Պրակտիկա

ՊՐԱԿՏԻԿԱ. ԾՐԱԳՐԵՐ ԵՎ ՊԱՀԱՆՋՆԵՐ

ՄԱՀՀԻ-ն հասարակագիտական մասնագիտությունների բնագավառում բարձր առաջադիմութուն դրսեւորած, կիրառական հետազոտական աշխատանքներում մասնագիտական փորձ եւ հմտություններ ձեռքբերել ցանկացող սահմանափակ թվով ուսանողների ու նորավարտների հրավիրում է որպես պրակտիկանտ ներգրավվելու ինստիտուտի ներքոնշյալ ծրագրերում.

ՄԱՀՀԻ տվյալների բազա ծրագիր

Այս ծրագրի շրջանակներում պրակտիկանտներից մասնավորապես կպահանջվի կազմել/համալրել ինստիտուտի տվյալների բազան` առաջնահերթ հետեւյալ միջպետական հարաբերությունների վերաբերյալ. Հայաստան-Ադրբեջան, Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ռուսաստան, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-ԵՄ, Հայաստան-Վրաստան, Հայաստան-Իրան, Ադրբեջան-Ռուսաստան, Ադրբեջան-Թուրքիա, Ադրբեջան-ԱՄՆ, Ադրբեջան-ԵՄ, Ադրբեջան-Վրաստան, Ադրբեջան-Իրան, ինչպես նաեւ ԼՂ, Հարավային Օսիայի, Աբխազիայի, Մերձդնեստրի եւ Ղրիմի հակամարտության գոտիների համար:

ՄԱՀՀԻ թեմատիկ եւ տարածաշրջանային ծրագրեր

Այս ծրագրի շրջանակներում պրակտիկանտներից կպահանջվի աջակցություն ՄԱՀՀԻ փորձագետների հետազոտական աշխատանքներին: ՄԱՀՀԻ բոլոր հետազոտության թեմաներին եւ տարածաշրջաններին կարելի է ծանոթանալ կայքում` համապատասխան բաժինների ներքո: 

ՄԱՀՀԻ առաջնորդության ակադեմիա

Ծրագիրը ներառում է երիտասարդ առաջնորդների դասընթացներ, երիտասարդ հետազոտողների դպրոց, ամառային դպրոցներ եւ այլն, որի շրջանակներում հայցորդներից կպահանջվի վարչական եւ գործառնական առջակցություն ծրագրի թիմին:

Վերոնշյալ ծրագրերում պրակտիկա անցնելու հարցում հետաքրքվածները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV), լուսանկարը, հրատարակած հոդվածները (եթե այդպիսիք կան) ուղակել Ինստիտուտի էլեկտրոնային փոստին՝ aiisa2014mahhi@gmail.com, կամ դրանք փոխանցել առձեռն՝ այցելելով գրասենյակ:

Լրացուցիչ հարցերի համար կարող եք զանգահարել (+374 10) 58-38-44 հեռախոսահամարով: