Սա նշանակում է, որ խոսքը նոր խոսքով տնտեսության արդիականացման, գիտության, տեխնիկական զարգացման մասին է: Սա նաև խոսում է ՌԴ-ից ՀՀ  էներգետիկ կախվածության  վերացման մասին,  իսկ էներգետիկ անկախության հիմքն աշխարհատնտեսական կախվածության վերացումն է:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզը և ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը

Հայաստանում էներգետիկայի բնագավառում կա 8 միլիարդ դոլարի ներդրումային հեռանկար, և Հայաստանի հնարավորությունները ներկայացնելու համար Երևան են հրավիրել ամերիկյան մի քանի խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ: Այս հայտարարությունն արել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը՝ հույս հայտնելով, որ ՀՀ իշխանությունները կստեղծեն ներդրումային հավասար պայմաններ: Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն  այս հայտարարության հիմքում միայն դրական հեռանկարներ է տեսնում: Նա Tert.am-ի հետ զրույցում  նշեց, թե դեսպան Միլզի այս հայտարարությունը եկավ փաստելու, որ ԱՄՆ-ն հետաքրքրված է մեր տարածաշրջանով:

«ԱՄՆ ընկերությունները բավականաչափ մեծ ներդրումներ են կատարել Վրաստանի  տրասնպորտային, էներգետիկ ենթակառուցվածքներում, և ԱՄՆ չի պատրաստվում ՀՀ-ին այս շղթայից հեռացնել: Սա ազդանշան է այդ մասին, որ այս գործընթացին ներառում են նաև ՀՀ-ին, սա իրենց ակնհայտ ցանկություն է, սակայն ինչպես կարձագանքի ՀՀ-ն, այլ խնդիր է»,- ասաց  Եղիազարյանը:

Տնտեսագետը նշեց՝ 8 մլրդ դոլարի չափ ներդրումը նախադեպ չունեցող է, նման հայտարարություն դեռևս որևէ կողմից չի եղել: Միևնույն ժամանակ Եղիազարյանը նկատեց, թե 8 մլրդ դոլարը  ՀՀ էներգետիկայի վերականգնման համար բավականին ընդունելի թիվ է, քան որ մեր էներգետիկայի համակարգը բավականին հին է և արդիականացման կարիք ունի:

«Այս գումարը կարող է նշանակել, որ ամերիկյան ընկերություններն իրենք կստանձնեն այդ գործն առանց որևէ այլ ներդրողների, ամբողջությամբ կարդիականացնեն համակարգը, որովհետև խոսքը վերաբերում է վերականգնվող էներգետիկային: Սա նշանակում է, որ խոսքը նոր խոսքով տնտեսության արդիականացման, գիտության, տեխնիկական զարգացման մասին է: Սա նաև խոսում է ՌԴ-ից ՀՀ  էներգետիկ կախվածության  վերացման մասին,  իսկ էներգետիկ անկախության հիմքն աշխարհատնտեսական կախվածության վերացումն է: Հնարավոր է, որ նոր հզորություն ստեղծվի, քան ՀՀ օգտագործում է, ավելի մեծ բազա  լինի: Հիմք է դրվում, որ  ՀՀ-ում տնտեսության նոր ճյուղեր ու ձեռնարկություններ առաջանան, որոնք էներգետիկ պահանջարկ կձևավորեն շուկայում, որովհետև մի բան է այսօրվա սպառված էներգիայի ծավալները, այլ բան է այդ ծավալներով այնպիսի դրվածքային հզորություններ ստեղծելը, որը կարող է ավելի մեծ ծավալներով լինի: 8 մլրդ դոլար թիվը խոսում է այն մասին, որ  հետագայում մեծ ու լուրջ պլաններ կան»,- շարունակեց նա:

Եղիազարյանի գնահատմամբ՝ այսօր հայաստանյան տնտեսությունը գոյատևում է, իսկ զարգացած էներգետիկ համակարգ ունենալը նշանակում է ունենալ մրցունակ պետություն: Հարցին, թե հաշվի առնելով, որ ՀՀ էներգետիկ համակարգում ՌԴ մենաշնորհային դիրք ունի, ԱՄՆ այս քայլը կարո՞ղ ենք դիտարկել որպես մարտահրավեր ՌԴ-ին, տնտեսագետը պատասխանեց. «Ռուսական էներգետիկ ընկերությունները ո՛չ ֆինանսական, ո՛չ տեխնոլոգիական  հնարավորություն չունեն  էներգետիկ համակարգը զարգացնելու, նույնիսկ իրենց երկրում չեն կարող էներգետիկ համակարգն արդիականացրել առանց Արևմտյան տեխնոլոգիաների և ֆինանսական միջոցների: Այստեղ խնդիրն այն է, որ ռուսական ընկերությունները դառնում են ոչ մրցունակ: Ռուսներն իրենց ենթակայության տակ գտնվողներին չեն կարողանում պահել, վերջերս էլ հայտարարվեց, որ «Ռուսհիդրոն» «Սևան-Հրազդան» կասկադը վաճառում է, քանի որ ի զորու չէ պահել: Ի վերջո` մեռնենք, թե՞ ունենանք էներգետիկա, կամ  ունենա՞նք, թե չունենանք տնտեսություն, մենք այս ընտրության առջև ենք»:

Աշոտ Եղիազարյան անմտություն է համարում այս առաջարկից մաքսիմալ արդյունավետ չօգտվելը: Նա պնդեց՝ առաջարկն արվել է աշխարհի ամենաուժեղ երկրի կողմից, ինչը ՀՀ-ի համար նաև անվտանգության երաշխիք է:

Անի Օհանյան

20.05.2017

Աղբյուրը՝ «Թերթ»