Նոր փաստաթուղթը շատ մոտ է Ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Ամռանը ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է մաքսային օրենսգրքի ընդունում, որը, եթե Հայաստանը ստորագրի, ապա դա կլինի ինքնասպանություն: Դա նաև ենթադրում է ԱՀԿ-ի հետ հակասություններ, իսկ ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը:

«Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի առկայությունը նշանակում է, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից»,-կարծում է «Ազատ Դեմոկրատներ» կուսակցության պատգամավորի թեկնածու Աշոտ Եղիազարյանը։

Նրա կարծիքով՝ նոր փաստաթուղթը շատ մոտ է ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Եղիազարյանը նշեց, որ ամռանը ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է մաքսային օրենսգրքի ընդունում, որը եթե Հայաստանը ստորագրի, ապա դա կլինի ինքնասպանություն. «Դա նաև ենթադրում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հակասություններ, իսկ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»։

Քննարկմանը ներկա տնտեսագետ Հովհաննես Իգիթյանի խոսքով՝ Հայաստանը մշտապես ցանկացել է պահպանել հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց այնպես, որ ԵՏՄ-ն չխանդի։

Ըստ նրա՝ շրջանակային համաձայնագրից հանվել է խորը և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին դրույթը, ինչը, ըստ Իգիթյանի, պետք է ապահովեր Հայաստանի տնտեսական զարգացումը. «Իսկ հիմա մենք պարզապես Եվրամիության հետ ձեռք ենք բերել գործընկերության համաձայնություն»։

02.03.2017

Աղբյուրը՝ «A1+»

 

Տնտեսագետը ՀՀ­-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը համարում է կենսական անհրաժեշտություն. «Արմենպրես»​

Հայաստան-Եվրաﬕություն նոր շրջանակային համաձայնագիրը հնարավորություն կտա ՀՀ-ին ամրապնդել իր ինքնիշխանությունը, ինչպես նաև անվտանգությունը։ «Արﬔնպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության պատգամավորության թեկնածու,տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ այս փաստաթուղթը առաջ է նախկինում եղած փաստաթղթերից։ «Այս փաստաթուղթը շատ մոտ է ԵՄ ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Առևտրի և ներդրուﬓերի վերաբերյալ դրույթով առնվազն հիմք է ստեղծվում խորը և համապարփակ առևտրի համար։ Սա շատ կարևոր է, քանի որ ﬔնք այժմ ունենք ﬕ իրավիճակ, երբ ԵԱՏՄ անդամակցٳթյան համատեքստում ամռանը նախատեսվում է Մաքսային օրենսգրքի ընդٳնٳմը»,- նշեց Եղիազարյանը։

Նա նշեց, որ ԵՄ-ն չի հրաժարվել Հայաստանից, ինչն աﬔնակարևորն է։ Նրանք ﬔզ համարٳմ են ընդհանٳր տնտեսական, քաղաքական, մշակութային, իրավական տարածքի մաս։ Հայաստանի համար բացվում են լավ հեռանկարներ և ի դեմս ԵՄ-ի Հայաստանը ձեռք է բերում սեփական անվտանգության ևս ﬔկ երաշխավորի։ «Ստորագրվելիք նոր փաստաթղթով ﬔզ հատկապես հետաքրքրում է ոլորտային համագործակցությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության, ավիացիայի ոլորտներում։ Համոզված եմ, որ նոր համաձայնագրով էներգետիկայի և տրանսպորտի բնագավառները Հայաստանում կարող են ստանալ նոր ծավալներ ու թափ»,- ասաց տնտեսագետը։ Ըստ Եղիազարյանի, եթե շրջանակային նոր համաձայնագիրը չստորագրվի, թե Հայաստանում, թե սահմանի վրա կարող ենք անկանխատեսելի զարգացուﬓերի ականատես լինել։ Նրա կարծիքով՝ եթե երկիրը նոր քաղաքական դաշնակիցներ ձեռք չբերի, աﬔն ինչ ավելի բարդ կդասավորվի, և պարզապես կենսական անհրաժեշտություն է ստորագրել շրջանակային նոր համաձայնագիրը։

03.02.2017

Աղբյուրը՝ «Արմենպրես»

 

ՌԴ-ն բավականին խանդոտ է և ՀՀ-ԵՄ ցանկացած հարաբերություն ընդունում է որպես իր դեմ քայլ. «1in.am»​

ՌԴ-ն բավականին խանդոտ է, և ՀՀ-ԵՄ ցանկացած հարաբերություն ընդունում է որպես իր դեմ քայլ: Այսօր հրավիրված ասուլիս-քննարկմանը այս կարծիքը հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը: Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես ցանկացել է պահպանել հարաբերությունները ԵՄ-ի հետ, բայց այնպես, որ ԵՏՄ-ն չխանդի։

Ըստ նրա՝ շրջանակային համաձայնագրից հանվել է խոր և համապարփակ առևտրի գոտու ստեղծման մասին դրույթը, ինչը, ըստ Իգիթյանի, պետք է ապահովեր Հայաստանի տնտեսական զարգացումը. «Իսկ հիմա մենք պարզապես Եվրամիության հետ ձեռք ենք բերել գործընկերության համաձայնություն»։

Քննարկմանը ներկա տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը նշեց, որ Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի առկայությունը նշանակում է, որ Եվրամիությունը չի հրաժարվել Հայաստանից:

Նրա կարծիքով՝ նոր փաստաթուղթը շատ մոտ է ասոցացման համաձայնագրի բովանդակությանը։ Եղիազարյանը նշեց, որ ԵՏՄ շրջանակներում նախատեսվում է ամռանը մաքսային օրենսգրքի ընդունում, որը եթե Հայաստանը ստորագրի, ապա դա կլինի ինքնասպանություն. «Դա նաև ենթադրում է Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ հակասություններ, իսկ ԵՄ հետ շրջանակային համաձայնագրի ստորագրումը կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում:

02.03.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»