Կարճաժամկետ հատվածում Հայաստանի նման փոքր տնետսության համար ամեն ինչ էլ հնարավոր է, օրինակ, իր ազդեցությունը կարող է ունենալ գների բարձրացումը հումքի միջազգային շուկայում և այլն: Այսինքն կարճաժամկետ էֆեկտներ հնարավոր են, սակայն տնտեսական աճի մասին կարող ենք դատել միայն ավելի երկարաժամկետ կտրվածքով:

Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը, Սահմանադրության պահանջին համապատասխան հրաժարական ներկայացրեց: Ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի՝ այս կառավարությանը չհաջողվեց ո՛չ կոռուպցիայի դեմ արդյունավետ պայքար ծավալել, ոչ էլ մենաշնորհների: «Հարկային դաշտում կատարված փոփոխություններ մտցնելուց բացի ոչ մի նկատելի բան ես չեմ տեսել»,- Shabat.am-ի հետ զրույցում նշեց նա:

Անդրադառնալով կառավարության կողմից հրապարակված այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ակտիվության ցուցանիշներին, ըստ որոնց նախորդ տարվա նույն ժամանակահատվածի հետ համեմատած գրանցվել է 6,7% աճ, տնտեսագետը նշում է. «Հիմա ոչ մի բան հստակ չենք կարող ասել տնտեսական աճի վերաբերյալ, պետք է մինչև տարեվերջ նայենք ցուցանիշներին տարվա կտրվածքով: Կարճաժամկետ հատվածում Հայաստանի նման փոքր տնետսության համար ամեն ինչ էլ հնարավոր է, օրինակ, իր ազդեցությունը կարող է ունենալ գների բարձրացումը հումքի միջազգային շուկայում և այլն: Այսինքն՝ կարճաժամկետ էֆեկտներ հնարավոր են, սակայն տնտեսական աճի մասին կարող ենք դատել միայն ավելի երկարաժամկետ կտրվածքով»: 

750 մլն դոլարանոց հիվանդանոցի և 100 մլն դոլարանոց մոլի կառուցման ծրագրերը տնտեսագետին վստահություն չեն ներշնչում. «Այդ կարգի հարցերը փակված են մի պարզ պատճառով: Հիշում եք՝ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի հայտարարությունը, որում մասնավորապես նշում էր՝ ամերիկյան ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում վերականգնվող էներգետիկայի ոլորտում ներդրումներ անելու գործում և 8 մլրդ դոլարի ներդրման հնարավորություն կա: Պարզվեց, որ բավականին մեծածավալ ներդրումներ կարող են գալ Հայաստան, եթե լուծվեն հայկական շուկայում առկա խնդիրները՝ կապված կոռուպցիայի, մենաշնորհի, մրցակցային ոչ բարենպաստ պայմանների հետ: Այժմ մենք պետք է փորձենք ք դա առարակայացնել: Եթե դրա ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկվում, ապա մյուս խոսակցություններն արդեն ավելորդ են»:

Անուշ Հարությունյան

23.05.2017

Աղբյուրը՝ «Շաբաթ»