06

Sep

Կլոր սեղան և սեմինար

Հայ-թուրքական հարաբերություններ. հայացք Անկարայից և Երևանից

ՄԱՀՀԻ քննարկումների դահլիճ

Մասնակիցներ

Թուրքագետներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ, քաղաքական մեկնաբաններ, ԱԳՆ և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, լրագրողներ

Translations for this article isn't ready yet.

Նկարագրություն

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը, ով ամռանը «Հրանտ Դինք» հիմնադրամի ծրագրով և ԵՄ ֆինանսական աջակցությամբ հետազոտական աշխատանք է կատարում թուրքական առաջատար հետազոտական կենտրոններից մեկում՝ TEPAV-ում (Անկարա), հանդիպումներ ունենալով Թուրքիայի փորձագիտական, քաղաքական, լրագրողական ու հասարակական շրջանակների հետ, Հայաստան վերադարձին պես կներկայացնի իր կատարած հետազոտությունը և ստացած տպավորությունները: Այն նվիրված է Հայաստանին ու հայկական գործոնին՝ Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականություններում` համակողմանի քննության ենթարկելով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարներն ու հնարավորությունները:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ, թուրքագետ Հայկ Գաբրիելյանն իր հերթին կանդրադառնա նույն խնդրին, սակայն երևանյան հեռանկարից. որքանո՞վ է կարևոր ու հնարավոր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն առաջիկայում՝ հաշվի առնելով սահմանի երկու կողմերում առկա հասարակական ու քաղաքական տրամադրություններն ու Մերձավոր Արևելքից մինչև Կովկաս Թուրքիայի վարած տարածաշրջանային քաղաքականությունները: Գաբրիելյանը, ըստ էության, նաև կամփոփի այդ թեմաներով վերջին ամիսներին կատարած հետազոտությունների արդյունքները: 

Զեկույցներին կհաջորդի հարցուպատասխանը, որից հետո քննարկմանը մասնակցող փորձագետները հանդես կգան կարճ մեկնաբանություններով ու գնահատականներով:

Քննարկումն ուղիղ կհեռարձակվի AIISA MAHHI youtube channel-ով և «Ա1+»-ի կողմից:

ԾՐԱԳԻՐ

12:00-12:10

Ռուբեն Մեհրաբյան

Քաղաքական վերլուծաբան, Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ

Բացման խոսք

12:10-12:25

Գևորգ Մելիքյան  

Քաղաքագետ, ՄԱՀՀԻ Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ

Հայաստանը Թուրքիայի արտաքին ու ներքին քաղաքականություններում և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները. հայացք Անկարայից

12:25-12:40

Հայկ Գաբրիելյան 

Թուրքագետ, ՄԱՀՀԻ Արտաքին քաղաքականություն, խաղաղաշինություն և անվտանգություն ծրագրի ասոցացված փորձագետ

Թուրքիան Հայաստանի արտաքին ու ներքին քաղաքականություններում և հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարները. հայացք Երևանից

12:40-13:00

 

Հարցուպատասխան

13:00-13:45

 

Քննարկում և ելույթներ

13:45-14:00

 

Ամփոփում

14:00-14:30

 

Սուրճ

 

ՄԱՀՀԻ քննարկումների կանոններ

  • Բանախոսների ելույթներ՝ 15 րոպե
  • Բանախոսներին ուղղվող հարցեր՝ 3-5 րոպե
  • Մասնակիցների ելույթներ՝ 5-7 րոպե
  • Բանախոսների եզրափակիչ խոսք՝ 5 րոպե
  • Լրատվամիջոցները բանախոսներից ու քննարկման մասնակիցներից հարցազրույցներ և մեկնաբանություններ կարող են վերցնել բացառապես միջոցառման ավարտից հետո:

 





Միջոցառման համար կապ

Կլոր սեղան և սեմինար Միջոցառումների թիմ