Դա ուղղակի ռազմավարական կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար: Կարևորությունը նախ պայմանավորվում էր նրանով, որ այն տեղի է ունենում Ջավախքում: Դա կարևոր գործոն է և դրական կլիներ ջավախքահայության համար, որ այնտեղ տեսնեին նաև Հայաստանի դրոշը բազմազգ զորավարժությունների ժամանակ: 

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՆԱՏՕ-ի զորավարժություններին Հայաստանի չմասնակցելը վերջին օրերին բավականին լայն քննարկումների արժանացավ: Եվ թեկուզ պաշտոնական հայտարարություններին, որ բազմազգ զորավարժություններին չմասնակցելը Հայաստանի ինքնիշխան որոշումն է եղել, փորձագետներից շատերը վստահեցնում են, որ նման որոշում կայացվել է Ռուսաստանի ազդեցության հետևանքով:

Araratnews.am-ի հետ զրույցում քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, անդրադառնալով հարցին, նշեց, որ բացի Ռուսաստանի կողմից Հայաստանի վրա գործադրած լկտի ազդեցությունից, այլ գործոն լինել չի կարող, որը կարող էր Հայաստանին ստիպել հրաժարվել զորավարժություններին մասնակցելուց:

Իսկ զորավարժություններին մասնակցելը, պարոն Մեհրաբյանի խոսքով, Հայաստանի համար կարևոր նշանակություն ուներ. «Դա ուղղակի ռազմավարական կարևոր նշանակություն ուներ Հայաստանի համար: Կարևորությունը նախ պայմանավորվում էր նրանով, որ այն տեղի է ունենում Ջավախքում: Դա կարևոր գործոն է և դրական կլիներ ջավախքահայության համար, որ այնտեղ տեսնեին նաև Հայաստանի դրոշը բազմազգ զորավարժությունների ժամանակ: Երկրորդ կարևոր բանը մասնակից երկրների կազմն էր, որոնք սևծովյան երկրներն են` գումարած Լատվիան»:

Զորավարժություններին Հայաստանի չմասնակցելու հանգամանքին անդրադարձել էր նաև ԱՊՀ երկրների ինստիտուտի փոխտնօրեն, Ազգային ռազմավարական խորհրդի անդամ Վլադիմիր Ժարիխինը, այն որակելով Հայաստանի կողմից իմաստուն որոշում և նշելով, որ այժմ ստեղծվել է մի իրավիճակ, որի դեպքում հայ զինվորականները որոշել են, որ այսօր ՀԱՊԿ-ում մնալը և ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելը համատեղելն այլևս անհնար է: Միևնույն ժամանակ այդպես է ստացվել ՆԱՏՕ-ի դիրքորոշման պատճառով: Քաղաքագետի խոսքով` ինչպես մեր պաշտոնական մեկնաբանությունները, որ սա ինքնիշխան որոշում է, այնպես էլ Ժարիխինի ասածը, թե դա եղել է ՆԱՏՕ-ի դիրքորոշման պատճառով, իրականությանը չեն համապատասխանում. «Պարզապես տեղի է ունեցել այն, որ Ռուսաստանը Հայաստանի վրա լկտի ճնշում է գործադրել, իսկ այն, ինչ ասում է Ժարիխինը… ինքն ուղղակի ստախոս է: Ասում են` բոլորը մեղավոր են, բացի ռուսներից»:

Նշենք, որ ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին, որոնք այս անգամ էլ անցկացվելու են սեպտեմբերի 7-23-ը Ուկրաինայում, հրաժարվել է մասնակցել Մոլդովան: Քաղաքագետը նշում է, որ ինչպես Հայաստանի, այնպես էլ Մոլդովայի պարագայում Ռուսաստանն իր դերակատարությունն ունի. «Ռուսաստանը հիմա գործադրում է իր ճնշման բոլոր լծակները այն երկրների նկատմամբ, որոնց իր ձեռքը հասնում է, որպեսզի այդ երկրների և Արևմուտքի միջև խնդիրներ ստեղծվեն: Ռուսական ասացվածք կա, որ լկտիությունը երկրորդ երջանկություն է, իսկ ռուսների մոտ դա առաջինն է»:

Էմմա Հովսեփյան

06.09.2017

Աղբյուրը՝ «Արարատնյուզ»