Հայաստանն իսկապես արտաքին տնտեսական քաղաքականությունից զրկված է, որովհետև այնպիսի միության կազմում է, որը Հայաստանին հնարավորություն չի տալիս ինքնուրույն առևտրային քաղաքականություն իրականացնել: 

«Չեմ տեսնում որևէ ծրագիր կամ պաստառ, որում լինի նոր գաղափար»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսացության պատգամավորության թեկնածու Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ ծրագրերի մեծ մասը չունի արտաքին բաղադրիչ. «Եվ Հայաստանը իսկապես արտաքին տնտեսական քաղաքականությունից զրկված է, որովհետև այնպիսի միության կազմում է, որը Հայաստանին հնարավորություն չի տալիս ինքնուրույն առևտրային քաղաքականություն իրականացնել: Գործընկերների ընտրության հարցում Հայաստանն ունի սահմանափակումներ»:

Տնտեսագետի դիտարկմամբ՝ բոլոր կուսակցությունների ծրագրերը անիրատեսական են: Նրա խոսքով՝ ՀՀԿ ծրագրով մեկուսացումը հաղթահարելու ելք չկա, իսկ Ծառուկյանի մոտ պոպուլիզմ է:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարե Գրիգորյան

25.03.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»