Կանոնադրություն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ

I. ՆԱԽԱԲԱՆ

Սույն փաստաթուղթը հանդիսանում է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ կանոնադրությունը և ընդունվում է Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներին համապատասխան:

II. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Միջազգային և Անվտանգության Հարցերի Հայկական Ինստիտուտ Հիմնադրամը (այսուհետև՝ Հիմնադրամ) հիմնադրի կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող, շահույթ ստանալու նպատակ չհետապնդող (ոչ առևտրային) կազմակերպություն է, որը հետապնդում է գիտական, հետազոտական, կրթական, տեղեկատվական, խորհրդատվական, հրատարակչական, սոցիալական և այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամը ստեղծվել է 2014թ. հունվարի 20-ին, նրա միակ հիմնադրի թիվ 1 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

3. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքին, «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին, այլ օրենքներին ու իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան՝ օրինականության, ինքնակառավարման, իրավահավասարության, կամավորության, ղեկավարման կոլեգիալության, թափանցիկության և հրապարակայնության սկզբունքների հիման վրա:

4. Հիմնադրամի անվանումն է՝

• հայերեն լեզվով՝ Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ հիմնադրամ (կրճատ՝ ՄԱՀՀԻ Հիմնադրամ),

• անգլերեն լեզվով՝ The Armenian Institute of International and Security Affairs Foundation (կրճատ՝ AIISA Foundation),

• ռուսերեն լեզվով՝ Фонд Армянский Институт Международных Отношений и Безопасности (կրճատ՝ Фонд АИМОБ):

5. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, քաղաք Երևան 0096, Թոթովենցի 11շենք, բնակարան 30:

6. Հիմնադրամի իրավունակությունը ծագում է պետական գրանցման պահից և դադարում է լուծարման ավարտի պահից: Հիմնադրամը գործում է անժամկետ, ունի ՀՀ օրենսդրությամբ իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ:

7. Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության տարածքում և օտարերկրյա պետություններում` այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

8. Հիմնադրամը կարող է մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, հիմնարկներ ստեղծել, ինչպես նաև՝ մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ հիմնադրել Հայաստանի Հանրապետությունում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և օտարերկրյա պետություններում՝ գտնվելու վայրի երկրի օրենսդրության համաձայն, որոնք գործում են Հիմնադրամի անունից` Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված կանոնադրություններին համապատասխան:

9. Հիմնադրամը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպությունների:

10. Հիմնադրամն ունի խորհրդանիշ, որի նկարագրությունը հաստատում է Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

11. Հիմնադրամն ունի իր՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն անվանումներով կլոր կնիք՝ Հիմնադրամի խորհրդանիշով: Հիմնադրամն ունի նաև անկյունադրոշմ, ձևաթուղթ և այլ տարբերանշաններ: Հիմնադրամի ձևաթուղթը պարունակում է նշումներ Հիմնադրամի անվանման, խորհրդանիշի, գտնվելու վայրի, կապի միջոցների, համարների և հասցեների մասին:

12. Հիմնադրամը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել և իրականացնել գույքային ու անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

13. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բանկային հաշիվներ բացելու Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում՝ Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով:

14. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում Հիմնադրամի պարտավորությունների համար, իսկ Հիմնադրամը պատասխանատվություն չի կրում հիմնադրի պարտավորությունների համար: Հիմնադիրը համապարտ պատասխանատվություն է կրում մինչև Հիմնադրամի պետական գրանցումը ծագած, նրա ստեղծման հետ կապված պարտավորությունների համար:

III. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

15. Հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չի հետապնդում: Տարբեր աղբյուրներից, ինչպես նաև իր տնտեսական գործունեությունից ստացված ամբողջ եկամուտն օգտագործվում է սույն կանոնադրությամբ սահմանված խնդիրների և նպատակների իրականացման համար:

16. Կանոնադրական նպատակներն իրագործելիս Հիմնադրամի հավատամքն է՝

1) անվտանգությունը պետության (օրենսդիր, գործադիր և դատական իշխանության, կենտրոնական կառավարության ու տեղական ինքնակառավարման մարմինների), հասարակության, նրանց հանրակարգերի ու համակարգերի (պաշտպանական, քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային, տեղեկատվական և այլն), ինչպես նաև քաղաքացու համար ներքին ու արտաքին միջավայրերի՝ որևէ սպառնալիքից ազատության վիճակն է.

2) երկրի ինքնիշխանությունը, ինքնիշխան քաղաքականություններ վարելու ազատությունը, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ողջամիտ ու մարդակենտրոն հանրային քաղաքականություններ կյանքի կոչելու կարողությունը, գիտակից, ինքնորոշված, իրավատեր և ռիսկերից ապահովագրված քաղաքացին ու հասարակությունն ազգային անվտանգության թե՛ առարկա, թե՛ ցուցիչ, թե՛ անկյունաքարեր են.

3) երկրի ներքին ու արտաքին քաղաքականությունները, պետության, հասարակության և քաղաքացու, ինչպես նաև՝ հասարակական համակարգերի անվտանգությունները սերտորեն փոխկապակցված ու փոխլրացնում են միմյանց.

4) գլոբալ և տարածաշրջանային անվտանգության մարտահրավերներն ազդում են երկրի ներքին կայունության ու ազգային անվտանգության վրա և հակառակը.

5) անվտանգության քաղաքականությունը ոչ միայն նշված օբյեկտների համար առկա և հնարավոր սպառնալիքների ու վտանգների կառավարումն է՝ դրանք կանխատեսելու,  մեղմելու կամ չեզոքացնելու գործառույթների միջոցով, այլև ազգային զարգացման ու առաջընթացի (քաղաքական, տնտեսական, սոցիալական, հասարակական, մշակութային, մարդկային և այլ) ապահովումն է.

6) հասարակությունն ու անհատը ոչ միայն անվտանգության սպառող են, այլև կարող են հանդես գալ որպես դրա ապահովող, երբ գիտակցում, զարգացնում և իրացնում են իրենց ներուժը, գիտելիքը և իրավունքը՝ նպաստելով կայուն զարգացող, ժողովրդավարական Հայաստանի անվտանգության ամրապնդմանն ու առաջընթացին և կայուն տարածաշրջանի հեռանկարի իրագործմանը.

7) հանրության և քաղաքացիների առավելագույն տեղեկացվածությունն ու իրազեկվածությունը Հայաստանի և տարածաշրջանի անվտանգության վրա ազդող ներքին ու արտաքին զարգացումներից, նրանց մասնակցությունը հասարակական-քաղաքական օրակարգի ձևավորմանն ու որոշումների կայացմանը անվտանգության ապահովման և ժողովրդավարական կառավարման կարևոր տարր է.

8) պետության, հասարակության, նրանց համակարգերի ու հանրակարգերի, ինչպես նաև քաղաքացու անվտանգության վրա ազդող գործընթացների վրա  պետք է ներազդել այնտեղ և երբ պետք է, այն մարդկանցով և հանրակարգերով, որոնք կարող են, այն ձևով ու մեթոդներով, որոնք համաչափ են օբյեկտի և իրավիճակի զգայունություններին.

9) միջազգային ու ազգային հարցերում որոշումների ընդունումը պետք է հենվի վստահելի, հիմնավոր և ծանրակշիռ հետազոտությունից բխող իմացության և գիտելիք վրա.

10) իշխանության մասին մարդկանց իմացության սահմանների ընդլայնումը նրանց օժտում է գիտելիքի իշխանությամբ և գործընթացների վրա ազդելու կարողությամբ:

17. Հիմնադրամի առաքելությունն է՝

1) նպաստել Հայաստանի կողմից ողջամիտ ներքին/հանրային և արտաքին քաղաքականությունների որդեգրմանը, որոնք կամրապնդեն Հայաստանի քաղաքական, ռազմական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, առողջապահական, սոցիալական, գյուղատնտեսական-պարենային, տեխնոլոգիական անվտանգությունները, կապահովեն առաջընթաց այդ ոլորտներում, առաջ կմղեն տարածաշրջանային և գլոբալ խաղաղությունն ու անվտանգությունը, կաջակցեն քաղաքակիրթ միջազգային հարաբերություններին.

2) լուծումներ առաջարկել Հայաստանի անվտանգության ներքին ու արտաքին քաղաքականություններին, միջազգային հարաբերություններին, կայուն զարգացմանն ու առաջընթացին վերաբերող տարբեր մարտահրավերների կապակցությամբ, կանխատեսել ծագող հիմնախնդիրները, ռիսկերն ու հնարավորությունները, ձևավորել հետաքննության նոր տեսանկյուններ, հարթակ ստեղծել կառավարության, գործարարների և հասարակության կողմից դրանց արձագանքելու համար.

3) ի դեմս երկրի, հասարակության ու քաղաքացու առջև ծառացած բազում մարտահրավերների և խնդիրների լուծման առաջարկների՝ ներդրում կատարել երկրի ժողովրդավարության, անվտանգության ու զարգացման գործում, հետազոտությունների և վերլուծությունների միջոցով բարելավել քաղաքականություններն ու որոշումների ընդունման գործընթացը, առաջարկել հրատապ խնդիրների լուծումների բազմազանություն՝ առավելությունների և թերությունների վերլուծությամբ, ձևակերպել հստակ քաղաքական հանձնարարականներ և աջակցել դրանց կյանքի կոչմանը.

4) մշակել ուժեղ, պրագմատիկ և սկզբունքային ազգային անվտանգության ու պաշտպանության քաղաքականություններ Հիմնադրամի ու նրա հետ գործակցող խորհրդատուների փորձաքննության և փորձառության հիման վրա և քաղաքականություն վարողներին, փորձագետներին ու հանրությանը ներգրավել նորարարական, փաստերի վրա հենվող հետազոտություններում, գաղափարներում և վերլուծություններում.

5) ձևավորել, կատարելագործել և հարստացնել ազգային անվտանգության, ներքին/հանրային քաղաքականությունների ու միջազգային հարցերի շուրջ ռազմավարական քննարկումները Հայաստանի ներսում և նրանից դուրս, Հիմնադրամի հետազոտական օրակարգը մշտապես պահել համալրման մեջ, ժամանակին համահունչ և մեծապես պահանջված, հետազոտություններով ունենալ մեծ ազդեցություն՝ քաղաքականություն իրականացնողներին, խորհրդարանականներին, դիվանագետներին և փորձագետներին տեղեկացնելով ձեռքբերված փոխըմբռնումների և ընտրանքների մասին.   

6) իրազեկել և պատրաստել ազգային անվտանգության, ոլորտային քաղաքականությունների, քաղաքացիական հասարակության այսօրվա և վաղվա առաջնորդներին, նպաստել ուժեղ քաղաքացիական հասարակության կայացմանը, միջազգայինից մինչև ներքին/հանրային ու անվտանգության քաղաքականությունների հարցերի շուրջ որոշումների ընդունմանը նրա մասնակցությանը.

7) կամրջել քաղաքականությունների աշխարհն անկախ վերլուծությունների հետ, շփման եզր ծառայել փորձագետների և որոշում կայացնողների միջև բոլոր մակարդակներում, արդի միջազգային հարաբերությունների և ներքին քաղաքականությունների վերաբերյալ որոշում ընդունողներին, դիվանագետներին, պետական, քաղաքական, տնտեսական գործիչներին ցուցաբերել վերլուծական-խորհրդատվական աջակցություն, նախաձեռնել հանրային քննարկումներ և տարածել փորձագիտական գիտելիքը.

8) խթանել Հայաստանի ինտեգրումը միջազգային ու տարածաշրջանային առաջադեմ կառույցներում և տարածություններում, մասնավորապես՝ եվրոպական քաղաքակրթական ու տնտեսական տարածության մեջ, աջակցել Հայաստանի պետական ու հանրային կյանքի, տնտեսական, սոցիալական և այլ քաղաքականությունների չափանիշները, օրենսդրությունը եվրոպական ուղենիշներին համապատասխանեցնելու և ներդաշնակեցնելու բարեփոխումներին.  

9) հետազոտական, գիտակրթական, տեղեկատվական, հրատարակչական և այլ գործունեությունների միջոցով ներդրում կատարել մարդկային զարգացման մեջ, ընդլայնել միջազգային ու ազգային հարցերում մարդկանց իմացության սահմանները և նպաստել իրազեկ, տեղեկացված հասարակության  ձևավորմանը, որը գործուն մասնակցություն կունենա պետական-հանրային կառավարմանն ու օրակարգերի ձևավորմանը.

10) առաջ քաշել անկախ, նորարարական և միջազգային գաղափարներ ու հեռանկարներ՝ 21-րդ դարի անվտանգության (ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ, բնապահպանական, առողջապահական, գյուղատնտեսական, սոցիալական, տեղեկատվական, տեխնոլոգիական և այլն) և հակամարտությունների մարտահրավերներին կարճաժամկետից մինչև երկարաժամկետ կտրվածքով դիմակայելու համար:

18. Հիմնադրամի նպատակներն են՝

1) ազգային մակարդակում կենտրոնանալ առավել հրատապ և կարևոր խնդիրների վրա, ինչպիսիք են՝ ազգային անվտանգությունը, արտաքին և պաշտպանական քաղաքականությունները, տնտեսությունը, առողջապահությունը, կրթությունը և գիտությունը, գյուղատնտեսությունը, շրջակա միջավայրի պաշտպանությունը, տարածքային կառավարումն ու համաչափ զարգացումը, տեղական ինքնակառավարումը, մարդու իրավունքներն ու քաղաքացիական մասնակցությունը, օրինականությունը և գործարարությունը և այլն, աջակցել դրանց մշակմանը և պրոյեկտմանը, խթանել ընդհանուր անվտանգության մշակույթը.

2) միջազգային հարցերից մշտական ուշադրության կենտրոնում պահել Եվրոպական անվտանգության, ԵՄ ընդհանուր արտաքին ու անվտանգության քաղաքականության, Եվրոպայում համագործակցային (կոոպերատիվ) անվտանգության պայմանակարգի, մասնավորապես՝ սպառազինությունների վերահսկողության և անվտանգության երկխոսության, ճգնաժամերի կառավարման, հակամարտությունների լուծման և խաղաղաշինության, վերսահմանային ու վերազգային ռիսկերի և սպառնալիքների, ժողովրդավարացման ու լավ կառավարման միջոցով խաղաղության ու կայունության հաստատման և գլոբալ կառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև՝ Կենտրոնական ու Արևելյան Եվրոպայում, Կովկասում, Միջին Ասիայում ու Մերձավոր Արևելքում անցումային ու այլ գործընթացները.

3) Հիմնադրամի հետազոտական աշխատանքներում գերակայություն տալ ազգային, տարածաշրջանային և գլոբալ մակարդակները համակցող միջդիսցիպլինար մոտեցման միջոցով եվրոպական և դրան առնչվող միջազգային հարցերի կանխատեսմանն ու վերլուծությանը, ապահովել բարձրորակ թեմատիկ տեղեկատվություն միջազգային հարաբերությունների և ԵՄ-ի մասին,

4) ապահովել միջազգային հարցերի, անվտանգության քաղաքականությունների և կառավարման հարցերի վերաբերյալ վերլուծություններ, որոնք անդրադառնում են միջազգային, տարածաշրջանային և ազգային կարևորագույն իրադարձություններին և հասցեագրված են Հիմնադրամի շահառուներին, նախևառաջ՝ քաղաքական և տնտեսական որոշումներ կայացնողներին, ակադեմիական շրջանակներին, կարծիք ձևավորողներին, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին. 

5) հրատարակությունների և Հիմնադրամի գործունեության այլ տեսակների միջոցով շահառուներին և լայն հանրությանն ապահովել կարևոր ռազմական ասպեկտ կամ ներուժ ունեցող հակամարտությունների հեռանկարներին, ընթացքին և հետևանքներին առնչվող ռազմական, քաղաքական, տնտեսական բնույթի զարգացումների վերաբերյալ առավելագույնս անաչառ տեղեկատվություն ազգային և միջազգային դիտանկյունից.

6) նույն լսարանի համար և նույն միջոցներով ապահովել հնարավոր լավագույն վերլուծություններ այն քաղաքականությունների վերաբերյալ, որոնք պետք է հետամտվեն կառավարության և այլ դերակատարների կողմից ազգային, տարածաշրջանային անվտանգությունն ամրապնդելու և պահպանելու, Հայաստանի քաղաքական, տնտեսական, տեխնոլոգիական, սոցիալական, մարդկային զարգացման և առաջընթացի համար. 

7) կառավարության անդամներին և պատասխանատու պաշտոնյաներին, քաղաքացիական/հանրային ծառայողներին, անկախ վերլուծաբաններին, գործարար մարդկանց և լրագրողներին ժողովել տարբեր ձևաչափերում՝ հրապարակային ու մասնավոր, նպաստելու համար քաղաքական, ռազմական, տեխնոլոգիական, գործարար, տնտեսական, էներգետիկ, շրջակա միջավայրի, սոցիալական, գյուղատնտեսական, առողջապահական, կրոնական և այլ միտումների ըմբռնմանը, որոնք կարող են ազդել կարևոր ռազմական ասպեկտ կամ ներուժ ունեցող հակամարտությունների հեռանկարների, ընթացքի և հետևանքների կամ էլ ազգային առաջընթացի ու զարգացման վրա.

8) ստեղծել, պահպանել, կրթել և շարունակաբար ընդարձակել ազդեցիկ և բանիմաց անհատների, կորպորատիվ միավորների, ղեկավարների և այլ մարմինների ցանցը՝ ապահովելու համար Հիմնադրամի ջանքերի առարկան հանդիսացող օբյեկտների և ձեռնարկած գործողությունների մասին տեղեկատվության, վերլուծությունների և պատկերացումների արդյունավետ տարածումը.

9) Հիմնադրամի նպատակները կյանքի կոչել հետազոտությունների իրականացման, ինչպես նաև՝ տեղական և միջազգային սեմինարներ կազմակերպելու, սեփական հետազոտությունների և ընթացիկ միջազգային հիմնախնդիրների վերաբերյալ զեկույցներ հրապարակելու միջոցով:

19. Հիմնադրամի խնդիրներն են՝

1) ներգրավել կառավարությանը, մասնավոր հատվածին, քաղաքացիական հասարակությանը և նրա անդամներին ազգային ու միջազգային հարցերում նշանակալի զարգացումների շուրջ հրապարակային, մասնավոր և առանց հղումների քննարկումներում.

2) թողարկել գլոբալ, տարածաշրջանային, Հայաստանին ու կոնկրետ երկրի վերաբերող մարտահրավերների և հնարավորությունների մասին անկախ և ճշգրիտ վերլուծություններ, ինչպես նաև՝ ստեղծել հակամարտությունների, սպառազինությունների, դրանց վերահսկողության և ապասպառազինման՝ բաց աղբյուրների վրա հենվող հեղինակավոր տվյալների բազա, հետազոտություններ ու հանձնարարականներ.

3) թողարկել բարձր չափանիշներով, ֆոկուսացված, ոլորտային տեղեկատվություն՝ քաղաքականություն իրականացնողների և որոշում ընդունողների, ակադեմիական հանրության, հետազոտողների ԶԼՄ-ներին և շահագրգիռ հանրության կողմից հանրային քննարկումներում կիրառության համար.  

4) հիմնարար, խորքային ու համակողմանի հետազոտությունները համակցել Հիմնադրամի օբյեկտ հանդիսացող հանրակարգերի՝ պետական հաստատությունների, ակադեմիական, փորձագիտական, լրագրողական, գործարար և քաղաքացիական շրջանակների կարողությունների զարգացման և ուսուցողական-կրթական ծրագրերի հետ.

5) սեփական հետազոտություններից զատ համագործակցել միջազգային հետազոտական ծրագրերում, պատրաստել համատեղ զեկույցներ և վերլուծություններ, գործակցել աշխարհում համանման հաստատությունների հետ, գործուն միջազգային կապեր հաստատել անհատ հետազոտողների, քաղաքական գործիչների հետ (եվրոպական և այլ), սերտորեն համագործակցել միջկառավարական կազմակերպությունների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի հետ.

6) ապահովել սեփական հետազոտողների ու փորձագետների մասնակցությունը հրապարակային քննարկումներում՝ թերթերում, պարբերականներում և մասնագիտացված հանդեսներում տպագրության հանձնված հոդվածներով, ԶԼՄ-ներին տրվող հարցազրույցներով, ԲՈւՀ-երում դասախոսություններով, ինչպես նաև՝ երկրի ներսում ու արտերկրում սեմինարներին, գիտաժողովներին և համանման միջոցառումներին մասնակցությամբ.  

7) գործունեության արդյունքները տարածել իրեն հասու խողովակներով՝ ԶԼՄ-ներով և հաղորդակցական ծրագրերով, սեփական լրատվամիջոցներով, սեմինարներով և գիտաժողովներով, կայքով, ամսական լրագրերով և հանրահայտ հրատարակչություններով.

8) ինքնատիպ հարթակ ձևավորել արտերկրի (այդ թվում՝ հայազգի) և Հայաստանի գիտնականներին, վերլուծաբաններին, քաղաքականություն վարողներին ու կատարողներին, լրագրողներին և հանրությանը գլոբալ և ազգային առանցքային խնդիրների շուրջ քննարկումներում և հետազոտություններում ներգրավելու համար.

9) հյուրընկալել խորհրդարանական, գիտական և կառավարական պատվիրակություններ, ինչպես նաև հրավիրյալ հետազոտողներ և պրակտիկանտներ, ովքեր աշխատում են Հիմնադրամի հետազոտական ծրագրերին առնչվող հիմնախնդիրների վրա.

10) կազմակերպել գիտաժողովներ, սեմինարներ և հատուկ հանձնախմբեր՝ բարելավելու համար Հայաստանի վերլուծական ընդունակությունը և աջակցել ընդհանուր մոտեցումների ձևավորմանը. Հիմնադրամի գիտաժողովները հանրային մեծ միջոցառումներ են, որոնց մասնակցում են հանրահայտ դեմքեր, և որոնք կենտրոնանում են լայն քաղաքական հիմնախնդիրների վրա, սեմինարները միջին չափի միջոցառումներ են, որոնք կենտրոնանում են կոնկրետ թեմաների վրա, հաճախ՝ տարածաշրջանային կամ քաղաքականության շեշտադրմամբ, հատուկ հանձնախմբերը փոքր խմբեր են, որոնք որոշակի հաճախականությամբ հանդիպում են կոնկրետ տարածաշրջանում և/կամ քաղաքականության ոլորտի իրադարձությունները դիտազննելու և թիրախային խորհրդատվություն ապահովելու համար:

IV. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ

20. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը  ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից: Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում` անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակները սահմանվում են Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:

21. Հիմնադրամը III բաժնում թվարկված նպատակները և խնդիրները հետապնդելիս կարող է իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները.

1) ռազմավարական հետազոտություններ և մշակումներ հասարակական, հումանիտար, բնական, տեխնիկական գիտությունների և տեխնոլոգիաների բնագավառում.

2) գիտահետազոտական աշխատանքներ՝ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կրթության, տնտեսության, բնապահպանության, տնտեսագիտության, կառավարման (ներառյալ՝ տեղական ինքնակառավարում), ֆինանսների, գործարարության, սոցիոլոգիայի, իրավագիտության և այլ բնագավառներում.

3) խորհրդատվություններ քաղաքագիտության, միջազգային հարաբերությունների, կրթության, տնտեսության, բնապահպանության, տնտեսագիտության, պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման, առևտրային գործունեության, ֆինանսական վերլուծության, իրավական հարցերով.

4) քաղաքական ու տնտեսական մարքեթինգ, շուկայի վիճակի հետազոտում և հասարակական կարծիքի բացահայտում.

5) գովազդի արտադրություն, արտադրություն և տեղաբաշխում, ինչպես նաև՝ էլեկտրոնային կամ տպագիր միջոցներով գովազդի տեղաբաշխում և տարածում.

6) գրքերի, ամսագրերի, թերթերի և նմանատիպ այլ պարբերականների, ինչպես նաև՝ զեկույցների, հաշվետվությունների, ակնարկների և վերլուծական նյութերի հրատարակում, տարածում կամ վաճառք.

7) հեռուստատեսային և ռադիոհաղորդումների պատրաստում, տարածում և հեռարձակում.

8) միջազգային փաստաթղթերի, օրենքների և այլ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակում.

9) տեղեկատվական ցանցի ստեղծում, տվյալների բազայի մշակում և վաճառք, նաև՝ խորհրդատվություն այդ բնագավառում.

10) գիտակրթական գործունեության և մասնագետների պատրաստման ու վերապատրաստման իրականացում, այդ թվում՝ ուսուցման կենտրոնների, սեմինարների, դասընթացների, գիտական դասախոսությունների, նպատակային ու ուսումնական այցերի, շրջագայությունների, հավաքների, ժողովների, սեմինարների, գիտաժողովների և համաժողովների կազմակերպում.

11) այլ անձանց համար ներկայացուցչական, այդ թվում՝ առևտրային ներկայացուցչության գործունեության ծավալում:

22. Հիմնադրամի կողմից այնպիսի գործունեություն իրականացնելու իրավունքը, որով զբաղվելու համար անհրաժեշտ է հատուկ թույլտվություն (լիցենզիա), ծագում է նման թույլտվություն ստանալու պահից՝ նրանում նշված ժամկետում:

23. Եթե օրենքով և իրավական ակտերով սահմանված դեպքերում գործունեության որևէ տեսակով զբաղվելը բացառում է գործունեության այլ տեսակներով զբաղվելու հնարավորությունը, ապա Հիմնադրամը կարող է իրականացնել նաև ձեռնարկատիրական գործունեություն՝ ստեղծելով դուստր կամ կախյալ տնտեսական ընկերություն (ընկերություններ):

24. Հիմնադրամը 23-րդ կետում նշված դեպքում կմասնակցի ձեռնարկատիրական գործունեություն ծավալող որևէ կազմակերպության կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում, կամ այդպիսի գործունեություն իրականացնող անձի հետ կհաստատի պայմանագրային հարաբերություններ, որոնք կապահովեն Հիմնադրամի մասնակցության գերակշռությունը և(կամ) կառավարման որոշումների կանխորոշվածությունը և(կամ) տվյալ անձի տնտեսական գործունեության արդյունքից Հիմնադրամին մասնաբաժին ունենալը (շահույթի բաշխման համաձայնության, նման համաձայնության մասնակցության և(կամ) նմանատիպ որևէ պայմանագրի կնքմամբ և(կամ) արժեթղթի ձեռքբերմամբ՝ անկախ դրա ձևից):

V. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԻՄՆԱԴԻՐՆ ՈՒ ՇԱՀԱՌՈՒՆԵՐԸ

25. Հիմնադրամի հիմնադիրն է  Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանը,  ՀՀ քաղաքացի, ծնված՝ 07.10.1973թ., բնակվող՝ ք. Երևան 0096, Թոթովենցի 11շենք, բնակարան 30 հասցեում, անձնագիր` AМ 0889866, տրված` 05.10.2012թ., 001-ի կողմից:

26. Հիմնադրամի շահառուներ են համարվում այն անձինք, որոնց օգտին Հիմնադրամը կատարել է որոշակի վճարումներ, մատուցել ծառայություններ կամ նրանց փոխանցել Հիմնադրամի գույքն ամբողջությամբ կամ դրա որոշ մասը:

27. Հիմնադրամի շահառուները գիտական, կրթական, նորարարության և սույն կանոնադրությամբ նախատեսված բնագավառներին առնչություն ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք են, մասնավորապես՝

1) Հայաստանի Հանրապետությունը, այլ պետությունները, մասնավորապես՝ Հայաստանի Հանրապետության կառավարության անդամները և պաշտոնյաները, քաղաքականություն վարողներն ու կատարողները, համայնքները, քաղաքացիական/հանրային ծառայողները, գործարար մարդիկ, վերլուծաբանները և փորձագետները՝ քաղաքագիտության, կրթության, տնտեսագիտության, բնապահպանության, կառավարման, ֆինանսների, մշակույթի, մամուլի, սոցիոլոգիայի և իրավագիտության բնագավառներում գործունեություն ծավալող՝ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնց Հիմնադրամը կարող է մատուցել իր կանոնադրական նպատակներից բխող ծառայություններ.

2) քաղաքագիտության, կրթության, տնտեսագիտության, բնապահպանության, կառավարման, ֆինանսների, մշակույթի, մամուլի, սոցիոլոգիայի և իրավագիտության բնագավառներում գործող տեխնոլոգիաների, կառուցակարգերի, միջազգային զարգացումների վերաբերյալ հետազոտություններ իրականացնող, գիտելիքներ տարածող կամ լուսաբանող գիտական, կրթական և/կամ հասարակական կազմակերպությունները, մամուլը, ինչպես նաև այդ ոլորտներում ընդգրկված ֆիզիկական անձինք.

3) Հիմնադրամի հիմնադիրը, Հիմնադրամի մարմինների անդամները, ինչպես նաև աշխատողները:

VI. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԵՎ ԱՅԼ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

28. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.

2) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

3) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

4) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

5) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակիցը.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը և սույն կանոնադրությանը համապատասխան անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին.

7) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

29. Հիմնադրամը պարտավոր է՝

1) գործել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել օրենքով սահմանված այլ պարտականություններ.

5) Հիմնադրամում ներդրում կատարող ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև իրավասու պետական մարմինների պահանջով 5-օրյա ժամկետում նրանց ընձեռել կանոնադրության, դրանում կատարվող լրացումների և փոփոխությունների հետ ծանոթանալու հնարավորություն, այդ անձանց պահանջով նրանց տրամադրել կանոնադրության պատճենը: Վճարը, որը գանձվում է կանոնադրության պատճենը տրամադրելու համար, չի կարող դրա պատրաստման ծախսերից ավելի մեծ լինել: Նշված փաստաթղթերն իրավասու պետական մարմիններին տրամադրվում են անվճար:

30. Հիմնադրամին օգնություն ցուցաբերող անձինք (այդ թվում՝ Հիմնադրամի հիմնադիրը) իրավունք ունեն՝

1) մասնակցելու Հիմնադրամի գործունեությանը.

2) Հիմնադրամի կառավարման մարմինների կողմից, ինչպես նաև կնքված պայմանագրերով սահմանված պայմաններով, Հիմնադրամի խնդիրներին ու նպատակներին համապատասխան, ստանալու խորհրդատվական, փորձագիտական, միջնորդական, գիտատեխնիկական և այլ օգնություն.

3) Հիմնադրամի միջոցով ստեղծելու և զարգացնելու երկկողմ և բազմակողմ կապեր.

4) ցանկացած ժամանակ դադարեցնելու Հիմնադրամի աշխատանքներին իրենց մասնակցությունը:

VII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ ԵՎ ԾԱԽՍԵՐԸ

31. Հիմնադրամի սկզբնական միջոցներն են հիմնադրի կողմից փոխանցված 50.000 (հիսուն հազար) ՀՀ դրամը, որը կազմավորվում է Հիմնադրամի պետական գրանցումից հետո 3 ամսվա ընթացքում՝ այդ գումարը Հիմնադրամի հաշվարկային հաշվին մուտքագրելով:

32. Հիմնադրամը որպես սեփականություն կարող է ունենալ շարժական և անշարժ ցանկացած գույք, դրամական միջոցներ, գույքային իրավունքներ (ներառյալ՝ արժեթղթեր, բաժնետոմսեր և մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), ինչպես նաև օրենքով չարգելված այլ գույք:

33. Հիմնադրամը տիրապետում, օգտագործում և տնօրինում է իրեն պատկանող և իր կողմից ձեռք բերված գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, իր գործունեության առարկային և նպատակներին ու գույքի նշանակությանը համապատասխան:

34. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են.

1) հիմնադրի ներդրումը.

2) ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում` օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները, նվիրաբերությունները և հանգանակությունները, կամավոր ֆինանսական և նյութական ներդրումներն ու անհատույց հատկացվող միջոցները.

3) դրամական մուտքերը պետական բյուջեից.

4) դրամաշնորհները.

5) Հիմնադրամի և իր ստեղծած կամ իր մասնակցությամբ տնտեսական ընկերությունների ձեռնարկատիրական գործունեությունից ստացված միջոցները.

6) հանգանակությունները՝ միջոցներ, որոնք ստացվում են դրանց կուտակմանն ուղղված գործունեությունից (միջոցառումների միջոցով հայթայթված գումարներ).

7) ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ աղբյուրները:

35. Հիմնադրամի հիմնադրի և այլ ֆիզիկական ու իրավաբանական անձանց ներդրումները, նվիրաբերությունները կամ հանգանակությունները կարող են կատարվել ինչպես դրամական և գույքային տեսքով (ներառյալ` սարքավորումներ, շենքեր, շինություններ, մտավոր սեփականության նկատմամբ իրավունքներ), այնպես էլ գույքի նկատմամբ գույքային իրավունքների, այդ թվում՝ ծառայությունների մատուցման տեսքով: Ընդ որում, տրամադրվող գույքի դրամական գնահատականը սահմանվում է համապատասխան անձի և Հիմնադրամի միջև կնքվող պայմանագրում:

36. Հիմնադրամի տնօրինման, օգտագործման, տիրապետման տակ գտնվող անշարժ գույքը, այդ թվում` հողամասը, ինչպես նաև Հիմնադրամի կանոնադրական նպատակների և խնդիրների արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ գիտական, փորձարարական (գիտական ենթակառուցվածք) գույքը կարող է օտարվել միայն հիմնադրի համաձայնությամբ:

37. Հիմնադրամի սեփականությունը կարող է օգտագործվել ի շահ իր հիմնադրի, Հիմնադրամի մարմինների անդամների, ինչպես նաև Հիմնադրամի աշխատողների:

38. Հայաստանի Հանրապետության տարածքում Հիմնադրամի սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

39. Հիմնադրամի սեփականությունը կարող է բռնագանձվել միայն դատական կարգով՝ օրենքով նախատեսված դեպքերում:

40. Հիմնադրամի ծախսերը լինում են կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսեր և վարչակառավարչական ծախսեր:

41. Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար նախատեսված ծախսերը Հիմնադրամի բյուջեում պետք է արտահայտված լինեն առանձին՝ ըստ նպատակների (ծրագրերի) և օգտագործման եղանակների և(կամ) սուբյեկտների, որոնց միջև բաշխվելու են միջոցները: Հիմնադրամի կանոնադրական նպատակների իրականացման համար նախատեսված ծախսերում ներառվում են նաև Հիմնադրամի գույքի պահպանման, ավելացման և վերանորոգման, ինչպես նաև՝ կապի, կոմունալ-կենցաղային, էլեկտրաէներգիայի, վարձակալության, շինարարության ծախսերը:

42. Հիմնադրամի վարչակառավարչական ծախսերը ներառում են Հիմնադրամի կառավարման, Հիմնադրամի աշխատողների աշխատավարձի, ինչպես նաև Հիմնադրամի մարմինների անդամների պարտականությունների կատարմամբ պայմանավորված՝ փոխհատուցման ենթակա ծախսերը:

43. Հիմնադրամի գործարքները և բանկային հաշիվներից վճարումները կատարվում են ըստ ՀՀ օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերի և հիմնավորվում են անհրաժեշտ փաստաթղթերով:

44. Հիմնադրամն ինքնուրույն է իրականացնում իր կանոնադրական խնդիրները: Հիմնադրամն ինքնուրույն է պլանավորում իր գործունեությունը, մշակում իր զարգացման հեռանկարները և որոշումներ ընդունում իր գործունեության վերաբերյալ:

45. Հիմնադրամի հարաբերություններն այլ իրավաբանական և ֆիզիկական անձանց հետ գործունեության բոլոր բնագավառներում իրականացվում են պայմանագրային հիմունքներով: Հիմնադրամն ինքնուրույն է ընտրում իր կողմից կնքվող պայմանագրերի առարկան և պայմանները:

46. Իր կանոնադրական գործունեությունն իրականացնելիս Հիմնադրամն իրավունք ունի սեփական նախաձեռնությամբ ընդունել ՀՀ գործող օրենսդրությանը չհակասող ցանկացած որոշում:

VIII. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

47. Հիմնադրամի մարմիններն են.

1) Հիմնադրամի Հոգաբարձուների խորհուրդը (այսուհետ նաև՝ Խորհուրդ կամ Հոգաբարձուների խորհուրդ).

2) Հիմնադրամի տնօրենը:

48. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և Հիմնադրամի գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող մարմինը Հոգաբարձուների խորհուրդն է, որը կազմված է 5 անդամից:

49. Հիմնադրամի նպատակներին ու գործունեությանը համապատասխան Հիմնադրամի աշխատանքներին օգնություն ցուցաբերող, ինչպես նաև Հիմնադրամի ծրագրերի իրականացմանը նպաստող անձանց Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ շնորհվում է Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամները կարող են Խորհրդի աշխատանքներին մասնակցել խորհրդակցական ձայնի իրավունքով: Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելու միջնորդությունը ներկայացնում է Խորհրդի նախագահը, որը նաև առաջարկություն է ներկայացնում Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամին այլ շնորհակալագրեր, պատվոգրեր և այլ իրավունքներ վերապահելու համար:

50. Հոգաբարձուների խորհրդի պատվավոր անդամների իրավազորությունների շրջանակը, Հիմնադրամի գործունեությունում նրանց մասնակցության կարգը և այլ հարցերը մանրամասն սահմանվում է Հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվող Հիմնադրամի համապատասխան ներքին կանոնակարգով:

51. Հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք:

52. Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ: Խորհրդի անդամը չի կարող լինել Հիմնադրամի տնօրեն:

53. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են Հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է Հոգաբարձուների խորհուրդը:

54. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրավունք ունեն`

1) առաջարկություններ ներկայացնելու հոգաբարձուների խորհրդի նիստերի օրակարգի և քննարկվող հարցերի վերաբերյալ.

2) նախապատրաստելու և հոգաբարձուների խորհրդի քննարկմանը ներկայացնելու հարցեր, առաջարկություններ և որոշումների նախագծեր.

3) ստանալու տեղեկություններ Հիմնադրամի գործունեությանը վերաբերող ցանկացած հարցի վերաբերյալ.

4) ստանալու իր պարտականությունների կատարմամբ պայմանավորված ծախսերի փոխհատուցում:

55. Հոգաբարձուների խորհրդի անդամները պարտավոր են`

1) մասնակցել հոգաբարձուների խորհրդի նիստերին.

2) իրենց պարտականությունների կատարման ընթացքում գործել` ելնելով Հիմնադրամի շահերից:

56. Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը ձևավորվում է հիմնադրի որոշմամբ: Խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են Հիմնադրամի պետական գրանցումից հետո՝ եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:

57. Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են տարեկան ռոտացիոն սկզբունքով՝ երեք տարի պաշտոնավարման ժամկետով, բացառությամբ 58-րդ կետով նախատեսված դեպքի:

58. Խորհրդի առաջին կազմի անդամները նշանակվում են հետևյալ սկզբունքով՝ առաջին երկու անդամները՝ երեք տարի, հաջորդ երկու անդամները՝ երկու տարի, իսկ վերջին անդամը՝ մեկ տարի պաշտոնավարման ժամկետներով: Խորհրդում թափուր տեղ առաջանալու դեպքում նշանակվում է Խորհրդի նոր անդամ՝ ազատված անդամի պաշտոնավարման չլրացած ժամկետով:

59. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝

1) Հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված նրա գրավոր դիմումի հիման վրա՝ դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից.

2) նրա կողմից իր պարտավորությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ Հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով` Խորհրդի տվյալ նիստում ընդունված որոշմանը հաջորդող օրվանից,

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում,

4) եթե դադարել են Հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրա մահվան դեպքում մահվան մասին տեղեկությունը Հիմնադրամին հայտնի դառնալու օրվանը հաջորդող օրվանից.

7) օրենքով նախատեսված դեպքում:

60. Խորհրդի նոր անդամի ընտրության համար թեկնածու է առաջադրում հիմնադիրը, իսկ եթե հիմնադիրը մահացել է, կամ Խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին Տնօրենի ծանուցումն ստանալու օրվանից հետո 20 օրվա ընթացքում թեկնածու չի առաջադրում, ապա այդպիսի առաջարկություն կարող է անել Հոգաբարձուների խորհրդի անդամներից յուրաքանչյուրը:

61. Հոգաբարձուների խորհրդի անդամի թափուր տեղ առաջանալու մասին տեղեկացված լինելու օրվանից ոչ ուշ, քան 10 օրվա ընթացքում Տնօրենը պետք է այդ մասին պատշաճ ձևով (առձեռն կամ պատվիրված նամակով կամ էլեկտրոնային եղանակով) ծանուցի հիմնադրին, Հոգաբարձուների խորհրդի անդամներին և օրենքով նախատեսված այլ անձանց:

62. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամն ընտրվում է Խորհրդի կողմից՝ 61-րդ կետում նշված ծանուցումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան 30 օրվա ընթացքում՝ Խորհրդի նիստին մասնակցող անդամների ձայների երկու երրորդով: Եթե թեկնածուներից ոչ մեկը չի ստացել ընտրվելու համար ձայների անհրաժեշտ քանակ, ապա առավելագույն ձայներ ստացած երկու թեկնածուների միջև անցկացվում է կրկնակի քվեարկություն: Ընտրված է համարվում այն թեկնածուն, որն ստացել է ձայների առավելագույն քանակ, սակայն ոչ պակաս, քան Խորհրդի անդամների ձայների կեսից ավելին: 

63. Եթե 62-րդ կետով սահմանված կարգով թեկնածուներից ոչ մեկը չի ընտրվում, ապա Հոգաբարձուների խորհրդի անդամի ընտրությունները համարվում են չկայացած: Ընտրությունները չկայացած համարվելու դեպքում նոր անդամին նշանակում է հիմնադիրը՝ ընտրությունը չկայացած համարվելու օրվանից 2 ամսվա ընթացքում:

64. Սույն մասի 59-րդ կետով սահմանված հիմքերով Խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում Հիմնադրամի հիմնադիրը կամ Հոգաբարձուների խորհուրդը  62 և 63 կետերով սահմանված կարգով երկամսյա ժամկետում համալրում է Հոգաբարձուների խորհրդի հինգ տեղերից առնվազն երեքը: Հակառակ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված Հոգաբարձուների խորհուրդ (այսուհետև՝ ժամանակավոր Խորհուրդ), որն իր նշանակման պահից վեց ամսվա ընթացքում ձևավորում է Հոգաբարձուների նոր խորհուրդ՝ օրենքով սահմանված կարգով: Նշված ժամկետում Հոգաբարձուների նոր խորհուրդ ձևավորելու անհնարինության դեպքում ժամանակավոր Խորհուրդը դիմում է դատարան՝ Հիմնադրամը լուծարելու համար:

65. Հոգաբարձուների խորհրդի իրավասություններն են.

1) Հիմնադրամի գործունեության հիմնական ուղղությունների որոշումը և ռազմավարական ծրագրի (ծրագրերի) հաստատումը.

2) Հիմնադրամի կողմից իրականացվող (այդ թվում՝ անձամբ) ձեռնարկատիրական գործունեության տեսակների սահմանումը.

3) Հիմնադրամի բյուջեի, դրանում փոփոխությունների, աշխատանքային պլանների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.

4) Հիմնադրամի գույքի տնօրինման (գույքի նպատակային օգտագործման) կարգի հաստատումը.

5) Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգի հաստատումը.

6) Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.

7) Հիմնադրամի լուծարման հարցով դատարան դիմելու մասին որոշման ընդունումը, լուծարման հանձնաժողովի (լուծարողի) նշանակումը, լուծարման կարգի և ժամկետների սահմանումը, լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի հաստատումը.

8) Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.

9) Հոգաբարձուների խորհրդի նախագահի և Տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարման մասին որոշումների ընդունումը.

10) Հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ կապված ծախսերի փոխհատուցման վճարման կարգը.

11) Հիմնադրամի խորհրդի պատվավոր անդամի կոչում շնորհելու, պատվավոր անդամին այլ շնորհակալագրեր, պատվոգրեր և այլ իրավունքներ վերապահելու, Խորհրդի պատվավոր անդամների իրավազորությունների մասին որոշումների (աշխատանքային ներքին կանոնակարգում) ընդունումը.

12) Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.

13) տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցություն ձեռք բերելու մասին որոշումների ընդունումը.

14) Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.

15) Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.

16) սույն կանոնադրությամբ հաստատված պարբերականությամբ Տնօրենի հաշվետվությունների լսումը.

17) իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.

18) Հիմնադրամի հաշվետվությունների վերստուգման համար անկախ աուդիտոր ընտրելու նպատակով անցկացվող մրցույթի արդյունքների հաստատումը և աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.

19) տնօրենի ներկայացմամբ Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատումը.

20) Հիմնադրամի Տնօրենին չվերապահված այլ լիազորությունների իրականացումը.

21) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և սույն կանոնադրությամբ սահմանված այլ իրավասությունների իրականացումը:

66. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:

67. Հոգաբարձուների խորհրդի ցանկացած անդամ իրավունք ունի ծանոթանալու Հիմնադրամի բոլոր փաստաթղթերին:

68. Հոգաբարձուների խորհուրդը ղեկավարում է Խորհրդի նախագահը, որն ընտրվում է Խորհրդի կողմից, նրա կազմից, Խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ: Խորհրդի նախագահը՝

1) կազմակերպում է Հոգաբարձուների Խորհրդի աշխատանքները, անհրաժեշտության դեպքում կարող է կազմավորել Հոգաբարձուների խորհրդի ժամանակավոր հանձնախմբեր, օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված hիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկման (ստուգում, ուսումնասիրում և այլն) իրականացման և օրենքով նախատեսված դեպքերում հարցերի նախնական քննարկման և դրանց վերաբերյալ Հոգաբարձուների խորհրդին եզրակացություններ (տեղեկանքներ) ներկայացնելու համար.

2) հրավիրում է Խորհրդի նիստեր՝ իր սեփական նախաձեռնությամբ, Խորհրդի ցանկացած անդամի կամ Տնօրենի առաջարկությամբ և նախագահում է դրանք.

3) նախապատրաստում է Խորհրդի նիստերը, որոշում և հաստատում է Խորհրդի նիստի օրակարգը, կազմակերպում է նիստերի արձանագրությունների վարումը.

4) ստորագրում է Խորհրդի նիստերի արձանագրությունները և Խորհրդի որոշումները.

5) Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքում Խորհրդի քննարկմանն է ներկայացնում Խորհրդի անդամի լիազորությունների դադարեցման մասին որոշման նախագիծ.

6) Հիմնադրամի տնօրենի հետ կնքում է աշխատանքային պայմանագիր.

7) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

69. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ Խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի նիստեր կարող են հրավիրվել նաև Խորհրդի ցանկացած անդամի կամ Տնօրենի առաջարկությամբ կամ պահանջով՝ Հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց 30 օրվա ընթացքում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ, ինչպես նաև հարցման կարգով: Եթե նշված ժամկետում Հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:

70. Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է Խորհրդի անդամների կեսից ավելին: Խորհրդի յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայն: Խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների պարզ մեծամասնությամբ, բացառությամբ սույն կանոնադրությամբ նախատեսված այն դեպքերի, երբ որոշումների ընդունման համար սահմանված է ձայների ավելի մեծ համամասնություն: Խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, Խորհրդի որոշմամբ, կատարում է Խորհրդի անդամներից մեկը: Եթե Խորհրդի նիստում քննարկվում է Հիմնադրամի Խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող, զավակ, եղբայր և քույր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա Խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:

71. Հոգաբարձուների խորհրդի նիստերն արձանագրվում են: Արձանագրությունը կազմվում է նիստի ավարտից 10 օրվա ընթացքում՝ առնվազն երկու օրինակով, որը ստորագրում են տվյալ նիստին մասնակցող բոլոր անդամները: Նիստը նախագահողը պատասխանատվություն է կրում արձանագրությունում առկա տեղեկությունների հավաստիության համար: Արձանագրությունը պետք է պարունակի նիստում կայացած ելույթների հիմնական դրույթները, քվեարկության դրված հարցերը, այդ հարցերի վերաբերյալ քվեարկության արդյունքները, նիստում ընդունված որոշումները: Արձանագրության մեջ նաև նշվում են՝

1) նիստի գումարման տարին, ամիսը, ամսաթիվը և վայրը.

2) նիստին մասնակցելու իրավունք ունեցող անձանց քանակը.

3) նիստին մասնակցած անձանց քանակը.

4) նիստի օրակարգը:

72. Հոգաբարձուների խորհրդի նիստերի արձանագրությունները կազմվում են հայերեն լեզվով: Դրանք կարող են կազմվել նաև օտար լեզվով: Տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին:

73. Հիմնադրամի գործադիր մարմինը Տնօրենն է, ում իրավասությանն են պատկանում Հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը: Տնօրենը կազմակերպում է Հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը: Տնօրենին ընտրում և պաշտոնից ազատում է Հոգաբարձուների խորհուրդը: Տնօրենի պաշտոնում առաջին անգամ նշանակում կատարվել է Հիմնադրամի հիմնադրի որոշմամբ:

74. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են Օրենքով, սույն կանոնադրությամբ և Տնօրենի հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրում է Հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ Հոգաբարձուների խորհրդի կողմից լիազորված այլ անձ:

75. Տնօրենը՝

1) տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում Հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետությունում և օտարեկրյա պետություններում.

3) գործում է առանց լիազորագրի և տալիս է լիազորագրեր.

4) սահմանված կարգով կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային.

5) բանկերում բացում է Հիմնադրամի հաշվարկային (այդ թվում՝ արտարժույթային) և այլ հաշիվներ.

6) Հոգաբարձուների խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու Հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, Հիմնադրամի վարչակազմակերպական կառուցվածքը, հաստիքացուցակը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, կատարման համար տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը.

8) սահմանված կարգով աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին.

9) աշխատակիցների նկատմամբ կիրառում է խրախուսման և կարգապահական պատասխանատվության միջոցներ.

10) իրականացնում է ՀՀ օրենսդրությանը չհակասող և Խորհրդի կողմից տնօրենին վերապահված այլ լիազորություններ:

76. Տնօրենն այլ կազմակերպություններում կարող է վճարովի պաշտոններ զբաղեցնել միայն Հոգաբարձուների խորհրդի համաձայնությամբ:

77. Հոգաբարձուների խորհուրդն իրավունք ունի ցանկացած ժամանակ լուծել Տնօրենի հետ կնքված պայմանագիրը՝ Օրենքով, սույն կանոնադրությամբ և տվյալ պայմանագրով սահմանված կարգով: Տնօրենի բացակայության դեպքում նրա պարտականությունները ժամանակավորապես (մինչև Տնօրենի կամ Տնօրենի պաշտոնակատարի նշանակումը) կատարում է Տնօրենի տեղակալը կամ դրա անհնարինության դեպքում՝ Խորհրդի նախագահը:

78. Տնօրենն իր գործունեության համար յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո 70 օրվա ընթացքում հաշվետվություն է ներկայացնում Խորհրդին, որի կողմից հաշվետվությունը հավանության չարժանացնելը հիմք է Տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը վաղաժամկետ լուծելու համար:

IX. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

79. Հիմնադրամն իրավունք ունի օրենքին և իրավական այլ ակտերին համապատասխան ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ` մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև՝ հիմնարկներ, ակումբներ, հանձնաժողովներ և այլ մարմիններ: Օտարերկրյա պետություններում առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծումն իրականացվում է այդ երկրների օրենքներին և իրավական այլ ակտերին համապատասխան, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:

80.Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանման կամ հիմնարկի անվանումը պետք է պարունակի հիմնադրամի անվանումը:

81. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ղեկավարները նշանակվում են հիմնադրամի տնօրենի կողմից ու գործում են նրա կողմից տրված լիազորագրի հիման վրա:

82. Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումները և հիմնարկները, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ենթակա են հաշվառման:

X. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՏԱՐԻՆ, ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

83. Հիմնադրամի ֆինանսական տարին սկսվում է յուրաքանչյուր տարվա հունվարի առաջին օրը և վերջանում է յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի վերջին օրը, բացառությամբ առաջին ֆինանսական տարվա, որը սկսվում է Հիմնադրամի գործունեության առաջին օրը: Հիմնադրամն ընթացիկ հաշվապահական հաշվառում է վարում ՀՀ գործող օրենսդրությանը և հաշվապահական ստանդարտներին համապատասխան:

84. Տնօրենը պատասխանատվություն է կրում Հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման, դրա վիճակի և հավաստիության, տարեկան հաշվետվության, օրենքով և այլ իրավական ակտերով սահմանված այլ հաշվետվությունները պետական կառավարման մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև Հիմնադրամի մարմինների և այլ անձանց տրամադրվող տեղեկությունների հավաստիության համար՝ օրենքին, այլ իրավական ակտերին և սույն կանոնադրությանը համապատասխան:

85. Հիմնադրամի գործունեության նկատմամբ վերահսկողություն են իրականացնում հիմնադիրը, հիմնադրի կողմից լիազորված, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ պետական կառավարման մարմինները:

86. Հիմնադրամի կողմից օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքում` նաև այլ իրավասու պետական մարմիններ` իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների` օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան: Հիմնադրամի ֆինանսական գործունեության վերստուգումը կատարվում է անկախ աուդիտորի կողմից` յուրաքանչյուր տարին առնվազն մեկ անգամ, եթե Հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 մլն դրամը: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների մեկ երրորդի պահանջով կարող է կատարվել արտահերթ աուդիտ: Անկախ աուդիտորն ընտրվում է մրցութային կարգով և հաստատվում Հոգաբարձուների խորհրդի կողմից:

87. Յուրաքանչյուր տարի հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ Հիմնադրամը իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի մասին, հիմնադրի, Հոգաբարձուների խորհրդի անդամների, տնօրենի և Հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են Հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե Հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

XI.ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

88. Հիմնադրամի գործունեության դադարումը կարող է իրականացվել նրա լուծարման կամ միացման և միաձուլման ձևով վերակազմակերպման արդյունքում:

89. Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն Հիմնադրամի` այլ Հիմնադրամին միացման կամ այլ Հիմնադրամի հետ միաձուլման ձևով: Հիմնադրամի վերակազմակերպումն իրականացվում է Հիմնադրամի հիմնադրի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով, իսկ դրա անհնարինության դեպքում Խորհրդի որոշմամբ՝ Խորհրդի անդամների ձայների 2/3-ով:

90. Հիմնադրամի լուծարումը նրա գործունեության դադարումն է` առանց նրա իրավունքներն ու պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու: Հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելու իրավունք ունի միայն դատարանը՝ շահագրգիռ անձանց դիմումով: Հիմնադրամի անունից որպես շահագրգիռ անձ կարող է հանդես գալ Հոգաբարձուների խորհուրդը: Հիմնադրամի անունից դիմում ներկայացնելու որոշումը ընդունվում է Խորհրդի անդամների ձայների 2/3-ով:

91. Հիմնադրամի լուծարումն իրականացվում է Օրենքով նախատեսված հիմքերով և սահմանված կարգով: Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) Հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ Հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել Հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) օրենքով նախատեսված այլ դեպքերում:

92. Հիմնադրամի լուծարմամբ պայմանավորված՝ պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, նրա մնացած գույքն ուղղվում է Հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին՝ ներառյալ անհատույց փոխանցվում է գիտական, կրթական և(կամ) հասարակական կազմակերպություններին, մամուլին, ինչպես նաև՝ այդ ոլորտներում ընդգրկված ֆիզիկական այլ անձանց, ովքեր հանդիսանում են Հիմնադրամի շահառուներ: Եթե Հիմնադրամը չունի սույն կետում նշված հնարավոր շահառուները, ապա Հիմնադրամի լուծարման արդյունքում մնացած գույքն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:

XII. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

93. Սույն կանոնադրության մեջ ցանկացած փոփոխություն և(կամ) լրացում, ինչպես նաև նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատում իրականացնելու իրավասությունը պատկանում է Հիմնադրամի հիմնադրին՝ վերջինիս որոշմամբ, իսկ դրա անհնարինության դեպքում Հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդին (բացառությամբ սույն Կանոնադրության 35 և 36 կետերի)՝ վերջինիս անդամների ընդհանուր թվի ձայների 2/3-ով ընդունվող որոշմամբ:

94. Սույն կանոնադրությունն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնում գրանցման պահից: