Հայաստանի հնարավորություններն այստեղ սահմանափակվում են, Ռուսաստանն այստեղ ստանում է գործողությունների ազատություն և կարող է անել այն, ինչ ուզի, հատկապես որ հայկական կողմն այդ առումով որևէ խոչընդոտ չի ստեղծի:

Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանի համոզմամբ՝ առաջիկայում Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումների տեղակայումը Գյումրու 102-րդ ռազմաբազայում Հայաստանի ինքնիշխանության զիջման հերթական քայլն է: «Հայաստանի հնարավորություններն այստեղ սահմանափակվում են, Ռուսաստանն այստեղ ստանում է գործողությունների ազատություն և կարող է անել այն, ինչ ուզի, հատկապես որ հայկական կողմն այդ առումով որևէ խոչընդոտ չի ստեղծի»,- Factor.am-ի հետ զրույցում ասաց փորձագետը:

Ըստ մեր զրուցակցի՝ Ռուսաստանի ռազմական ոստիկանության ստորաբաժանումները կարող են Հայաստանի Հանրապետության շահերի դեմ ուղղված գործողություններ իրականացնել: «Լիազորությունների ի՞նչ շրջանակ են ունենալու, ի՞նչ թվակազմ է լինելու, բացի այդ, ֆինանսավորման խնդիր կա, այսինքն՝ ֆինանսավորումը դրվելու է հայ հարկատուների պարանոցին, թե՞ ռուսներն են ֆինանսավորումն իրականացնելու»,- մտահոգություն հայտնեց Ռուբեն Մեհրաբյանը: Ըստ փորձագետի՝ Ռուսաստանը հետխորհրդային երկրներում վարում է այդ երկրների ինքնիշխանությունը սահմանափակելու քաղաքականություն:

Մանրամասները՝ տեսանյութում:

Շողիկ Գալստյան 

27.03.2018

Աղբյուրը՝ «Ֆակտոր»