• Կայացավ ՄԱՀՀԻ 2-րդ երիտասարդական ֆորումը

    Ֆորումի առաջին՝  «Աշխարհ-Հայաստան» խորագրով նիստում երկու պատվավոր հյուրն ու բանախոսը` Հայաստանի Հանրապետությունում Բուլղարիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. տիկին Ցոցորկովա-Կայմակչիեվա Մարիա Պավլովան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պարոն Բերնհարդ Մաթիաս Քիսլերը, համապատասխանաբար ներկայացրեցին Բուլղարիայի՝ ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը և Գերմանիայի վերելքը՝ վերամիավորումից մինչև ԵՄ առաջատար երկիր դառնալը:

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • Թուրքիայի նեոօսմանյան քաղաքականությունը և խնդրահարույց հարևան դառնալը. Մաս 2

    Ակնկալում ենք, որ 2018թ. Էրդողանը զգալիորեն կմեղմի Արևմուտքի հանդեպ դիրքորոշումը, որը կարող է սահմանափակումներ, պատժամիջոցներ, լուրջ ճնշումներ ու լծակներ կիրառել Թուրքիայի հանդեպ, ինչը 2019թ. երեք կարևոր ընտրություններից առաջ էապես կազդի Թուրքիայի տնտեսական դրության վրա, լրջորեն կսասանի Էրդողանի տնտեսական հիմքը, որը նրա համար մշտապես հաղթաթուղթ է ծառայել անցած ընտրություններում և ընդհանրապես։

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

  • Թրամփ-ֆենոմենը. ինչպե՞ս տապալվեց լավագույն թեկնածուն, և հաղթեց լավագույն մարքեթերը

    Ընդհանուր առմամբ, Թրամփի հաղթանակը սկիզբ դրեց մարքեթինգային նորագույն ժամանակաշրջանի և գուժեց ավանդական տեխնոլոգիաների ժամանակավրեպությունը: Թրամփն ընտրությունները տեղափոխեց ցանցային տիրույթ` նշանավորելով նոր դարաշրջանի սկիզբը:  

    Առաջնորդության ակադեմիա Alumnus, 

  • «Անվտանգային դինամիկան Հայաստանի հարևանությամբ» ՄԱՀՀԻ քննարկումը, 23 հունվարի, 2018թ.

    Անվտանգային դինամիկան Հայաստանի հարևանությամբ. քննարկում և մեդիադայջեստ

    Սերժ Սարգսյանի հնարավոր վարչապետության հարցը ևս քննարկվելու է կարևոր մայրաքաղաքներում։ Ի դեպ՝ չի բացառվում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ կդառնա ոչ թե ապրիլին, այլ մի քանի ամիս անց: Ռուսաստանն այժմ մտահոգվելու առիթ չունի՝ առ այն, որ Հայաստանը կարող է հեռու փախչել, սրա օրինակներից մեկը ՀՀ-ԵՄ համաձայնագրի վերաբերյալ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումն էր։

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • Ինտրիգ չկա. ընտրություն առանց ընտրության. «Առավոտ»

    Ինտրիգ չկա, չի էլ լինելու, Հայաստանն այսպես թե այնպես կունենա իր չորրորդ նախագահը: Ինտրիգն ուրիշ տեղ է: Եվ դա ինտրիգ էլ չէ, այլ ազգային անվտանգության հարց, մարտահրավեր քաղաքական ուժերին եւ պետությանը. դա խորհրդարանական համակարգում գործելուն պատրաստ եւ այդ խնդրին համարժեք կուսակցությունների բացակայությունն է: 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • ՀՀ տնտեսության 2017թ. իրավիճակային գնահատում, հիմնական ազդեցության գործոններ. 2018թ.-ից կարևոր սպասելիքներ

    ՀՀ-ը տարածաշրջանում իր մրցունակությունը և ներդրումային գրավչությունը կարող է բարձրացնել մրցունակ, բարձր որակավորում ունեցող, կիրթ աշխատուժի հիման վրա: Դրա շնորհիվ առաջին հերթին կարող է բարձրանալ աշխատուժի արտադրողականությունը, որի շնորհիվ իր հերթին բավականաչափ կաճի ձեռնարկությունների արդյունավետությունը և գլոբալ շուկայում նրանց մրցունակությունը:

    AIISA Partner Experts, Armenian Expert Community, 

  • Վերստին Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականի մասին

    Թերևս Հայաստանի քաղաքականությունների դիվերսիֆիկացման տեսանկյունից առանցքային նշանակություն է ձեռք բերում 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ), որի պատշաճ իրականացումը թույլ կտա էապես բավարարել Հայաստանի անվտանգության ու զարգացման վերը նշված ու չնշված բազմաթիվ կարիքները, որոնք կմեղմեն երկրի արտաքին ու ներքին քաղաքականությունների մեջ առաջացած անհամաչափությունը (ասիմետրիան): 

    Առաջնորդության ակադեմիա Alumnus, 

  •  «Հայաստանի տնտեսական անոթազարկը. գնահատելով 2017-ը և ուրվագծելով 2018-ի միտումները» քննարկումը Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում, 17 հունվարի, 2018թ.

    Հայաստանի տնտեսական անոթազարկը. գնահատելով 2017-ը և ուրվագծելով 2018-ի միտումները. քննարկում և մեդիադայջեստ

    Ներկայիս կառավարության ծրագրի մի մասը սկսելու է հենց 2018թ․ աշխատել: Կարծում եմ՝ դրանց գործարկման ազդեցությունները նկատելի կլինեն, և հույսեր եմ կապում Եվրամիության հետ կնքված համաձայնագրի հետ, որը թույլ կտա գնալ ավելի գրագետ ճանապարհով և շարունակել նեգատիվ երևույթների նվազեցումը և դրանով ավելի մեծ զարգացումներ ապահովել: 

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը

    Թուրքիայի արտաքին քաղաքականության միտումները վերջին 15 տարում. Մաս 1

    Երբ մտածում ենք այն հոգեբանությամբ, թե շրջապատված ենք թշնամիներով, նախաձեռնությամբ հանդես գալու փոխարեն առաջնորդվում ենք պաշտպանողական ռեֆլեքսով։ Երբ հասնենք մեր հարևանների հետ զրո խնդիր մակարդակին, այդ ժամանակ արտաքին քաղաքականության վարման առումով վերին աստիճանի մանևրելու լայն դաշտ կստանանք: Ահմեդ Դավութօղլու, Թուրքիայի նախկին արտգործնախարար

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

  • Սա պատերազմ է. «Առավոտ»

    Այս պայմաններում խիստ բարձր է հավանականությունը, որ Մոսկվան հանդես կգա հերթական անպարկեշտ առաջարկություններով՝ իր «դաշնակիցներից» պահանջելով ոչ միայն լոյալություն, այլեւ ավելին՝ ստանձնել Ռուսաստանի առնվազն «փաստաբանի» դերն Արեւմուտքում՝ գործի դնելով ունեցած հարաբերությունների ողջ ռեսուրսը: Արդեն իսկ դրա նախանշանները կան:   

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

Pages