Ժողովրդավարության դպրոց

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՐԵԿՈՅԱՆ ԴՊՐՈՑԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ԵՎ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) ԱՄՆ Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի (NED) «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագրի շրջանակներում 10-օրյա երեկոյան դասընթացների է հրավիրում ՀՀ բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների ուսանողներին և շրջանավարտներին, ովքեր զբաղվում են կամ մտադիր են զբաղվել վերլուծական աշխատանքով, քաղաքական ու քաղաքացիական գործունեությամբ:

Ժողովրդավարության երեկոյան դպրոցը կկազմակերպվի 2018թ. սեպտեմբերի 17-ից հոկտեմբերի 2-ը, ամեն օր (բացառությամբ շաբաթ, կիրակի ու տոնական օրերի) երեկոյան ժամերին, ՄԱՀՀԻ գրասենյակում՝ Կորյունի 8, բն. 5 հասցեում («Նաիրի» գրատան շենք, 2-րդ հարկ): Ունկնդիրների առջև ինտերակտիվ դասախոսություններով հանդես կգան Հայաստանի հայտնի քաղաքագետներ, տնտեսագետներ, սոցիոլոգներ, դիվանագետներ, կոնֆլիկտաբաններ, քաղաքական գործիչներ:

Ամփոփ կներկայացվեն կիրառական քաղաքական հետազոտությունների և վերլուծությունների մեթոդները, ինչպես նաև՝ տարածաշրջանում տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները (Իրանի միջուկային ծրագրի շուրջ ձեռքբերված համաձայնություն, ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում, Ռուսաստան-Արևմուտք դիմակայություն, ԵՄ Արևելյան գործընկերություն), տարածաշրջանային հակամարտությունների ներկայիս միտումները, Հայաստանի մարտահրավերները Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և Եվրոպական միության Արևելյան գործընկերության ծրագրի համատեքստում, այդ գործոնների ազդեցութունը Հայաստանի ժողովրդավարության և անվտանգության վրա, Հայաստանի ժողովրդավարացման խնդիրները:

Ունկնդիրները հնարավորություն կունենան պարբերաբար մասնակցելու ՄԱՀՀԻ կլոր սեղաններին ու քննարկումներին, հետազոտական միջոցառումներին, որոնք տեղի կունենան դպրոցի ժամանակահատվածում ու դրանից հետո: Դասընթացի ավարտից օրեր անց  տեղի կունենա ՄԱՀՀԻ IV երիտասարդական ֆորումը, որի ժամանակ շրջանավարտներին կհանձնվեն մասնակցության վկայականները, հնարավորություն կըձեռնվի ծանոթանալ շփվել, բանավիճել նախկին շրջանավարտների հետ, որոնցից շատերը հայտնի քաղաքացիական նախաձեռնությունների ակտիվիստներ կամ առաջնորդներ են:

Դասընթացին մասնակցությունը անվճար է:

Դիմորդներից պահանջվում է ներբեռնել և լրացնել հարցաթերթը և մինչև սեպտեմբերի 14-ը` ժամը 18:00-ը ուղարկել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի (ՄԱՀՀԻ) էլեկտրոնային փոստին՝ aiisa2014mahhi@gmail.com կամ անձամբ բերել Ինստիտուտի գրասենյակ` Կորյունի 8 շենք, բնակարան 5 (Երևանի պետական բժշկական քոլեջի հարևանությամբ, «Նաիրի» գրատան հարակից մուտք, 2-րդ հարկ):

Ժողովրդավարության երեկոյան դպրոցը կկազմակերպվի 20 ունկնդիրների համար: 20-ից ավելի հայտերի դեպքում ունկնդիրների ընտրությունը կկատարվի ՄԱՀՀԻ-ում ձևավորված փորձագիտական խորհրդի կողմից: Սահմանված տեղերից ավելի դիմորդների դեպքում հավելյալ հայտերը կդիտարկվեն հաջորդ դպրոցների համար:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ` 58-38-44 քաղաքային հեռախոսահամարով, աշխատանքային օրերին` ժամը 10:00-18:00, «Ժողովրդավարություն, անվտանգություն և արտաքին քաղաքականություն» ծրագրի պատասխանատուներին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի Առաջնորդության ակադեմիա ծրագրի թիմ

Ժողովրդավարության-երեկոյան-դպրոցի-դիմումի-հարցաթերթ.docx