Թուրքիան դառնում է ավելի վերահսկելի ու կառավարելի արեւմուտքի կողմից, իսկ Ռուսաստանը տնտեսապես շարունակում է թուլանալ, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է տնտեսապես մերձենալ ԵՄ –ին:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

ՌԴ-ն թուլանում է, Հայաստանը կարող է մերձենալ ԵՄ-ին. «Ա1+»

Խոսակցությունները, թե Հայաստանի տնտեսությունը կարող է շահել ռուս-թուրքական հարաբերությունների ֆոնին` հիմնավորված չեն. կարծում է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը: Նա համոզված է`Հայաստանը ռուսական շուկայում Թուրքիայի տեղը գրավելու հզորություն չունի. «Ինչպես եղել է անցած տարիներին, այնպես էլ եկող տարի կլինի: Հայաստանը արդեն հասել է Ռուսաստան արտահանման իր գագաթնակետին, մեր հնարավորություններն այդքան են»:

Աշոտ Եղիազարյանը հիշեցնում է` Հայաստանը չունի ցամաքային անմիջական ճանապարհ դեպի Ռուսաստան, Լարսի անցակետը տարին մի քանի անգամ փակվում է, մեր երկրի օդային ճանապարհն էլ, ըստ նրա, պարզապես անմրցունակ է. «Եթե նկատի ունենաք, որ հայ արտադրողները խնդիր ունեն նաեւ էլեկտրաէներգիայի եւ գազի բարձր սակագնի հետ, ապա մենք առհասարակ անմրցունակ ենք դառնում, քանի որ մեր ապրանքի ինքնարժեքը շատ բարձր է դառնում ռուսական շուկայի համար»:

Տնտեսագետը, սակայն, հավելում է, որ գլոբալ առումով, այնուամենայնիվ, Հայաստանը այս հարաբերությունների վատթարացումից շահում է, իհարկե եթե հաշվի չենք առնում, որ կարող են քաղաքական ու ռազմական գործընթացներ սկսել. «Շահում ենք, քանի որ երկու երկրներն էլ թուլանում են: Թուրքիան դառնում է ավելի վերահսկելի ու կառավարելի արեւմուտքի կողմից, իսկ Ռուսաստանը տնտեսապես շարունակում է թուլանալ, ինչը նշանակում է, որ Հայաստանը կարող է տնտեսապես մերձենալ ԵՄ –ին»:

Աղբյուրը՝ «Ա1+»

Հույսեր կապել, որ Հայաստանը կօգտվի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից, հիմնավոր չէ. «Թերթ»

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը չի կարծում, թե Հայաստանը կարող է շահել Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

«Չեմ կարծում, որ այդ խոսակցությունները հիմնավորված են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Աշոտ Եղիազարյանը՝ նշելով, թե այդ պատժամիջոցներից Հայաստանի շահելու մասին խոսակցություններն ընդհանրապես հիմնավորված չեն և միայն հայտարարությունների մակարդակով են արվում:

«2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը հասել էր գագաթնակետին՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար, որի կեսը կազմել է խմիչքի արտահանումը: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է 5-6 մլն դոլարի բանջարեղեն, 15-20 մլն դոլարի չափով միրգ, 17 մլն դոլարի՝ պահածոներ: Դա շատ մեծ ծավալ չէ, դա Հայաստանի հնարավորությունների սահմանն է, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի մեծ հնարավորություններ»,- ասաց տնտեսագետը:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ կան նաև բազմաթիվ խնդիրներ՝ բնակլիմայական պայմաններ, տրանսպորտային խոչընդոտներ. Հայաստանը չունի ցամաքային անմիջական կապ Ռուսաստանի հետ, իսկ Լարսի միջանցքը տարվա ընթացքում մի քանի անգամ փակվում է, բացի այդ, Հայաստանն ունի անմրցունակ երկաթուղի, օդային տրանսպորտ:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը, գնողունակության անկումը ևս անհնար են դարձնում իրականացնել մեծ ծավալով արտահանում: Պատահական չէ, որ այս տարի Հայաստանից ռուսական շուկա արտահանումը էական անկում է ապրել»,- նշեց Աշոտ Եղիազարյանն, ավելացնելով նաև, որ իրականում Հայաստանից մեծ ծավալով խմիչք, մասնավորապես՝ կոնյակ է արտահանվում, ինչը թուրքական ապրանքների հետ չեն կարող մրցունակ համարվել:

Անդրադարձավ էլեկտրաէներգիայի և գազի գներին, տնտեսագետն ասաց. «Եթե նկատի ունենանք, որ հայ արտադրողները խնդիրներ ունեն էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների հետ, ինչը բարձրացնում է ապրանքի ինքնարժեքը, ուստի հայկական ապրանքները անմրցունակ են դառնում ռուսական շուկայում, և հույսեր կապել նրա հետ, որ Հայաստանը կօգտվի ռուս-թուրքական հարաբերությունների լարվածությունից, կարծում եմ, որ հիմնավոր չեն»:

Աղբյուրը՝ «Թերթ»

Կարծիքը, թե Հայաստանը կօգտվի ռուս-թուրքական լարվածությւոնից, հիմնավոր չէ. «Այսօր»

Կարծիքը, թե Հայաստանը կարող է օգտվել ռուս- թուրքական հարաբերությունների լարվածությունից  ու ավելացնել արտահանումները, հիմնավոր չէ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիզարյանը` ներկայացնելով մի քանի պատճառ:

Նախ, ըստ տնտեսագետի, մեր ապրանքների գնի վրա էական ազդեցություն է ունենում գազի ու էլեկտրաէներգիայի արժեքը, որը լինելով բավականին բարձր` բարձրացնում է նաև ապրանքի ինքնարժեքը` դարձնելով այն ոչ մրցունակ:

«Օրինակ՝ 2014թ-ին Հայաստանից Ռուսաստան արտահանումը հասել էր գագաթնակետին՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար, որի կեսը կազմել է խմիչքի արտահանումը: Դա շատ մեծ ծավալ չէ, սակայն Հայաստանի հնարավորությունների սահմանն է, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի մեծ հնարավորություններ»,- նշեց տնտեսագետը:

Բացի այդ, ըստ Աշոտ եղիազարյանի, կան նաև մի շարք այլ բարդություններ, որոնք խոչընդոտում են արտահանումը: Դրանցից են օրինակ բնակլիմայական պայմանները, տրանսպորտային ցամաքային անմիջական կապի բացակայությունը Ռուսաստանի հետ և այլն. «Իսկ եթե դիտարկենք, օրինակ, Լարսի միջանցքը, ապա այն տարվա ընթացքում մի քանի անգամ փակվում է»:

Աղբյուրը՝ «Այսօր»

Հայաստանը ռուսական շուկայում անելիք չունի. «Ասեկոսե»

Օրերս Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրահանգել էր «հատուկ տնտեսական պատժամիջոցներ» սահմանել Թուրքիայի նկատմամբ։ Այն, կարծես թե իրականացավ.թուրքական ապրանքը քիչ-քիչ անհետանում է ռուսական շուկայից:

«Վերջին շրջանում շատ կարծիքներ են հնչում  ռուս-թուրքական հակամարտության վերաբերյալ: Թվում է, թե մինչև Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի կործանումը  այդ երկու երկրների հարաբերություններն անամպ էին, բայց իրականում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին:

Իսկ դրանք առաջացան հատկապես այն ժամանակ, երբ Արևմուտքը սկսեց պատժամիջոցներ կիրառել Ռուսասատնի դեմ»,-համոզված է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Նրա խոսքով՝ այսպիսով Թուրքիան կորցնում է սպառողական ապրանքների, շինարարական ծառայություններ մատուցելու շուկաները, ռուս զբոսաշրջիկներին, որոնք 12 տոկոս էին կազմում:

Ռուսասատանն էլ կորցնում է թուրքական գազի շուկան. 

«Բայց պետք է նշել, որ Թուրքիան նախատեսել էր մինչև 2018 թվականը ընդհանրապես Ռուսաստանի էներգակիրներից չօգտվել  ու դրա համար բանակցություններ էր սկսել վարել Քաթարի հետ»,-նկատեց  Աշոտ Եղիազարյանը:

Ինչ վերաբերում է պարենմթերքին, ապա դրա արտահանումը Ռուսաստան, տնտեսագետի խոսքով,  այդքան էլ մեծ թիվ չի կազմում.

«2014 թվականին եղել է 1.2 միլիարդ դոլար, այս տարի կրճատվել է 40 տոկոսով: Հիմնականում մի քանի արտադրակտեսակներ են.տոմատի մածուկ, ցիտրուսներ և այլն»:

Խոսակցությունները, թե ՀՀ-ն կարող է շահել ռուսական շուկայում թուրքական բանջարեղենի ու մրգերի էմբարգոյի հետևանքով, Աշոտ Եղիազարյանը  հիմնավորված չի համարում.

«Սկսենք տրանսպորտից.Հայաստանը չունի ցամաքային անմիջական կապ Ռուսաստանի հետ, իսկ Լարսի միջանցքը գրեթե միշտ փակ է լինում, անմրցունակ է մեր երկաթուղին, օդային տրանսպորտը:

Հայ արտադրողները խնդիրներ ունեն էլեկտրաէներգիայի, գազի բարձր սակագների հետ: Այստեղից հետևություն, որ հայկական պարենմթերքը անմրցունակ է դառնում ռուսական շուկայում ու դրա հետ հույսեր կապել պետք չէ: Ռուսական շուկայում արժեզրկված է ռուբլին: Հայաստանը ռուսական շուկայում հեռանկար չունի:

Դեպի Ռուսաստան մեր արտահանումը 2014 թվականին հասել էր գագաթնակետին, արտահանվել է մոտ 5-6 միլիոն դոլարի բանջարեղեն, 15-20 միլիոն դոլարի միրգ, մոտ 17 միլիոն դոլարի էլ պահածո: Դա շատ մեծ ծավալ չէ: Մենք գիտենք, որ ՀՀ գյուղատնտեսությունը շատ մեծ հնարավորություն չունի, այն արտադրողական չէ, կապված է նաև բնակլիմակայական պայմաններից: Դրան ավելացել են այն հիմնախնդիրները, որոնք գոյություն ունեն ռուսական շուկայում»:

 Տնտեսագետը նշեց նաև, որ գլոբալ առումով ՀՀ-ն շահում է.

«Երկու երկրներն էլ թուլանում են: Թուրքիան ավելի վերահսկելի ու կառավարելի է դառնում Արևմուտքի կողմից, այդ երկիրը առևտրային հաշվեկշռի մեծ դեֆիցիտ  ունի: Ռուսաստանն էլ տնտեսապես կշարունակի թուլանալ ՀՀ-ում, իսկ դա նշանակում է, որ բացը կարելի է լրացնել ԵՄ-ի հետ հարաբերությունների մերձեցմամբ: Հայաստանի համար կարևոր է Եվրոպական շուկա դուրս գալը, իսկ Թուրքիայում դա գիտակցել են: Ռուսական շուկան անհեռանկար է ու մեծ ռիսկեր է պարունակում»:

Անի Կարապետյան

Աղբյուրը՝ «Ասեկոսե»

Իրականում ռուս-թուրքական հարաբերություններում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին. «Պանորամա»

«Մինչև ռուսական ինքնաթիռի խոցումը, ռուս-թուրքական հարաբերությունները, կարծես, անամպ էին, բայց իրականում այդ հարաբերություններում կային ստորջրյա խութեր, որոնք ինչ-որ պահի պետք է դրսևորվեին»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը՝ անդրադառնալով ռուս-թուրքական հարաբերություններին,  Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներին:

«Այսինքն՝ համարել, որ դա պատահական, հանկարծակի ինչ-որ մի առիթով սկսված գործընթացներն են, կարծում եմ, սխալ է»,- ավելացրեց տնտեսագետը:

Նրա խոսքերով՝ ռուս-թուրքական հարաբերություններում ստորջրյա խութեր առաջացել էին այն ժամանակ, երբ Արևմուտքը Ռուսաստանի դեմ սկսեց պատժամիջոցներ կիրառել և իրականացնել Ռուսաստանի մեկուսացման քաղաքականություն:

Ա.Եղիազարյանն ասաց, որ մինչև այդ դեպքերը Ռուսաստանի և Թուրքիայի միջև առևտրաշրջանառությունը հասնում էր շուրջ 44 մլրդ դոլարի, ինչը, տնտեսագետի գնահատմամբ, ահռելի ցուցանիշ է: Ըստ նրա՝ 27,5 մլրդ դոլարը կազմում էր Ռուսաստանի արտահանումը, մնացածը՝ Թուրքիայի արտահանումը Ռուսաստան: Ընդ որում, Ռուսաստանը Թուրքիայի ներմուծման ընդհանուր կառուցվածքում ուներ գրեթե 10  տոկոս բաժին, որը ավելին էր, քան Գերմանիայինը և Չինաստանինը: Իսկ Ռուսաստանի ներմուծման մեջ Թուրքիային բաժին էր հասնում 3.8 տոկոս:

Բանախոսը նշեց, որ նախատեսվում էր իրականացնել համատեղ ներդրումային ծրագրեր, այդ թվում՝ Թուրքիայում պետք է կառուցվեր նոր  ատոմակայան:

«Թվում էր, թե այդ հարաբերություններին ոչինչ չէր սպառնում, բայց Թուրքիան Ռուսաստանի մեկուսացմանը  զուգահեռ հայտնվեց երկընտրանքի առաջ. շարունակել հարաբերությունները, նշանակում էր իրեն կապել ռիսկերի ու անորոշությունների հետ, որը լուրջ բարդություններ կստեղծեր Թուրքիայի ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրների հետ հարաբերություններում: Ի վերջո ԵՄ-ին բաժին է ընկնում Թուրքիայի  արտադրանքի 42 տոկոսից ավելին, 22 տոկոսն էլ բաժին է ընկնում Մերձավոր Արևելքի երկրներին: Այսինքն՝ այս տարածաշրջանները Թուրքիայի համար շատ ավելի կարևոր նշանակություն  ունեն, քան Ռուսաստանը»,- ընդգծեց Ա.Եղիազարյանը:

Իրականում, ըստ տնտեսագետի, ստեղծված իրավիճակից երկու կողմերն էլ տուժում են: Թուրքիան կորցնում է Ռուսաստանում սպառողական ապրանքների, շինարարական ծառայություններ մատուցելու շուկաները, բայց ամենամեծ կորուստը կգրանցվի զբոսաշրջության ոլորտում. «Թուրքիան կորցնում է ռուս զբոսաշրջիկներին, որոնք կազմում են Թուրքիայի զբոսաշրջության 12 տոկոսը: Այնպես որ, Թուրքիայում հասկանում են՝ կորուստներ լինելու են: Թուրքիայում հնչում են տեսակետներ, որ կկրեն մինչև 20 մլրդ դոլարի վնաս, ինչը կազմում է ՀՆԱ-ի շուրջ 3 տոկոսը»:

Ռուսաստանն էլ իր հերթին կորցնում է գազի շուկան, որը կազմում է «Գազպրոմ» ընկերության  արտահանման շուրջ 20 տոկոսը: Տնտեսագետի խոսքերով՝ «Գազպրոմ»-ը Թուրքիա տարեկան արտահանում է շուրջ 27 մլրդ խմ գազ. «Բնականաբար, սրանով կկրճատվեն «Գազպրոմ»-ի եկամուտները, որոնք առանց այն էլ կրճատվել են էներգառեսուրսների նվազման պայմաններում»: 

Սակայն, տնտեսագետի խոսքերով, Թուրքիան արդեն նախատեսել է, որ  մինչև 2018թ-ը Ռուսատանից էներգակիրներ չի ներմուծելու և այս տարվա դեկտեմբերին սեղմված գազ ներմուծելու համար բանակցություններ է սկսել Քաթարի հետ: Նշվեց նաև, որ Թուրքիան գազ ներմուծում է Իրանից, Ալժիրից, Նիգերիայից, բնականաբար, կփորձի գտնել նոր աղբյուրներ այդ ծավալները մեծացնելու  համար և կոմպենսացնել այն կորուստները, որոնք կարող է ստանալ Ռուսաստանի գազի մատակարարման դադարեցման դեպքում:

Ինչ վերաբերում է պարենամթերքին, Ա.Եղիազարյանը նշեց, որ թուրքական պարենամթերքի արտահանումը Ռուսաստան այդքան էլ մեծ թիվ չի կազմում: 2014թ-ին այն կազմել է շուրջ 1.2 մլրդ դոլար, իսկ 2015թ-ին կրճատվել է գրեթե 30-40 տոկոսով: Հիմնականում Ռուսաստան արտահանվել է տոմատի մածուկ, ցիտրուսային մրգեր և խաղող, ինչը կազմում է ներմուծման 20 տոկոսը: «Այս ապրանքների արագ չփոխարինման դեպքում կարող է գնաճ ստեղծել Ռուսաստանում»,- ընդգծեց տնտեսագետը:

Աղբյուրը՝ «Պանորամա»

Ռուբլու արժեզրկումը և գնողունակության անկումն անհնար են դարձնում իրականացնել մեծ ծավալով արտահանում. «Նյուզլայն»

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը փաստեց, որ Հայաստանը չի շահի Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

«Չեմ կարծում, որ այդ խոսակցությունները հիմնավորված են: Այդ պատժամիջոցներից Հայաստանի շահելու մասին խոսակցություններն ընդհանրապես հիմնավորված չեն և միայն հայտարարությունների մակարդակով են արվում»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով.

«2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը հասել էր գագաթնակետին՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար, որի կեսը կազմել է խմիչքի արտահանումը: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է 5-6 մլն դոլարի բանջարեղեն, 15-20 մլն դոլարի չափով միրգ, 17 մլն դոլարի՝ պահածոներ: Դա շատ մեծ ծավալ չէ, դա Հայաստանի հնարավորությունների սահմանն է, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի մեծ հնարավորություններ»,- նշեց տնտեսագետը:

Տնտեսագետը նշեց, որ ռուսական ռուբլու արժեզրկումը, գնողունակության անկումը ևս անհնար են դարձնում իրականացնել մեծ ծավալով արտահանում: Պատահական չէ, որ այս տարի Հայաստանից ռուսական շուկա արտահանումը էական անկում է ապրել:

Աղբյուրը՝ «Նյուզլայն»

Հիմնավոր չէ, որ ՀՀ-ն կարող է շահել Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից. «USAԱրմենիանյուզ»

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը չի կարծում, թե Հայաստանը կարող է շահել Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներից:

«Չեմ կարծում, որ այդ խոսակցությունները հիմնավորված են»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում այսպիսի տեսակետ հայտնեց Աշոտ Եղիազարյանը՝ նշելով, թե այդ պատժամիջոցներից Հայաստանի շահելու մասին խոսակցություններն ընդհանրապես հիմնավորված չեն և միայն հայտարարությունների մակարդակով են արվում:

«2014 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը հասել էր գագաթնակետին՝ կազմելով շուրջ 300 մլն դոլար, որի կեսը կազմել է խմիչքի արտահանումը: Նախորդ տարվա ընթացքում արտահանվել է 5-6 մլն դոլարի բանջարեղեն, 15-20 մլն դոլարի չափով միրգ, 17 մլն դոլարի՝ պահածոներ: Դա շատ մեծ ծավալ չէ, դա Հայաստանի հնարավորությունների սահմանն է, քանի որ մեր գյուղատնտեսությունը չունի մեծ հնարավորություններ»,- ասաց տնտեսագետը:

Միևնույն ժամանակ նա ասաց, որ կան նաև բազմաթիվ խնդիրներ՝ բնակլիմայական պայմաններ, տրանսպորտային խոչընդոտներ. Հայաստանը չունի ցամաքային անմիջական կապ Ռուսաստանի հետ, իսկ Լարսի միջանցքը տարվա ընթացքում մի քանի անգամ փակվում է, բացի այդ, Հայաստանն ունի անմրցունակ երկաթուղի, օդային տրանսպորտ:

«Ռուսական ռուբլու արժեզրկումը, գնողունակության անկումը ևս անհնար են դարձնում իրականացնել մեծ ծավալով արտահանում: Պատահական չէ, որ այս տարի Հայաստանից ռուսական շուկա արտահանումը էական անկում է ապրել»,- նշեց Աշոտ Եղիազարյանն, ավելացնելով նաև, որ իրականում Հայաստանից մեծ ծավալով խմիչք, մասնավորապես՝ կոնյակ է արտահանվում, ինչը թուրքական ապրանքների հետ չեն կարող մրցունակ համարվել:

Աղբյուրը՝ «USAԱրմենիանյուզ»

Հայաստանը չպետք է միշտ հույսը դնի Թուրքիայի նկատմամբ ՌԴ պատժամիջոցների վրա. «Նյուզ»

Չպետք է մտածել, որ Հայաստանի տնտեսությունը կարող է մշտապես օգտվել պատժամիջոցների հետեւանքներից: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանից Ռուսաստան արտահանումը 2014-ին հասել է 300 մլն դոլարի, հիմնականում գյուղատնտեսական ապրանքների եւ դրանց մշակման հաշվին (արտահանման մոտ կեսը բաժին է հասել կոնյակին, մնացածը՝ թարմ մրգերին ու բանջարեղենին, ինչպես նաեւ պահածոներին): «Դա կարելի է Հայաստանի գյուղատնտեսության առավելագույնը համարել»,-ընդգծել է տնտեսագետը:

«Մենք Ռուսաստանի հետ չունենք հուսալի տրանսպորտային կապ: Մեր երկաթուղին անմրցունակ է, իսկ Վերին Լարսի անցակետը ժամանակ առ ժամանակ փակվում է»,-հավելել է նա:

Արտահանման աճին խանգարում է նաեւ ռուս սպառողների գնողունակության կրճատումը՝ ռուբլու փոխարժեքի անկման պատճառով, ամփոփել է Եղիազարյանը:

Աղբյուրը՝ «Նյուզ»