Կարծում եմ՝ այս փաստաթուղթն անցել է ԵԱՏՄ փորձագետների ձեռքի տակով, Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է, դա անտեսել չի կարելի։ Նորից պնդել, թե նույն բանը տեղի կունենա, ինչ 2013-ին, սխալ կլինի։ Եթե ֆորս-մաժոր չլինի, Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՄԱՀՀԻ փորձագետ Գևորգ Մելիքյանի կարծիքով՝ հրապարակված «Հայաստան-ԵՄ ընդլայնված և համապարփակ գործընկերության» համաձայնագիրը հավակնոտ է: «Ամենակարևորն այն է, թե արդյոք  Հայաստանը պատրաստ կլինի՞ կատարել այն պարտավորությունները, որ նա կստանձնի այդ փաստաթուղթը ստորագրելու պահից սկսած»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Մելիքյանը։

Փորձագետի կարծիքով՝ հնարավոր է, որ առաջանան որոշակի տեխնիկական խնդիրներ՝ ԵՄ անդամ բոլոր պետությունները պետք է վավերացնեն, և կարող է մինչև նոյեմբերի 24-ը գործընթացը ավարտին չհասցվի. «Կարծում եմ՝ այս փաստաթուղթն անցել է ԵԱՏՄ փորձագետների ձեռքի տակով, Հայաստանն արդեն ԵԱՏՄ անդամ է՝ դա անտեսել չի կարելի։ Նորից պնդել, թե նույն բանը տեղի կունենա, ինչ 2013-ին, սխալ կլինի։ Եթե ֆորս-մաժոր չլինի, Հայաստանը կստորագրի այդ փաստաթուղթը»։

Գևորգ Մելիքյանը միևնույն ժամանակ նշում է՝ հասարակության մի հատված հետաքրքրված  է, որ Հայաստանը ստորագրի այդ համաձայնագիրը, մի մասին էլ այդ փաստը չի հետաքրքրում. «Երբ ասում ենք՝ հասարակություն, պատկերացնում ենք մեր շրջապատը, չեմ կարծում, որ մարզերում  հիմա  նստած քննարկում են՝ այս անգամ կստորագրի՞ Հայաստանը կամ ինչո՞ւ նախորդ անգամ չստորագրեց։  Մարդիկ իրենց առօրյա խնդիրներն են լուծում։ Ճիշտ հասարակությունը դա է՝ յուրաքանչյուրը զբաղվում է իր գործով»։

Մարիամ Գրիգորյան

17.10.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»