Ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ, տեղի ունեցան հենց ԵՏՄ անդամ լինելու պարագայում: ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք ոչ թե հեռացրել ենք պատերազմի սպառնալիքը, այլ ,հակառակը, մոտեցրել ենք այն: Վերահսկելով Հայաստանը` հնարավոր է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում հայկական շահերը զիջել:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Պետք է ընտրենք՝ ուզու՞մ ենք ինքնիշխան պետություն, թե՞ ոչ: ԵՏՄ-ն քաղաքական նախագիծ է ու նշանակում է, որ մենք ինքնիշխան պետություն չենք ունենա, այսօր «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանը նման կարծիք հայտնեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նա հիշեցրեց, որ իր ներկայացրած ուժը դնում է ԵՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը:

Քննարկմանը ներկա փորձագետներից մեկը հետաքրքրվեց, իսկ կուսակցությունը տնտեսականից բացի քննարկե՞լ են ԵՏՄ-ից դուրս գալու քաղաքական հետևանքներն, օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում:

«Ապրիլյան իրադարձությունները, կարծում եմ, տեղի ունեցան հենց ԵՏՄ անդամ լինելու պարագայում: ԵՏՄ անդամ դառնալով՝ մենք ոչ թե հեռացրել ենք պատերազմի սպառնալիքն, այլ հակառակը՝ մոտեցրել ենք այն: Վերահսկելով Հայաստանը` հնարավոր է Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններում հայկական շահերը զիջել», - ասաց Աշոտ Եղիազարյանը:

24.03.2017

Աղբյուրը՝ «Այսօր»