Հայաստանը չի կարողացել դիվերսիֆիկացնել գազի մատակարարման հնարավորությունները: Հարևան Իրանի միջոցով կարող ենք դիվերսիֆիկացնել և բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը, սակայն Ռուսաստանը թույլ չի տալիս: Լավ կլինի խոսեն այդ մասին, ոչ թե այս նախընտրական շրջանում ուղերձներ հղեն, թե առանց դա անելու պատրաստ են գազի գինը նվազեցնել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

««Գազպրոմ»-ի կողմից սահմանվող գները քաղաքական գներ են՝ այսինքն՝ կարող են սահմանվել համապատասխան քաղաքական կոնյուկտուրային, կարող են գինը բարձրացնել, իջեցնել և դա օգտագործել որպես լծակ Հայաստանի դեմ: «Գազպրոմ»- ը ռուսական մենաշնորհային ընկերություն է, որն ունի իր մասնաճյուղը Հայաստանում: Եվ այդ մենաշնորհի միջոցով «Գազպրոմ»-ը տարիներ շարունակ փորձել է ձեռք բերել քաղաքական, տնտեսական լծակներ և ազդել այն երկրների վրա, որոնք իրենից կախվածության մեջ են եղել, այդ թվում նաև փորձել է ազդել Հայաստանի քաղաքականության, ներքաղաքական գործընթացների վրա»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը չի կարողացել դիվերսիֆիկացնել գազի մատակարարման հնարավորությունները. «Հարևան Իրանի միջոցով կարող ենք դիվերսիֆիկացնել և բարձրացնել էներգետիկ անվտանգության մակարդակը, սակայն Ռուսաստանը թույլ չի տալիս: Լավ կլինի խոսեն այդ մասին, ոչ թե այս նախընտրական շրջանում ուղերձներ հղեն, թե առանց դա անելու պատրաստ են գազի գինը նվազեցնել»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ «Գազպրոմ»-ի մարժան աննորմալ մարժա է, այդպիսի մարժա չկա ոչ մի տեղ, դա նշանակում է, որ «Գազպրոմ»- ը կոշտ շահագործում է մեր սպառողներին:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարե Գրիգորյան

06.03.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»