Պատմություն

ՀԻՄՆԱԴՐՈւՄԸ

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտը ստեղծվել է 2014թ. հունվարի 20-ին, քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր ու Երեւանի ավագանու անդամ Ստյոպա Սերյոժայի Սաֆարյանի թիվ 1 որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի և «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն:

Հիմնադրամի Կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից 4 օրինակից հաստատվել է 2014թ. փետրվարի 17-ին. գրանցման համարը՝ 222.160.799795, իսկ վկայականի համարը՝ 03Ա949795:

ՄԱՀՀԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԸ

ԻՆՍՏԻՏՈւՏԻ ԳՈՐԾՈւՆԵՈւԹՅՈւՆԸ

Ինստիտուտը սկսել է գործել հենց նույն թվականից՝ Երևանի Նոր-Նորք վարչական շրջանում գտնվող գրասենյակում՝ տարվա ընթացքում միջազգային ու տարածաշրջանային, արտաքին ու ներքաղաքական ամենահրատապ խնդիրների ու զարգացումների վերաբերյալ 6 տասնյակից ավել հոդվածներ և հետազոտություններ հրատարակելով տարբեր լրատվամիջոցներում, ինչպես նաև՝ դրանց առնչությամբ մեկնաբանություններ ու հարցազրույցներ տալով տեղական ու միջազգային տպագիր և հեռուստատեսային լրատվամիջոցներին:

Նոր՝ Երեւանի Կենտրոն վարչական շրջանի Կորյունի 8, բնակարան 5, հասցե Ինստիտուտի աշխատակազմը և փորձագետները տեղափոխվել են 2015թ. հունվարից, որտեղից, վերոնշյալներից զատ, ներքին ու արտաքին քաղաքականության, ժողովրդավարացման գործընթացների թեմաներով պարբերաբար թողարկել է 40-ից ավել հետազոտություններ ու դրանց ամփոփագրեր, որոնք տպագրվել են Հանրապետության առաջատար լրատվամիջոցներում ու Ինստիտուտի կայքէջում: Հընթացս Ինստիտուտի սեմինարների դահլիճում կանոնավոր կազմակերպվել են փորձագիտական կլոր սեղաններ, քաղաքականության սեմինարներ, ինչպես նաև ժողովրդավարության երեկոյան դպրոցներ երիտասարդ հետազոտողների ու քաղաքական-քաղաքացիական ակտիվիստների համար:

Որպես միջոցառումներ մասնակիցներ ու բանախոսներ Ինստիտուտում հյուրընկալվել են Հայաստանի առաջատար փորձագետները, քաղաքականության տարբեր ոլորտների պաշտոնատար անձինք, օտարերկրյա հետազոտական կենտրոնների հեղինակավոր փորձագետներ, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի բարձրաստիճան ներկայացուցիչներ: