Եթե Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը բարձրանա, այն էլ` 3 անգամով, հետևանքները սարսափելի կլինեն. առանց այդ էլ աղքատ հասարակությունն ավելի կաղքատանա, համատարած թանկացումներ կլինինեն` ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ գազով ու հոսանքով աշխատող մյուս ենթակառուցվածքների արտադրանքի մասով:

ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյան ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Աշոտ Եղիազարյան

Եթե Հայաստան մատակարարվող ռուսական գազի սակագինը բարձրանա, այն էլ` 3 անգամով, հետևանքները սարսափելի կլինեն. առանց այդ էլ աղքատ հասարակությունն ավելի կաղքատանա, համատարած թանկացումներ կլինինեն` ինչպես էլեկտրաէներգիայի, այնպես էլ գազով ու հոսանքով աշխատող մյուս ենթակառուցվածքների արտադրանքի մասով:

NewsBook-ի թղթակցի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը` անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, ըստ որոնց Հայաստանին մատակարարվող ռուսական գազի գինը մոտական տարիներին կարող է բարձրանալ մոտ երեք անգամ` ներկայում գործող 1000 խ/մ-ի դիմաց 165 դոլարից հասնելով 460 դոլարի:

«Աշխարհում գազի գների անկման միտում է նկատվում, և չեմ կարծում, որ Ռուսաստանից մատակարարվող գազն այդքան թանկանա: Դա մի տեսակ իրատեսական չէ: Եթե նման բան լինի, ուրեմն կլինի աբսուրդի ժանրից: Այլ բան է, որ ազգային մենթալիտետով պայամանավորված` հայերը դժվար թե դժգոհեն թանկացումներից: Պարզապես արտագաղթի նոր ալիք կբարձրանա, մարդիկ կգերադասեն հեռանալ Հայաստանից»,- ասաց տնտեսագետը:

Աշոտ Եղիազարյանի խոսքով` ռուսական գազի թանկացումն, ի վերջո, կհանգեցնի նրան, որ Հայաստանի` առանց այդ էլ անմրցունակ տնտեսությունը վերջնականապես կքայքայվի:

11.12.2015

Աղբյուրը ` «Նյուզբուք»