Ստեղծված վիճակից քիչ թե շատ դուրս գալու համար պարոն Եղիազարյանը հիմնական ճանապարհ է տեսնում մերձեցումը Եվրամիության հետ։ Այլընտրանք չկա։ Մենք շատ շուտ մոռանում ենք, թե ինչ էր առաջարկում Եվրամիությունը. 4,5 մլրդ եվրո դրամաշնորհ, մի քանի ոլորտների զարգացում և այլն։ Մենք հրաժարվել ենք այս ամենից՝ ընտրելով ԵՏՄ-ն:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն արձանագրում է. տարեսկզբից մեր տնտեսության մեջ բազմաթիվ խնդիրներ առաջացան. «Դա մեծամասամբ կապված էր ռուսական հիմնախնդիրների հետ, որոնք առաջացան այդ երկրի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում։ Եվ Հայաստանը քանի որ գերկախված է Ռուսաստանից, կրեց լուրջ վնասներ։ Դրանք ավելի շատ երկու ուղղությամբ էին` տրանսֆերտներ և արտաքին առևտրի նվազում, ինչն էլ ավելացրեց աղքատությունը երկրում»,-նշեց նա։
Ռուսաստանում առկա պատժամիջոցների արդյունքում այնտեղի ընկերությունները նույնպես հայտնվել են բարդ վիճակում, որի հետևանքով էլ մեր երկրում նրանց ներդրումները նվազել են։

Դիտարկմանը, թե Հայաստանից շարունակվում է կապիտալի արտահոսքն այլ երկրներ, օֆշորային գոտիներ, տնտեսագետն արձագանքեց. «Ներդրումների համար Հայաստանը գրավիչ չէ, և բնականաբար, մարդիկ նախընտրում են ավելի հանգիստ, ապահով գոտիներ տանել իրենց կապիտալը»։

Ստեղծված վիճակից քիչ թե շատ դուրս գալու համար պարոն Եղիազարյանը հիմնական ճանապարհ է տեսնում մերձեցումը Եվրամիության հետ։ «Այլընտրանք չկա։ Մենք շատ շուտ մոռանում ենք, թե ինչ էր առաջարկում Եվրամիությունը. 4,5 մլրդ եվրո դրամաշնորհ, մի քանի ոլորտների զարգացում և այլն։ Մենք հրաժարվել ենք այս ամենից՝ ընտրելով ԵՏՄ-ն»,-շեշտեց նա։

Եթե ԵՄ-ի հետ կապերը սերտացնելու ճանապարհով երկիրը չգնա, տնտեսագետը լավատեսական կանխատեսումներ չի տեսնում. «Ռուսաստանից կախվածության պահպանման դեպքում Հայաստանում անշեղ վատթարացման վիճակ կլինի»,-ասաց նա։

23.12.2015

Աղբյուրը՝ «Ա1+»