Ես գնահատում եմ որպես սեփական թիմի դիրքերի ուժեղացում, որովհետեւ դա ակնհայտ է։ Բայց դա կարճաժամկետ հատվածում կարող է նաեւ պոզիտիվ դիտարկվել, եթե ջարդում է ամբողջ համակարգը։ 
 

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանին հարցրինք՝ ինչպես է գնահատում ՊԵԿ գործունեությունը վերջին ամիսներին, նոր կառավարության եւ ՊԵԿ նոր նախագահի պարագայում։ «Ես գնահատում եմ որպես սեփական թիմի դիրքերի ուժեղացում, որովհետեւ դա ակնհայտ երեւում է։ Բայց դա կարճաժամկետ հատվածում կարող է նաեւ պոզիտիվ դիտարկվել, եթե ջարդում է ամբողջ համակարգը։ Բայց եթե պիտի ջարդեն ու ստեղծեն իրենցը, ըստ էության՝ մեծ հաշվով ոչինչ չի փոխվում, միայն դուրսմղման քաղաքականություն է տիրում՝ մեկին ջարդելու, մյուսով փոխարինելու։

Իսկ զուտ տնտեսագիտական իմաստով եթե նայում ենք, ապա ՊԵԿ-ի վարած քաղաքականությունը պոզիտիվ է»,- նկատեց պարոն Եղիազարյանը։

Վահե Մակարյան

28.04.2017

Աղբյուրը՝ «Առավոտ»