Մեր տնտեսության վիճակը վատ է, քանի որ, ըստ էության, ՌԴ տնտեսության ծայրամաս ենք: Մենք գիտենք, թե այժմ տնտեսությունն ինչ վիճակում է՝ ճգնաժամային, իսկ ՌԴ ազդեցությունն ու հսկողությունը մեր տնտեսության վրա այնքան է, որ մեզ արգելում է այլընտրանքային գործընկերներ ունենալ:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Այն, որ մեր տնտեսության վիճակը շատ վատ է, ինչպես և բնորոշել է վարչապետ Կարեն Կարապետյանը, ակնհայտ է, սակայն ոչ ոք չխոսեց այն մասին՝ ինչու է վատ: Բոլորը նախընտրական քարոզարշավի ժամանակ շրջանցեցին այդ հարցը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի խոսքով, մեր տնտեսության վիճակը վատ է, քանի որ, ըստ էության, ՌԴ տնտեսության ծայրամաս է. «Մենք գիտենք, թե այժմ նրանց տնտեսությունն ինչ վիճակում է՝  ճգնաժամային, իսկ ՌԴ ազդեցությունն ու հսկողությունը մեր տնտեսության վրա այնքան է, որ մեզ արգելում է այլընտրանքային գործընկերներ ունենալ»:

Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ տնտեսության վատ վիճակը կարելի է հաղթահարել՝ մաս կազմելով արևմտյան տնտեսությանը. «Սրա մասին է, որ չի խոսում և չի ուզում անել ոչ ոք: Միայն մեկ կուսակցություն խոսեց, որ դա միակ հնարավորությունն է աշխատատեղեր ստեղծելու ու ներդրումներ բերելու մեր երկիր: Հայաստանի ապագան եվրոպական զարգացած տնտեսական սեկտորն է»:

Լրագրողները տնտեսագետից հետաքրքրվեցին՝ արդյոք հնարավոր է Հայաստանը կապող օղակ դարձնել ԵՄ և ԵԱՏՄ միջև, ինչին նա պատասխանեց. «Արդյունավետ չէ և չի աշխատի»:

06.04.2017

Աղբյուրը՝ «Պանորամա»

«Ելքը» ելք չի առաջարկում». «168 ժամ»

«Այն, որ տնտեսության վիճակը վատ է, բոլորն են ընդունում, բայց թե ինչո՞ւ է վատ, բոլորը փորձում են շրջանցել, չասել իրական պատճառը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը Ռուսաստանի տնտեսության ծայրամաս է, իսկ Ռուսաստանի տնտեսությունն այսօր ճգնաժամի մեջ է: Ա. Եղիազարյանի համոզմամբ՝ Հայաստանի տնտեսությունը տարիներ շարունակ կախված է եղել Ռուսաստանի տնտեսությունից, իսկ Ռուսաստանը վերահսկում է Հայաստանի բոլոր հիմնական ենթակառուցվածքները:

«Ռուսաստանի ազդեցությունը և հսկողությունը մեր տնտեսության վրա այնքան է, որ մեզ արգելափակում են այլընտրանքային գործընկերներ ունենալու հարցում: Այս իրավիճակը կարելի է հաղթահարել՝ միայն դուրս գալով այս տնտեսական տարածքից, այս տնտեսական կախվածությունից, որ մենք ունենք Ռուսաստանից, և մաս կազմելով միայն Արևմտյան տնտեսական քաղաքական տարածքին: Դա է ռեալ այլընտրանքը, որը չեն փորձում առաջարկել քաղաքական ուժերը»,- ասաց Ա. Եղիազարյանը:

Նա նկատեց, որ նախընտրական շրջանում մեկ քաղաքական ուժ է առաջարկել այդ այլընտրանքը՝ ակնարկելով «Ազատ դեմոկրատներին».

«Փաստացի, 25 տարի հետո Հայաստանի քաղաքական պատմության մեջ ընտրություններում մի կուսակցություն է առաջարկել դուրս գալ ԵԱՏՄ-ից և անդամակցել ԵՄ-ին: Խորհրդարան են անցել չորս ուժ, դրանցից միայն հասարակության մոտ եվրոպամետ ընկալում ունի «Ելքը», բայց ի՞նչ է առաջարկում «Ելքը», նա առաջարկում է ընդամենը Եվրամիության հետ կնքել Ազատ և համապարփակ խորը առևտրի համաձայնագիր, բայց «Ելքը» չի ասում՝ ինչպես, որովհետև դա հակասում է ԵԱՏՄ-ին, դրանք անհամատեղելի են: Եթե դու չես ասում՝ ԵԱՏՄ-ից դուրս գալ, կնքել այդպիսի համաձայնագիր, նշանակում է՝ դու աշխատում ես ժամանակը ձգելու վրա, դու աշխատում ես սպասումների հիման վրա, որ Ռուսաստանը կփլուզվի, ԵԱՏՄ-ն կփլուզվի, և հնարավոր կլինի կնքել նման պայմանագիր:

Դա, կարծում եմ՝ ոչ միայն անհավանական է, դա նաև շատ վտանգավոր է այն իմաստով, որ դա ի վերջո կարող է հանգեցնել այլ իրավիճակի: Կարող ենք հանգել մի վիճակի, որ Հայաստանին կպարտադրվի անընդհատ զիջումներ Արցախի հարցում, դա արդեն նշանակում  է պատերազմ: Այսինքն՝ «Ելքը» չի առաջարկում՝ ինչպես դուրս գալ, ելք չի առաջարկում: Ստացվում է՝ միակ հանգուցալուծումը կմնա Հայաստանին պարտադրված պատերազմը»:

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է Արցախի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա պայմաններում՝ որպես շահագրգիռ, օրակարգ առաջարկող կողմ՝ ես տեսնում եմ Մոսկվային, որը շատ է շահագրգռված: Մոսկվան թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում չունի մեծ ազդեցություն: Նրա ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանում  է հիմնականում մնացել: Լավ հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է սևծովյան, կասպյան տարածաշրջանում, ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուժեղացնում են իրենց ազդեցությունը, և վաղ թե ուշ Ռուսաստանին քաղաքական, տնտեսական ռեսուրսները չեն բավարարելու մնալ այս տարածաշրջանում, և Ռուսաստանը, բնականաբար, պետք է փորձի մնալու հետ կապված հարցերը լուծել Հայաստանի միջոցով, որովհետև ամենաշատն իրենից կախված է Հայաստանը, ու այստեղ ամենազգայուն հարցը և ամենակարևոր գործիքն Արցախի խնդիրն է:

Ռուսաստանը պետք է փորձի անընդհատ հսկողության տակ պահել այդ խնդրի կարգավորումը: Իսկ ցանկացած կարգավորում նշանակում է՝ Հայաստանին ստիպել զիջումներ: Քանի որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից դուրս եկավ ինքնիշխանությունն էլ ավելի կորցրած, բնականաբար,  փորձ կարվի Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզել ու Հայաստանի առջև ավելի վստահորեն առաջ քաշել պայմաններ»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

Անի Քեշիշյան

06.04.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»

Խորհրդարան անցած 4 ուժերից միայն մեկն է նշում ԵՄ ճանապարհով գնալու մասին. «Թերթ»

ՀՀ տնտեսությունն այս պահին շատ վատ վիճակում է, ինչը որևէ մեկը չի թաքցնում: Այսօր լրագրողների հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյան: Նա ՀՀ տնտեսական խնդիրները կապում է ՀՀ-ի ՝ ԵԱՏՄ-ի անդամ լինելու հետ:

«Վատ է, որովհետև ՀՀ-ն ՌԴ տնտեսության ծայրամասն է, իսկ այսօր  ՌԴ տնտեսությունը ճգնաժամի մեջ է՝ նրանց նկատմամբ կիրառվում են պատժամիջոցներ և նրանք չեն կարող խուսափել կոլապսից:  ՀՀ-ն ՌԴ-ի համար եղել է վառելիքի, հացահատիկ սպառելու շուկա, իսկ Հայաստանը ՌԴ արտահանել է խմիչքներ և գյուղատնտեսական ապրանքներ: Ռուսաստանը վերահսկում է ՀՀ բոլոր հիմնական ենթակառուցվածքները, վերահսկողությունն այնքան է, որ փակում է այլընտրանքային գործընկերներ ունենալու հնարավորությունները»,- ասաց Եղիազարյանը:

Տնտեսագետը նկատեց, թե որոշակի իմաստով ՌԴ-ն ՀՀ-ի համար աշխատատեղ է եղել, քանի որ աշխատանքային միգրանտներն այնտեղ են աշխատել և տրանսվերտներ ուղարկել Հայաստան.«Գործատուն այս պահին սննկացման եզրին է, և կա գործազրկության, աղքատության աճ, կա սոցիալական անհամերաշխություն»,- շարունակեց նա:

Եղիազարյանը ՀՀ տնտեսության փրկության միակ ճանապարհը համարում է ԵՄ-ի հետ տնտեսական համագործակցության խորացումը, ինչն, ըստ նրա, ավելի մեծ հնարավորություն կբացի Հայաստանի համար:

«Խորհրդարան են անցել չորս ուժ, դրանցից միայն մեկի մոտ է դեպի ԵՄ ճանապարհով գնալը նշվում, սակայն նրանք առաջարկում են ընդամենը ԵՄ-ի հետ կնքել խորը և համապարփակ համաձայնագիրը, սակայն չեն ասվում, թե ինչպես:  ԵՄ-ի  հետ նման համաձայնագիր ստորագրելու համար հարկավոր է դուրս գալ ԵԱՏՄ-ից, քանի որ այդ կառույցները հակասում են իրար»,- եզրափակեց Աշոտ Եղիազարյանը:

06.04.2017

Աղբյուրը՝ «Թերթ»

Մինչ «ԵԼՔ»-ը սպասելու է ԵՏՄ-ի փլուզմանը, Մոսկվան Արցախի հարցում զիջումներ կպարտադրի՞ ՀՀ-ին. «Առավոտ» 

Տնտեսագետ, ԱԺ ընտրություններում սահմանված շեմը չհաղթահարած «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից առաջադրված Աշոտ Եղիազարյանի խոսքով՝ խորհրդարան անցած ուժերից միայն «ԵԼՔ» դաշինքն է արեւմտամետ, որն առաջարկում է առանց ԵՏՄ-ից դուրս գալու՝ շրջանակային համաձայնագիր կնքել ԵՄ-ի հետ, սակայն չի մանրամասնում, թե ինչպես: «Այդպես չի լինում, ԵՄ-ի հետ համաձայնագիր կնքելու համար պետք է դուրս գալ ԵՏՄ-ից»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր ասաց Աշոտ Եղիազարյանը:

Ըստ նրա՝ «ԵԼՔ»-ն այս առումով ելք չի առաջարկում եւ տպավորություն է, թե սպասում են՝ ԵՏՄ-ն ինքնաբերաբար փլուզվի, ինչից հետո՝ եվրաինտեգրում սկսեն: «Սա վտանգավոր է, եւ ի վերջո կհանգեցնի նրան, որ ՀՀ-ին կարող են զիջումներ պարտադրել Արցախի հարցում: Այսօր կարգավորման պլան առաջարկողը Մոսկվան է: Վերջինս պետք է փորձի տարածաշրջանում իր դերը պահպանելու հարցերը լուծել ՀՀ-ի միջոցով, որովհետեւ Ադրբեջանի եւ Վրաստանի վրա մեծ ազդեցություն չունի»,-նկատեց Աշոտ Եղիազարյանը:

Տնտեսագետի բնորոշմամբ՝ Արցախի հարցում Մոսկվայի առաջարկած ցանկացած կարգավորում նշանակում է ՀՀ-ին ստիպել գնալ զիջումների. «Զիջումներն անիրականանալի են, դրանք նշանակում են Արցախի հանձնում: ՀՀ-ն ԱԺ ընտրություններից դուրս եկավ էլ ավելի ոչ ինքնիշխան կարգավիճակով, ուստի զիջումներ կորզելու փորձ կարվի»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա Ներսիսյան

06.04.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

Չկա քաղաքական ուժ, որը Հայաստանը դուրս կբերի ԵՏՄ-ից. «Նյուզ»

Հայաստանի վիճակն աստիճանաբար կվատանա, եթե երկիրը դուրս չգա Եվրասիական տնտեսական միությունից: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ դա կհանգեցնի կոլապսի, քանի որ ԵՏՄ-ն ոչ թե տնտեսական, այլ քաղաքական նախագիծ է:

«Եթե խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերն այլընտրանք նեկայացնեին, հնարավորություն կլիներ առանց խոչընդոտների դուրս գալ ԵՏՄ-ից: Բայց հիմա չկա այնպիսի մի ուժ, որը կբարձրացնի այդ հարցը եւ կփորձի դուրս բերել Հայաստանը ԵՏՄ-ից»,- նշեց Եղիազարյանը:

06.04.2017

Աղբյուրը՝ «Նյուզ»

ՌԴ-ը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը կընկալի որպես սպառնալիք. «Առավոտ»

«Հենարան» մամուլի ակումբում այսօր տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն անդրադարձավ ԵԱՀԿ դիտորդների այն հայտարարությանը, թե հնարավոր է՝ ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագիրը կնքվի նոյեմբերին՝ Բրյուսելում: «Դա ռիսկային է, ՌԴ-ի կողմից չենք կարող խոչընդոտների չսպասել: Հաջորդ քայլն ասոցացման համաձայնագիրն է, որը ՌԴ-ի կողմից չի կարող չնկալվել որպես սպառնալիք»,-ասաց Աշոտ Եղիազարյանը:

Նրա գնահատմամբ՝ նախագահ Սերժ Սարգսյանի այն պնդումը, թե ՀՀ-ն կարող է կապող օղակ լինել ԵՏՄ-ի եւ ԵՄ-ի միջեւ, չաշխատող գաղափար է. «Մեր վիճակը կվատանա, եթե ԵՏՄ-ից դուրս գանք, իսկ ԵՏՄ-ում մնալով՝ չունենք ինքնիշխանություն: Մինչդեռ եթե ԱԺ անցած քաղաքական ուժերն առաջարկեին ԵՏՄ-ից դուրս գալ, դա հնարավոր կլիներ անել առանց ցնցումների»:

Աշոտ Եղիազարյանի բնորոշմամբ՝ ճգնաժամի մեջ գտնվող ՀՀ-ն շարունակում է մնալ որպես Ռուսաստանի տնտեսական ծայրամասը, իսկ Ռուսաստանը եւս նույն ճգնաժամի մեջ է: Միակ ելքը, ըստ տնտեսագետի, արեւմտյան տնտեսական տարածքին ինտեգրվելն է, իսկ ԱԺ չանցած «Ազատ դեմոկրատները» միակ ուժն էր, որն առաջարկում էր դա:

06.04.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»

«Ելքը» ելք չի առաջարկում. «Հայելի»

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը կարծում է՝ «Ելք» դաշինքի կողմից առաջարկվող՝ Եվրամիության հետ ազատ առեւտրի գոտու պայմանագիր ստորագրելը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության պայմաններում վտանգավոր է,այս մասին վերջինս նշեց լրագրողների հետ հանդիպմանը:

«Բայց նրանք առաջարկում են Եվրոպական միության հետ ազատ առեւտրի գոտու վերաբերյալ համաձայնագիր կնքել, ինչը հակասում է ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությանը։ Դա նշանակում է, որ նրանք հաշվարկում են ժամանակը՝ սպասում են, երբ ԵՏՄ-ն կփլուզվի, եւ մենք համապատասխան համաձայնագիրը կնքելու հնարավորություն կունենանք։ Դա վտանգավոր է եւ կարող է այլ արդյունքի հանգեցնել։ Այսինքն՝ «Ելք»-ն իրականում ելք է առաջարկում ստեղծված դրությունից», – շեշտեց բանախոսը:

Հարցին՝ Ձեր կարծիքով՝ ո՞վ, ինչո՞ւ և ինչպե՞ս է Արցախի հարցում Հայաստանին զիջումներ պարտադրելու, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Այսօրվա պայմաններում՝ որպես շահագրգիռ, օրակարգ առաջարկող կողմ՝ ես տեսնում եմ Մոսկվային, որը շատ է շահագրգռված: Մոսկվան թե՛ Ադրբեջանում, թե՛ Վրաստանում չունի մեծ ազդեցություն: Նրա ազդեցությունը Հարավային Կովկասում Հայաստանում  է հիմնականում մնացել: Լավ հասկանում եմ, որ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է սևծովյան, կասպյան տարածաշրջանում, ԱՄՆ-ը և ԵՄ-ն ուժեղացնում են իրենց ազդեցությունը, և վաղ թե ուշ Ռուսաստանին քաղաքական, տնտեսական ռեսուրսները չեն բավարարելու մնալ այս տարածաշրջանում, և Ռուսաստանը, բնականաբար, պետք է փորձի մնալու հետ կապված հարցերը լուծել Հայաստանի միջոցով, որովհետև ամենաշատն իրենից կախված է Հայաստանը, ու այստեղ ամենազգայուն հարցը և ամենակարևոր գործիքն Արցախի խնդիրն է:

Ռուսաստանը պետք է փորձի անընդհատ հսկողության տակ պահել այդ խնդրի կարգավորումը: Իսկ ցանկացած կարգավորում նշանակում է՝ Հայաստանին ստիպել զիջումներ: Քանի որ Հայաստանը խորհրդարանական ընտրություններից դուրս եկավ ինքնիշխանությունն էլ ավելի կորցրած, բնականաբար,  փորձ կարվի Հայաստանից ավելի շատ զիջումներ կորզել ու Հայաստանի առջև ավելի վստահորեն առաջ քաշել պայմաններ»:

06.04.2017

Աղբյուրը՝ «Հայելի»

Իմ կողքին մարդիկ խուսափում էին կանգնել, որովհետև կարող էին իրենց նկարել. «168 ժամ»

Տնտեսագետ, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով առաջադրված Աշոտ Եղիազարյանը գտնում է՝ Հայաստանում աշխատատեղեր չես ստեղծվել, ներդրումներ չեն արվել, որովհետև Հայաստանի տնտեսությունը սպասարկել է Ռուսաստանի տնտեսությանը:

Նա նշեց, որ «Ազատ դեմոկրատներն» ընտրություններին մասնակցող միակ ուժն էր, որը առաջարկում էր դուրս գալ ԵԱՏՄ-ից ու միանալ ԵՄ-ին: Նա կարծում է՝ վիճակն ավելի կվատանա, եթե ԵԱՏՄ-ից դուրս չգանք. «Մենք գահավիժում ենք, դա կարող է հանգեցնել կոլապսի»:

168.am-ի հարցին՝ փաստորեն հասարակության մեջ չկա՞ ԵԱՏՄ-ից դուրս գալու պահանջը, որ «Ազատ դեմոկրատներն» այդքան քիչ ձայն հավաքեցին, Ա. Եղիազարյանն այսպես պատասխանեց. «Ես բերեմ իմ օրինակը, իմ կողքին մարդիկ խուսափում էին կանգնել, որովհետև կարող էին իրենց նկարել, որովհետև իրենք կարող էին դրա պատճառով ընտրակաշառք չստանալ, կամ ընկալվել այլ ուժ, Ռուսաստանին մերժող ուժ: Համենայն դեպս, ես նկատեցի, որ մարդիկ խուսափում են նույնիսկ շփվել: Իհարկե, խոսքը վերաբերում է ոչ թե Երևանին, այլ մարզերին: Մենք որպես սոցիում կամ հասարակություն՝ քայքայված վիճակում ենք. հարևաններ, բարեկամներ, այդ կապերն էլ արդեն չեն աշխատում, դա շատ վտանգավոր բան է: Ես նկատեցի նաև վախը, համատարած վախն ամեն ինչի նկատմամբ: Կարծում եմ՝ այդ բոլոր վախերը գալիս են նախևառաջ՝ Մոսկվայի նկատմամբ ունեցած վախից»:

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում:

06.04.2017

Աղբյուրը՝ «168 ժամ»

Կա ՌԴ-ից եկող վախ. «A1+»

Տնտեսագետ, Ազատ դեմոկրատներ կուսակցության նախընտրական ցուցակով ընտրություններին առաջադրված Աշոտ Եղիազարյանն այսօր անդրադառնալով հետընտրական գործընթացներին եւ մասնավորապես տնտեսության վիճակին, նշեց, որ ՌԴ ազդեցությունը շարունակելու է մնալ բարձր մակարդակի վրա. «Միայն մեկ կուսակցությունն է առաջարկել դուրս գալ ԵՏՄ-ից, որը մեր զարգացման միակ ուղին է։ Այժմ ԱԺ անցած ուժերից միայն Ելքն է արեւմտամետ ուժ է, որն աշխատում է սպասումների վրա է թե ԵՏՄ-ն կփլուզվի, ԵՄ հետ կկնքվի պայմանագիր։ Դա վտանգավոր վիճակ է, որի ժամանակ զիջումներ կպահանջեն հատկապես Արցախի հարցում։ Այսինքն, քաղաքական ելք, լուծում չի առաջարկում։ Հանգուցալուծումը կլինի միայն պարտադրված պատերազմը»:

Ըստ նրա` այս ընտրությունները հարմար առիթ էին, որ այլընտրանք հայտնող ուժերը հայտնվեին ԱԺ-ում եւ քաղաքակիրթ պայմաններում սկսեին գործընթաց ԵՏՄ-ից դուրս գալու. «Հիմա մեր իրավիճակն ավելի բարդացել է, եւ այս պահին ես հանգուցալուծումը չեմ տեսնում։ Երբ քարոզչության ընթացքում պտտվում էինք համայնքներով, տեսանք, որ անգամ հարեւան, բարեկամներ կապերն էլ չեն աշխատում։ Կա միայն վախ, որը գալիս է ՌԴ-ից»:

Մեր այն հարցին, թե ԵՏՄ-ից դուրս գալու եւ ԵՄ հետ համագործակցության կոչով հանդես եկող քաղաքական գործիչներից կային նաեւ այս` 4-րդ գումարման ԱԺ-ում, սակայն բացի կոչերից, ոչինչ չեղավ, պարոն Եղիազարյանը նկատեց. «Այդ ժամանակ այս հարցը որպես պլատֆորմ չի դրվել, իսկ հիմա, եթե մենք կարողանայինք ձեւավորել մեծամասնություն, կկարողանայինք իրականացնել մեր ծրագիրը»:

06.04.2017

Աղբյուրը՝ «A1+»