Մեր հրատարակությունների մասին

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը (ՄԱՀՀԻ) կանոնավոր կերպով հրատարակում է հետազոտություններ և թեմատիկ զեկույցներ, համառոտագրեր և հոդվածներ, գրքեր և տարեգրքեր, որոնք հասցեագրված են քաղաքականության, կառավարության, գործարար աշխարհի որոշում կայացնողներին և ակադեմիական շրջանակներին:

ՄԱՀՀԻ հետազոտություն և թեմատիկ զեկույց

ՄԱՀՀԻ հետազոտությունները թեմատիկ խնդիրների վերաբերյալ փաստական, անաչառ ուսումնասիրություններ են, որոնք հետազոտական հարցադրմանը պատասխանելու նպատակով զուգակցված են առկա աղբյուրների եւ ընտրված ապացույցների մեկնաբանական վերլուծությամբ:

Հենվելով ծավալված/ծավալվող իրադարձությունների անաչառ փաստական հանգամանքների վրա, ՄԱՀՀԻ թեմատիկ զեկույցները ներկայացնում են առանձնահատուկ զարգացումների կամ իրադրությունների խորքային ու համակողմանի վերլուծություն եւ քաղաքականություն վարողներին առաջարկում են հիմնարար քաղաքական հանձնարարականներ:

ՄԱՀՀԻ համառոտագիր և հոդված

ՄԱՀՀԻ համառոտագրերը թեմատիկ հիմնախնդիրների վերաբերյալ սեղմ, լավ կառուցվածքավորված ամփոփագրեր են, որոնք նույնականացնում են թեմատիկ խնդրի կարեւորագույն դիտանկյուններն ու ազդեցությունները և քաղաքականություն վարողներին ու այլոց տրամադրում են դրանց առնչվող տեղեկատվություն, ամենաակնառու փաստերն ու լուծումները:

ՄԱՀՀԻ միջոցառման զեկույց և մամուլի հաղորդագրություն

ՄԱՀՀԻ միջոցառումների զեկույցները Ինստիտուտի որևէ միջոցառման՝ կլոր սեղան և սեմինար, հետազոտական քննարկում և դասախոսություն, գիտաժողով և խորհրդաժողով, կորպորատիվ և անհատ անդամների միջոցառում, առաջնորդության ակադեմիա, մամլո ասուլիս և ճեպազրույց, հիմնական դրույթների և եզրահանգումների համառոտ շարադրանքն է:

Զեկույցները պատրաստվում են ՄԱՀՀԻ միջոցառումների թիմի կողմից և այն պատրաստողների անձնական մեկնաբանությունն են քննարկումների բովանդակության վերաբերյալ: Որպես այդպիսին դրանք չեն ներկայացնում ՄԱՀՀԻ-ի հանրակարգային քաղաքականությունը, ոչ էլ անպայմանորեն արտահայտում են հեղինակի տեսակետները:  

ՄԱՀՀԻ գիրք և տարեգիրք

Միայնակ կամ համատեղ ՄԱՀՀԻ-ն հրատարակում է գրքեր` մենագրություններ եւ խմբագրված ժողովածուներ:

ՄԱՀՀԻ տվյալների բազա, հակամարտությունների գծապատկերներ և անվտանգության ռիսկի գնահատում

Որոշակի թեմատիկ հիմնախնդիրների, փոխհարաբերությունների ու հակամարտությունների վերաբերյալ ՄԱՀՀԻ-ն տրամադրում է անընդմեջ թարմացվող, մանրակրկիտ ու համակողմանի տվյալների բազա, հակամարտությունների գծապատկերներ եւ անվտանգության ռիսկի գնահատում: 

ՄԱՀՀԻ հանդես եւ լրատու

Ինստիտուտը թողարկում է նաեւ Արտաքին ու անվտանգության հարցերի հայկական հանդեսը եւ ՄԱՀՀԻ լրատուն:

ՄԱՀՀԻ հրատարակությունները դասակարգված են ժամանակագրական` ամենավարեւում ամենավերջինը, սկզբունքով: Նրանք կարող են նաեւ ցուցադրվել ըստ տեսակի կամ թեմայի, հեղինակի եւ ժամանակի: