանիա երկկողմ հարաբերությունների, թե՛ CEPA-ի շրջանակներում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ուղղությամբ։ 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Կանցլեր Մերկելի տարածաշրջանային այցի հետքերով. ի՞նչ կա օրակարգում. ՄԱՀՀԻ քննարկում և մեդիադայջեստ

    Հայաստան կատարած այցն ավելի ճանաչողական էր, և մենք մի փոքր պետք է սպասենք, որպեսզի տեսնենք գործնական համագործակցություն: Առաջինը` մենք Հայաստանում անելիքներ ունենք. նախ՝ ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումն է, որով կկարողանանք ի մի բերել հեղափոխության արդյունքները:

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • «Եփրատի վահան» գործողությունից երկու տարի անց. Թուրքիան՝ Սիրիայում. «Սքան Նյուզ»

    Էրդողանը լրջորեն աշխատում է Սիրիայի հյուսիսային շրջանների (Աֆրին - «Ձիթենու ճյուղ» գոտի, Ազազ-Ջերաբլուս գոտի - «Եփրատի Վահան» գոտի) ուղղությամբ։ Չենք բացառում, որ Էրդողանին արդյունքում կհաջողվի հանրաքվեի արդյունքներով հասնել նրան, որ սիրիական այդ շրջանները նախ կանջատվեն Սիրիայից, ապա կընդգրկվեն Թուրքիայի կազմում (թեպետ դա կարող է հանգեցնել Թուրքիայի հանդեպ արևմտյան համապատասխան պատժամիջոցների սահմանմանը)։ 

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

  • «Ամենամարդասիրական երկիր» Թուրքիայի «ստորջրյա խութերը». «Սքան Նյուզ»

    Թուրքիան ունի բազում ակնկալիքներ, ընդ որում՝ դրանք կարող են յուրովի արտահայտվել կոնկրետ երկրների պարագայում։ Քանի որ վերջին տարիներին Թուրքիան է՛լ ավելի է ակտիվացել արտաքին քաղաքական դաշտում, նրա պահանջները, հավակնություններն է՛լ ավելի են աճել, ուստիև գնալով աճում են նաև նրա կողմից ցուցաբերված մարդասիրական օգնության ծավալները: 

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

Pages