Խորհրդարանական դիվանագիտությունն առավել կակտիվանա 2018-ից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի կառավարման նոր համակարգի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը դեռևս զարգացման փուլում է, և այդքան հեշտ չէ խորհրդարանական դիվանագիտություն զարգացնել հատկապես այն երկրներում, որոնք ունեն խորհրդային անցյալ:

Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Խորհրդարանական դիվանագիտությունն առավել կակտիվանա 2018-ից հետո, երբ Հայաստանն ամբողջությամբ անցնի կառավարման նոր համակարգի։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանը դեռևս զարգացման փուլում է և այդքան հեշտ չէ խորհրդարանական դիվանագիտություն զարգացնել՝ հատակապես այն երկրներում, որոնք ունեն խորհրդային անցյալ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Գևորգ Մելիքյանը։

Նրա խոսքերով՝ դասական դիվանագիտությանը զուգահեռ շատ կարևոր է խորհրդարանական դիվանագիտությունը, այն հատկապես կարևոր է ժողովրդավարական երկրներում։ «Պետք չէ սպասել՝ խնդիր լինի՝ նոր ակտիվացնել այդ դիվանագիտությունը․ շատ կարևոր է, որ ակտիվ աշխատի հայ-ռուսական խորհրդարանական դիվանգիտությունը, որպեսզի բացառվեն կամ ավելի ռացիոնալ հողի վրա դրվեն հիստերիկ արձագանքները»,- ասաց փորձագետը։

Նախօերին, հիշեցնենք՝ Հայաստանի պատվիրակությունը լքել է ՍԾՏՀ ԽՎ-ի դահլիճը և հանդես եկել հայտարարությամբ. «Բոլոր պատվիրակությունների ղեկավարները ՍԾՏՀ ԽՎ գլխավոր քարտուղարի և Ուկրաինայի պատվիրակության ղեկավարի նախաձեռնությամբ առանձնացել և ինչ-որ հարց էին քննարկում: Այդ քննարկմանը չէր հրավիրվել միայն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակության ղեկավարը: Սա մենք որակում ենք իբրև վիրավորանք ոչ միայն հայկական պատվիրակության, այլև բոլոր պատվիրակությունների և ընդհանուր կառույցի հանդեպ: Հետագայում պարզվեց, որ վերոհիշյալ քննարկման արդյունքում հռչակագրի մեջ տարածաշրջանում առկա հակամարտությունների վերաբերյալ մի փոփոխություն է մտցվել, որն ամբողջովին հակասում է միջազգային իրավունքի՝ ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության և ժողովուրդների ազատ ինքնորոշման իրավունքի համալիր սկզբունքին»։

Գևորգ Մելիքյանը նշում է՝ Հայաստանի պետական դիրքորոշումն այն է, որ մենք պաշտպանում ենք մեր շահերը. «Սա հասկանալի դիրքորոշում է, բայց կարծում եմ՝ թերի է։ Չի կարելի ցանկացած ինքնորոշման իրավունքին վերաբերող հարցերին կողմ քվեարկել, իսկ տարածքային ամբողջականությանը՝ դեմ։ Ինչո՞ւ պետք է շեշտել այդ հարցը ու վախենալ տարածքային ամբողջականությանը վերաբերող հարցերից։ Բայց հասկանալի է, որ հայկական կողմը փորձում է այդքան շատ չմտնել մանևրների մեջ, որովհետև վախենում է, որ իրենց այդտեղ ավելի շատ կընկճեն։ Հայկական դիվանագիտությունը պետք է բազմազան ու ակտիվ, անվախ լինի ու հարցերը համարձակ ձևով դնի»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Մարիամ Գրիգորյան

01.12.2017

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»