Ապրիլյան իրադարձությունները տեղի ունեցան հենց ԵԱՏՄ անդամ լինելու պարագայում: ԵԱՏՄ անդամ դառնալով՝ մենք ոչ թե հեռացրել ենք պատերազմի սպառնալիքը, այլ հակառակը՝ մոտեցրել ենք այն:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Պետք է ընտրենք՝ ուզու՞մ ենք ինքնիշխան պետություն, թե՞ ոչ: ԵԱՏՄ-ն քաղաքական նախագիծ է ու նշանակում է, որ մենք ինքնիշխան պետություն չենք ունենա»: Մարտի 24-ին, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի կազմակերպած «ՀՀ ԱԺ ընտրությունների տնտեսական խոստումները» թեմայով քննարկմանը նման տեսակետ է հայտնել «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ներկայացուցիչ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նա հիշեցրել է, որ իր ներկայացրած ուժը դնում է ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու հարցը:

Քննարկմանը ներկա փորձագետները հետաքրքրվել են, թե բացի տնտեսականից կուսակցությունը քննարկե՞լ է ԵԱՏՄ-ից դուրս գալու քաղաքական հետևանքները, օրինակ՝ Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում:

«Ապրիլյան իրադարձությունները տեղի ունեցան հենց ԵԱՏՄ անդամ լինելու պարագայում: ԵԱՏՄ անդամ դառնալով՝ մենք ոչ թե հեռացրել ենք պատերազմի սպառնալիքը, այլ հակառակը՝ մոտեցրել ենք այն», – ասել է Աշոտ Եղիազարյանը:

Աստղիկ Հովհաննիսյան

24.03.2017

Աղբյուրը՝ «Վեստի»