Խնդիրն այն է, որ փաստացի ձախողվել է նախորդ էներգետիկ քաղականությունը՝ հիմնված, այսպես կոչված, էներգետիկ ազատական հարթակի քաղաքականության վրա, որը փորձում էին իրականացնել ռուսական ընկերությունները՝ օգտագործելով Հայաստանի էներգետիկ դրվածքային հզորությունները՝ դուրս գալ տարածաշրջանային երկրների շուկաներ: 

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՀՀ էներգետիկայի ոլորտում 2017-2019թթ-ի ընթացքում նախատեսվում է 1,5 մլրդ դոլարի ներդրում կատարել: Էներգետիկայի համակարգի ներկայիս իրավիճակի վերաբերյալ ընդհանուր գնահատական տալով՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծիք հայտնեց, որ մեր էներգետիկայի համակարգը շատ լուրջ մարտահրավերների առաջ է կանգնած, և եթե առաջիկա տարիներին այս ոլորտը չարդիականացվի, մենք պարզապես էներգետիկ կոլապսի առաջ կկանգնենք:

«Խնդիրն այն է, որ փաստացի ձախողվել է նախորդ էներգետիկ քաղականությունը՝ հիմնված, այսպես կոչված, էներգետիկ ազատական հարթակի քաղաքականության վրա, որը փորձում էին իրականացնել ռուսական ընկերությունները՝ օգտագործելով Հայաստանի էներգետիկ դրվածքային հզորությունները՝ դուրս գալ տարածաշրջանային երկրների շուկաներ: Լուրջ ներդրումներ մեր էներգետիկայի ոլորտում արդիականացման ուղղությամբ փաստացի չեն կատարվել, և մեր էներգետիկ ակտիվները մաշված են:

Ինչ վերաբերում է առաջիկա երեք տարիների ընթացքում 1,5 միլիրադի ներդրումներին, դրանք արդեն գործող ծրագրեր են, և դա շատ քիչ է, էներգետիկան արդիականացնելու համար անհրաժեշտ են մի քանի անգամ ավելի ներդրումներ: 1,5 միլիարդ դոլարից 300 միլիոնը նախատեսված է ատոմակայանի գործունեության ժամկետի երկարաձգման համար, բայց բազմաթիվ խնդիրներ կան. հարց է՝ 10 տարի ատոմակայանը կաշխատի՞, թե՞ ոչ: Եվ 10 տարի հետո ինչո՞վ է փոխարինվելու ատոմակայանը, Հրազդանի ՋԷԿ-երը, որոնք նույնպես կյանքի ավարտական փուլում են»,- նշեց Ա. Եղիազարյանը:

Տնտեսագետի խոսքով՝ թեև Հայաստանը երկար տարիներ համագործակցել է ԵՄ հետ էներգետիկայի ոլորտում, սակայն արևմտյան ներդրողները այժմ Հայաստանում ներդրումներ չեն անի: Նրա կարծիքով, այնուամենայնիվ, կարևոր նշանակություն կունենա ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի կնքում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարե Գրիգորյան

19.02.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»