• Հայաստան-Ռուսաստան․հարաբերությունների գույքագրման հրատապ անհրաժեշտություն. «Independent»

    Նոր կառավարության նոր քաղաքական կուրսը ենթադրում է հարաբերությունների զարգացում եւ խորացում բոլոր ուղղություններով, բայց ո՛չ ի հաշիվ մեկը մյուսի՝ հենց այն է, ինչը կոչվում է դիվերսիֆիկացիա, որքան էլ  այդ եզրույթը չի արտաբերվում։ 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Ճզմե՛ք հրեշին. «Առավոտ»

    Նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել կոշտ պայքարի ընդդեմ կրիմինալի եւ կոռուպցիայի, որոնք հայտնի սերտաճումների պայմաններում քայլում են կողք կողքի, եւ փողկապները ոչ ոքի չեն տպավորում, նրանք քողարկում են հրեշին, որին պետք է նախ ճզմել եւ տրորել օրենքով չարգելված բոլոր եղանակներով։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Թավշյա հեղափոխության արձագանքներն Իրանում

    Իրանական ԶԼՄ-ներում խոսելով Հայաստանի «Սիրո և համերաշխության» հեղափոխության մասին՝ հարկ է նշել, որ հրապարակված հարցազրույցները, վերլուծական հոդվածները, լրատվական, ճանաչողական, թարգմանված և այլ ձևաչափերով նյութերի ծավալները, առանց չափազանցության, եթե չեն գերազանցել, ապա գրեթե հավասար են անկախությունից  ի վեր  Հայաստանի մասին հրապարակումների  ողջ ծավալին։

    Emma Begijanyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Էրդողանի «ջրային լծակ-ռազմական գործողություն-ընտրական հաղթանակ» ռազմավարությունը. «Սքան Նյուզ»

    Թուրքիան շարունակ ջրային պատերազմներ է վարել և վարում երկրների դեմ: Թուրքիան իր հարավ-արևելքում փաստացիորեն «2.5 ջրային պատերազմ» է մղում՝ Սիրիայի ու Իրաքի և երկրի ներսում՝ PKK-ի դեմ (Իրանը նույնպես տուժում է GAP-ի իրագործումից): 

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

  • Հայաստանի ժողովրդավարական ռեսուրսն ազդում է ուժերի հաշվեկշռի վրա. «Առավոտ»

    Մայիսյան թավշյա հեղափոխությամբ ձեւավորված նոր իրողությունը Հայաստանում ոչ միայն ներքին ամրություն է հաղորդում երկու հայկական պետականություններին, այլեւ չափազանց կարեւոր ռեսուրսով օժտում նրանց՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի հաջորդ փուլին ընդառաջ։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • ԲանաՎԵՃ առանց կարծիքի՞

    Հայաստանյան առցանց միջավայրում քննարկվող թեմաներն այսօր տասնյակների են հասնում, սակայն դրանք, ծանրակշիռ մեծամասնությամբ, չեն առաջացնում կոնստրուկտիվ բանավեճեր, չեն դառնում քննարկման նյութ ո՛չ փորձագետների, ո՛չ քննարկման նյութում հանդես եկող անձերի կողմից: Այս ամենից հետևում է, որ եթե ուզում ենք լսելի լինել, ապա պետք է հստակ գնահատենք մեր միտքը` արդյոք այն կարծի՞ք է, թե՞ ոչ:

    Առաջնորդության ակադեմիա Alumnus, 

  • Քրդական գործոնը Թուրքիայի արտահերթ ընտրություններում. «Նորավանք»

    2018թ. Թուրքիայի համար լինելու է վճռական տարի. հունիսի 24-ի արտահերթ ընտրությունների արդյունքները կկանխորոշեն, թե Թուրքիայի համար ինչպիսին կլինի 2018-ը՝ բռնապետությա՞ն, թե՞ ժողովրդավարության տարի։ Նախագահական և խորհրդարանական արտահերթ ընտրություններում քուրդ ընտրազանգվածի ձայնը կարող է լինել վճռորոշ։

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

  • Առաջընթացի եւ բարօրության միտված կյանք. «ՀՀ»

    Հեյդարին Իմամ Խոմեյնին  20-րդ դարի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր։ Նա միաժամանակ միստիկ էր, ֆաղիհ, հեղափոխական, ազնիվ ու մեծ քաղաքական գործիչ, դեմ էր կրոնի ու քաղաքականության տարանջատմանը։ Մի ժամանակահատվածում, երբ աշխարհը լիովին բաժանված էր երկու՝ արեւելյան եւ արեւմտյան ճանբարների եւ դրանից դուրս որեւէ երկրի գոյությունը դժվար էր պատկերացնել, հիմնադրեց դրանցից լիովին անկախ Իրանի Իսլամական Հանրապետությունը։ 

    Emma Begijanyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Արցախի ինքնիշխանությունն անձեռնմխելի է. «Առավոտ»

    Նախագահ Բակո Սահակյանի թե՛ խոսքը, թե՛ դերն առաջիկա անցումային ժամանակաշրջանում միանգամայն կարող են լինել ե՛ւ հեղինակավոր, ե՛ւ համոզիչ, երբ կա քաղաքական կամք՝ ապահովագրելու երկիրը ցնցումներից պետության կայացման այս վճռորոշ ժամանակաշրջանում։ Այո, միանգամայն տեղին է Լեւոն Տեր-Պետրոսյանի ահազանգը. չպե՛տք է մենակ թողնել նախագահ Սահակյանին։

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • և Միքայել Խաչատրյան

    Ռուսական քարոզչություն. ԽՍՀՄ-ից մինչև պուտինյան Ռուսաստան

    Չնայած ռուսական քարոզչական մեքենայի քաղաքական, ֆինանսական և մարդկային հարուստ ռեսուրսին՝ հասարակության համար ներկայումս այդ քարոզչությանը դիմակայելն ավելի հեշտ է դարձել, քանի որ միշտ կարելի է գտնել այլընտրանքային աղբյուրներ և կատարել դեպքերի ու իրադարձությունների այլընտրանքային վերլուծություն: Չէ՞ որ ի հեճուկս Ռուսաստանի կայսերական դրսևորումների՝ «երկաթյա վարագույր» այլևս չկա:

    Առաջնորդության ակադեմիա Alumnus, 

Pages