Կարծում եմ, որ ՌԴ դեսպանը շեշտել է փաստը, թե Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, քանի որ դեսպանը համարում է, որ ընտրված «կայուն մեծամասնությունը» կպահպանի ստատուս քվոն: Այնինչ ՌԴ-ը շահագրգռված է, որ Հայաստանում այդ ստատուս քվոն փոխվի: 

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Ռուսաստանն իրականում կցանկանար, որ Հայաստանը փոխեր իր արտաքին քաղաքական կուրսը՝ որդեգրելով էլ ավելի ռուսակենտրոն քաղաքականություն: Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ Գևորգ Մելիքյանն՝ անդրադառնալով Հայաստանում Ռուսաստանի դեսպան Իվան Վոլինկինի հայտարարությանը, ով ասել էր, թե Մոսկվան ապրիլին Ազգային ժողովի ընտրություններից հետո կառավարման խորհրդարանական մոդելին անցման հետևանքով Երևանի արտաքին քաղաքական կուրսի արմատական փոփոխություն չի սպասում:

«Կարծում եմ, որ ՌԴ դեսպանը շեշտել է փաստը, թե Հայաստանում քաղաքական կուրսի փոփոխություն չի լինելու, քանի որ, դեսպանը համարում է, որ ընտրված «կայուն մեծամասնությունը» կպահպանի ստատուս քվոն: Այնինչ ՌԴ-ն շահագրգռված է, որ Հայաստանում այդ ստատուս քվոն փոխվի: Ռուսաստանն ուզում է, որ Հայաստանը դառնա էլ ավելի ռուսամետ, և որ ՀՀ-ի կախվածությունը Ռուսաստանից մեծանա այնքան, որ ցանկության դեպքում անգամ Հայաստանը տարբերակ, այլընտրանք չունենա փոփոխություններ անելու»,- ասաց Գևորգ Մելիքյանը:

Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը չի ցանկանում, որ Հայաստանը Վրաստանի, Բելառուսի կամ Ուկրաինայի նման այլընտրանքային քաղաքականություն վարելու հնարավորություն ունենա:

Տիգրանուհի Մարտիրոսյան

10.02.2017

Աղբյուրը՝ «Թերթ»