• Հայաստանի քաղաքական համակարգի զարգացման միտումները խորհրդարանական կառավարման համակարգի պայմաններում

    Սույն համատեքստում Եվրոպական միության հետ Հայաստանի հարաբերությունների սերտացումը և, մասնավորապես, առաջիկայում սպասվող Շրջանակային համաձայնագրի կնքումը մեծ կարևորություն ունեն նոր կառավարման ձևի պայմաններում պետական ինստիտուտների զարգացման, մարդու իրավունքների պաշտպանության և կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում:

    Արտաշես Խալաթյան, 

  • ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյան

    Թուրքիայի սիրիական քաղաքականությունը 2011-2017թթ. «ՌԱՀՀԿ»

    2011-2017թթ. Թուրքիայի սիրիական քաղաքականությունը, ընդհանուր առմամբ, ձախողվեց։ Արդյունքում Թուրքիան չկարողացավ հասնել երկու հիմնական նպատակի՝ Բաշար Ասադի վարչակարգի տապալման և Սիրիայի քրդերի անջատողական շարժումների զսպման: Թուրքիան այժմ ստիպված է որոշակի հետքայլ անել Ասադին տապալելու իր քաղաքականությունում։

    Հայկ Գաբրիելյան, 

    Ասոցացված փորձագետ, Քաղաքական զարգացումներ և անվտանգություն ծրագիր

  • Ուկրաինա. եվրաասոցացումն ու ռազմաքաղաքական իրավիճակը

    Չնայած Մայդանին հաջորդած իրադարձություններին՝ Ուկրաինայի համար ստեղծված թե՛ տնտեսական, թե՛ ռազմաքաղաքական դժվարություններին, դրանք միաժամանակ լրջագույն փոփոխությունների մեկնարկի պատճառ/խթան դարձան, այդ թվում նաև երկրի ռազմաքաղաքական-անվտանգային ոլորտում։ Մայդանի հայտնի իրադարձություններից գրեթե երեք տարի անց Ուկրաինան ներկայանում է բոլորովին այլ պրիզմայով։

    Անի Եղիազարյան, 

  • «Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում ու դրա ստորագրումից անդին», ՄԱՀՀԻ քննարկում, 26 հոկտեմբերի, 2017թ., Բոլոր լուսանկարները՝ Կորյուն Կյուրեղյանի, ՄԱՀՀԻ

    Հայաստան-ԵՄ. ի՞նչ կա Հայաստան-ԵՄ համաձայնագրում (ՀԸԳՀ) ու դրա ստորագրումից անդին. ՄԱՀՀԻ քննարկում և մեդիադայջեստ

    Այս համաձայնագիրը բավականին ճկուն մոտեցում է ապահովում. մի կողմից հաշվի է առնում ԵՏՄ-ում մեր ստանձնած պարտավորությունները, մյուս կողմից՝ կանխարգելում է բազմաթիվ ոլորտներում որևէ հետընթաց: Արցախի խնդրում էլ ճանաչում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատի մենաշնորհը կարգավորման առումով:

    AIISA Միջոցառումների թիմ, 

  • Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման հրամայականն ու մարտահրավերները

    Այսպիսով, գործ ունենք ԵԱՏՄ-ի հարցի շուրջ ստեղծված մի փակուղու հետ, երբ և՛ ԵԱՏՄ-ին միանալն առաջացրեց անվտանգության ռիսկեր, և՛ չմիանալը կարող էր ստեղծել ռիսկեր, միաժամանակ և՛ դուրս գալը կարող է ռիսկեր ստեղծել անվտանգության համար, և՛ ԵԱՏՄ-ում մնալը կարող է թուլացնել անվտանգությունը:

    Առաջնորդության ակադեմիա Alumnus, 

  • Առավոտ-ի

    Մոսկվան անթաքույց դժգոհում է Հայաստան-ԵՄ ապագա համաձայնագրից. «Առավոտ»

    Հայաստանի ցանկացած քայլ զարգացման ճանապարհին՝ լինի դա տնտեսական զարգացում, կոռուպցիայի դեմ պայքար, հարաբերությունների զարգացում արտաքին աշխարհի հետ, «հարվածում» եւ «հարվածելու» է հայ-ռուսական հարաբերություններին, որոնք անցնելու են քաղաքագիտության դասագրքեր որպես առանձին անոմալիա, եւ նրանց շարունակությունը ներկայիս հարթության վրա հնարավոր է միայն թույլ, հետամնաց, ստորացված, լքվող, մեկուսացված, իր գոյությունը քարշ տվող Հայաստանի գոյության պարագայում: 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Ռուս գեներալի «լիկբեզը» Երեւանում. «Առավոտ»

    Ադրբեջանը կանոնավոր կերպով զորավարժություններ է անցկացնում իր տարածքում Վրաստանի եւ Թուրքիայի զինված ուժերի հետ, մինչդեռ Հայաստանը, որը մի քանի անգամ մասնակցել է Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի զորավարժություններին, չի կարող նույն կերպ հրավիրել վրացիներին Հայաստան, քանի որ պետք է, ասենք, իր «դաշնակիցներ» Լուկաշենկոյի եւ Նազարբաեւի հետ հարցը «համաձայնեցնի», չհաշված Կրեմլը, որն ուղղակի կոնֆլիկտի մեջ է Վրաստանի հետ:

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Իրան-5+1 համաձայնագիրը հայտնվել է հարցականի տա՞կ

    Հաշվի առնելով Հայաստանի փոքր շուկան և շրջափակման մեջ գտնվելու հանգամանքը՝ գերտերությունները չեն կարևորել Իրան-Հայաստան տնտեսական կապերը: Մինչդեռ բացառված չէ, որ Թրամփի միջինարևելյան քաղաքականության իրականացումը կանկայունացնի Իրանին, ինչը, բնականաբար, սպառնալիք է նաև մեր երկրի համար:

    Emma Begijanyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • Առավոտ

    Ռուսական փոցխ՝ անիմաստ եւ անողոք. «Առավոտ»

    ՀՀ իշխանություն-«ռուսահայեր» երկմիասնությունը վերջին տարիներին անմտորեն հնձում է գրեթե ամեն ինչ, ինչ Մոսկվան իր անիմաստ եւ անողոք փոցխը գցելով գրեթե ամեն ինչ Հայաստանում քաշում է դեպի իրեն՝ առանց մտածելու հետեւանքների մասին: Իսկ հետո կանգնում է այդ փոցխի վրա իրենց հայ «դաշնակիցների» հետ միասին ու հետո զարմանում, երբ «հակահարված» է ստանում… Բայց չէ՞ որ մի հատ էլ կստանա, եւ Հայաստանի հասարակության այս խուլ դիմադրությունը չի՛ կարող այլ վերջաբան ունենալ: 

    Ruben Mehrabyan, 

    Associate Fellow, Foreign Policy Developments & Security programme

  • ՄԱՀՀԻ ժողովրդավարության տասնմեկերորդ երեկոյան դպրոցի ունկնդիրների խմբային նկար

    ՄԱՀՀԻ Ժողովրդավարության երեկոյան դպրոց. XI (2017-3) թողարկում

    Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) և ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) հետ համատեղ ծրագրի շրջանակներում 2017թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 2-ը ՄԱՀՀԻ-ում կայացան Ժողովրդավարության 11-րդ դպրոցի երեկոյան դասընթացները:

    AIISA Միջոցառումների թիմ, 

Pages