Իրականում Հայաստանի մասով այս երկու կառույցների բախումն ու հակասությունն ավելի ուշ կերևա. ԵԱՏՄ-ի համար ամեն ինչն է անհամատեղելի է: Նրա համար արդեն անընդունելի է  Միության անդամ երկրների և այլ կառույցների, մասնավորապես Եվրամիության հետ համագործացության զարգացումը:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Եվրասիական տնտեսական միության և Եվրամիության գործընկերությունն անհամատեղելի է, Vesti.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը.

«Դրանք առանձին միություներ են՝ առանձին նպատակներով, ԵԱՏՄ-ն կոնկրետ քաղաքականացված և տնտեսական նպատակներ չհետապնդող կառույց է, որը համեմատելի չէ Եվրամիության հետ»,-նշել է Եղիազարյանը, հավելելով որ Եվրասիական տնտեսական միության ստեղծման հիմքում տեսնում է կայսերական նկրտումներ՝ մի պետության վերականգնում նախկին խորհրդային երկրների տարածքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 5-ին ԵՄ և ԵԱՏՄ  միջև գործընկերության հնարավորություններին նվիրված Բեռլինյան 5-րդ Արևելյան ֆորումի ժամանակ ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը հույս է հայտնել, որ Հայաստանը կամուրջ կդառնա երկու միությունների համագործակցության միջև:

Եղիազարյանն այս առումով ևս այնքան էլ լավատես չէ.

«Ինչպե՞ս կարող է Հայաստանը կամուրջ դառնալ, դա մտացածին գաղափար է՝ զուրկ որևէ հիմնավորումից, կամ ինչու՞ պետք է դա Հայաստանի խնդիրը լինի»,-նշել է նա:

Անդրադառնալով 2017թ. ՀՀ-ԵՄ միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրի նախաստորագրմանը, որը չի հակասում ԵԱՏՄ շրջանակներում Հայաստանի կողմից ստանձնած պարտավորություններին, Եղիազարյանն ասել է.

«Իրականում Հայաստանի մասով այս երկու կառույցների բախումն ու հակասությունն ավելի ուշ կերևա՝ ԵԱՏՄ-ի համար ամեն ինչն է անհամատեղելի»,-նշել է նա, հավելելով, որ ԵԱՏՄ-ի համար արդեն անընդունելի է  միության անդամ երկրների և այլ կառույցների՝ մասնավորապես Եվրամիության հետ համագործացության զարգացումը:

Սաթենիկ Թովմասյան

07.04.2017

Աղբյուրը՝ «Վեստի»