Գործ ունենք իրողություն ձևավորող եռանկյունու հետ, որի հետ Հայաստանը չի կարող հաշվի չնստել: Այստեղ մեր սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել․ մենք սխալվելու իրավունք չունենք։ Այսինքն՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, մենք չպետք է մնանք այս գործընթացի տակ։ Սա ուղղակի էքզիստենցիալ խնդիր է Հայաստանի համար:

Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Ռուբեն Մեհրաբյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

«Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել՝ հաշվի առնելով այն ակնհայտ ձգտումը, որը դրսևորում են Մոսկվան, Անկարան և Թեհրանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը։

Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, ըստ փորձագետի՝ տարբերվում են միմյանցից. «Այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով այս շահերը տարածության և ժամանակի մեջ ուղղակի համընկել են։ Երեք երկրներն էլ խորը հակասություններ ունեն Արևմուտքի հետ։ Նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները միայն երեքով լուծեն՝ թույլ չտալով չորրորդ խաղացողի առկայությունն այնտեղ։ Դա առայժմ չի ստացվում, որովհետև այնտեղ ներկա է ԱՄՆ-ը, որը քրդերի դաշնակիցն է։ Հետևաբար, մենք գործ ունենք պատային իրավիճակի հետ Սիրիայում»։

Այս բոլոր գործընթացները, ըստ Մեհրաբյանի՝ վկայում են այն մասին, որ արաբներին թույլ չեն տալիս լուծել սեփական հարցերը. «Ոչ ոք արաբներին չի հարցնում՝ իսկ դուք ի՞նչ եք ուզում։ Բոլորն ասում են, թե իրենք ինչ են ուզում»։

Նա ընդգծեց՝ գործ ունենք իրողություն ձևավորող եռանկյունու հետ, որի հետ Հայաստանը չի կարող հաշվի չնստել. «Այստեղ մեր սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել․ մենք սխալվելու իրավունք չունենք։ Այսինքն՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, մենք չպետք է մնանք այս գործընթացի տակ։ Սա ուղղակի էքզիստենցիալ խնդիր է Հայաստանի համար»։

168.am-ի հարցին՝ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մերձեցումն ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա, նա պատասխանեց, որ որևէ ազդեցություն այս պահին չի տեսնում.

«Իհարկե, այդ կոնտեքստը մեզ համար չափազանց կարևոր է, մենք շատ ուշադիր պետք է հետևենք այդ գործընթացներին։ Ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի ձևաչափի պահպանում, Իրանի հետ հարաբերությունների զարգացում, ՌԴ-ի հետ հնարավորինս հորիզոնական հարաբերությունների հաստատում, այլ ոչ թե՝ ուղղահայաց, ինչպես հիմա է։ Հայաստանը, եթե ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան թշնամի այլևս պետք չէ։ Պետք է նաև Թուրքիայի հետ քայլ առ քայլ կանխատեսելիության հուն ապահովել»։

Հետաքրքրվեցինք նաև, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Թուրքիայի կողմից «S-400»-ների ձեռքբերումը, և, ի վերջո, Թուրքիան ինչո՞ւ է գնում այդ քայլին, ի՞նչ է ուզում դրանով ցույց տալ։

«Մենք գործ ունենք մի գործընթացի հետ, երբ բլեֆը վերածվեց իրականության։ Ինձ համար շատ բարդ է հասկանալ, թե Թուրքիայի ինչին է դա պետք։ Այնքանով, որքանով կարող էր ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին շանտաժի ենթարկել, ենթարկեց վերջացրեց։ Հիմա այս համակարգը չի ինտեգրվելու ՆԱՏՕ-ի ՀՕՊ ընդհանուր համակարգին, երկրորդ՝ 2.5 մլրդ դոլար փող պետք է ծախսի Թուրքիան սրա համար։ Երրորդ՝ սա լուրջ գործոն է՝ էապես վատթարացնելու հարաբերությունները Թուրքիայի և ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների միջև։ Ելնելով այս ամենից՝ ինձ համար անհասկանալի է, թե այս ամենն ուր է տանելու»։

Ռազմիկ Մարտիրոսյան

06.04.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»

 

Ռուբեն Մեհրաբյան. «Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան այլեւս թշնամի պետք չէ». «Առավոտ»

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում օրերս կայացած Թուրքիայի, Իրանի եւ ՌԴ նախագահների հանդիպումը քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը համարում է պատմական: Այսօր, «Հայացք» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետը նկատեց`երեք կողմերն էլ ակնհայտ ձգտում ունեն` համատեղ ինչ-որ խնդիրներ լուծելու: Սակայն, ուշագրավ եւ կարեւոր է այն, որ գործ ունենք երեք այնպիսի կողմերի հետ, որոնց ռազմական շահերը արմատապես տարբերվում են միմյանցից: «Այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով, տարածության եւ ժամանակի մեջ, նրանց շահերը համընկել են: Մենք գործ ունենք կոշտ ռեալ-պոլիտիկի հետ, որը վարում են երեք կողմերն էլ»,- ասաց քաղաքագետը:

Ռուբեն Մեհրաբյանը նկատել է նաեւ, որ երեք երկրներն էլ անում են ամենը, որ առկա հակասություններն ավելորդ լարվածությունների չտանեն եւ կարողանան ներդաշնակեցնել իրենց շահերն այնտեղ եւ այնքան, որտեղ եւ որքան հնարավոր է: «Երեք սուբյեկտներն էլ էապես տարբերվող, բայց ունեն խորը հակասություններ Արեւմուտքի հետ: Այս իմաստով, նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները լուծեն միայն երեքով`թույլ չտալով, պայմանական չորրորդ խաղացողի առկայությունը: Դա առայժմ չի ստացվում նրանց մոտ, քանի որ այնտեղ առկա են ԱՄՆ-ը, քրդական գործոնը: Ուստի, գործ ունենք շարունակական պատային իրավիճակի հետ Սիրիայում»,-գտնում է Ռուբեն Մեհրաբյանը` նկատելով, որ որեւէ մեկը թույլ չի տալիս արաբներին`լուծել իրենց խնդիրները: Անգամ չեն էլ հարցնում, թե արաբներն ի՞նչ են ուզում:

Եթե իրադարձությունները հանգեցնեն ՌԴ-Թուրքիա-Իրան եռանկյունու փլուզման, ըստ նրա, առավելապես Թուրքիան կտուժի, իսկ Իրանը գրեթե չի տուժի: «Երեւանյան պրիզմայի» տեսանկյունից, Ռուբեն Մեհրաբյանը նկատում է` գործ ունենք իրողության հետ, որի հետ չենք կարող հաշվի չնստել. «Այստեղ մեր սխալի գինը կարող է լինել ճակատագրական: Սխալվելու իրավունք չունենք»: Այս եռանկյունուց ուղիղ վտանգ`արցախյան հարցի համատեքստում, բանախոսը չի տեսնում: Բայց, որ ուշի-ուշով պետք է զարգացումներին հետեւել` վստահ է: «Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի եռանախագահության ձեւաչափի պահպանումը, Իրանի հետ հարաբերությունների զարգացումը, Ռուսաստանի հետ հորիզոնական հարաբերությունների զարգացումը եւ Թուրքիայի հետ, քայլ առ քայլ`բնականոն, կանխատեսելիության հուն տանող հարաբերությունների ապահովումը»: «Եթե Հայաստանն ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան այլեւս թշնամի պետք չէ»,- համոզված է Ռուբեն Մեհրաբյանը:

Անդրադառնալով Թուրքիայի եւ ՌԴ-ի միջեւ տեւական ժամանակ քննարկվող S400-ների գործարքին էլ, քաղաքագետը նկատեց. «Բլեֆը վերածվեց իրականության»: Ամեն դեպքում, ասում է` բարդ է հասկանալ, թե Թուրքիայի ինչի՞ն են պետք այս համակարգերը:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

06.04.2018

Աղբյուրը՝ «Առավոտ»

 

Ռուբեն Մեհրաբյան. «Սա ռուսների կողմից արված հերթական անպարկեշտ առաջարկությունն էր, որը Հայաստանը ևս մեկ անգամ չմերժեց». «168 ժամ»​

«Քաղաքական և միջազգային հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խիստ բացասական է գնահատում Հայաստանում ՌԴ ռազմական ոստիկանության տեղակայումը։

«Դա մի քայլ է՝ ուղղված Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում է՛լ ավելի մեծացնելուն։ Դրանք լինելու են վարձկաններ, որոնք ունենալու են համազգեստ և զենք, թե ինչով են նրանք զբաղվելու՝ այդ թղթի վրա գրվածը կարևոր չէ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում, ի պատասխան 168.am-ի հարցի՝ ասաց փորձագետը։

Մեհրաբյանի խոսքով՝ այդ ամենը խիստ շրջանակների մեջ պետք է առնվի. «Մենք տեսնում ենք, որ Հայաստանն ուղղակի կորցրել է ռուսներին «ոչ» ասելու իր ռեսուրսը։ Սա ռուսների կողմից արված հերթական անպարկեշտ առաջարկությունն էր, որը Հայաստանը ևս մեկ անգամ չմերժեց»։ Հիշեցնենք, որ մարտի 26-ին Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի հարավային ռազմական շրջանի շտաբը տարածեց հաղորդագրություն, ըստ որի՝ Հայաստանում պետք է տեղակայվեն ՌԴ ԶՈւ Ռազմական ոստիկանության ստորաբաժանումները:

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն այդ խնդրի վերաբերյալ ասել է, որ այս պահին հարցը քննարկման մեջ է, և կիրականացվի միայն համապատասխան միջպետական համաձայնագրով, իրավական կարգավորումով։

Ռազմիկ Մարտիրոսյան

06.04.2018

Աղբյուրը՝ «168 ժամ»

 

ԱՄՆ-ի՝ Ռուսաստանի, Իրանի կամ Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավման սպասել պետք չէ. «Նյուզ»

Անկարայում Թուրքիայի, Ռուսաստանի եւ Իրանի առաջնորդների հանդիպումը իրենով մի գործընթաց է նշանավորում, որը իսկապես պատմական է: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը: Նրա խոսքով՝ այդ երեք երկրների դիրքորոշումները եւ նրանց շահերը շատ հարցերում ծայրահեղ տարբեր են: Սակայն նրանք ինչ-որ կերպ համընկել են տարածքի եւ այս պահին ծագած հանգամանքների առումով:

Քաղաքագետի կարծիքով՝ Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը շատ կոշտ, պրագմատիկ քաղաքականություն են վարում: Նրանք փորձում են իրենց շահերի բախում թույլ չտալ եւ հարմարեցնել դրանք միմյանց շահերին: Մեհրաբյանը նշեց, որ, չնայած երեք պետությունների միջեւ ակնհայտ տարբերություններին, նրանք բոլորը մեկ ընդհանուր առանձնահատկություն ունեն՝ խորը հակասություններ Արեւմուտքի հետ, ինչն էլ նրանց միավորում է:

Այս մոտեցումը, ըստ փորձագետի, նաեւ բխում է սիրիական հարցի լուծման ընդհանուր ցանկությունից: Սակայն դա նրանց չի հաջովում հակամարտությունում ԱՄՆ-ի ակտիվ մասնակցությամն պատճառով, որը ակտիվորեն աջակցում է իր դաշնակիցներին՝ քրդերին, ինչից մեկ այլ հարց է ծագում՝ քրդականը որոնք ակտիվորեն աջակցում են իրենց քուրդ դաշնակիցներին, ինչը մեկ այլ հարց է բխեցնում՝ քրդականը: «Եվ նկատեք, որ ոչ ոք արաբներին չի հարցնում, թե նրանք ինչ են ուզում: Ոչ ոք շահագրգռված չէ, որպեսզի նրանք լուծեն իրենց հակասությունները»,- ընդգծեց քաղաքագետը: Միեւնույն ժամանակ նա հավելեց, որ Հայաստանը չի կարող անտեսել այն, ինչ տեղի է ունենում այդ երկրների միջեւ, եւ սխալվեու իրավունք չունի:

Ռուբեն Մեհրաբյանի կանխատեսմամբ՝ ԱՄՆ-ի եւ Իրանի, ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի, ինչպես նաեւ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների բարելավում սպասել պետք չէ: Հիշեցնենք, որ ապրիլի 4-ին Անկարայում կայացել էր Թուրքիայի, Իրանի եւ Ռուսաստանի առաջնորդների հանդիպումը:

06.04.2018

Աղբյուրը՝ «Նյուզ»

 

Ռուբեն Մեհրաբյան. Գործ ունենք իրողություն ձևավորող՝ Անկարա-Թեհրան-Մոսկվա եռանկյունու հետ, որի հետ չենք կարող հաշվի չնստել. «Թերթ»

Քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձավ Անկարայում Թուրքիայի, Իրանի և Ռուսաստանի նախագահների հանդիպմանը և այդ գործընթացը պատմական համարեց:

«Երեք կողմի ակնհայտ ձգտում կա համատեղ ինչ-որ խնդիրներ լուծել, սակայն այստեղ գործ ունենք 3 այնպիսի կողմի հետ, որոնց շահերը ֆունդամենտալ տարբերվում են մեկը մյուսից, և այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով տարածության և ժամանակի մեջ նրանց շահերը համընկել են: Մենք գործ ունենք կոշտ, ռեալպոլիտիկի հետ, որ վարում են երեք կողմերն էլ»,-ասաց նա և նշեց, որ երեք երկրներն ամեն ինչ անում են, որ չնայած այդ հակասություններին, ավելորդ լարվածություն չունենան և փորձեն որքան հնարավոր է ներդաշնակեցնել իրենց շահերը:

«Երեք սուբյեկտներն էլ ունեն հակասություններ Արևմուտքի հետ, և այդ իմաստով Սիրիայի հետ կապված նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները լուծեն միայն երեքով՝ թույլ չտալով պայմանական չորրորդ խաղացողի առկայությունը, ինչը առայժմ չի ստացվում նրանց մոտ, քանի որ այնտեղ առկա են ԱՄՆ-ն, քրդերը։ Հետևապես՝ մենք գործ ունենք շարունակական պատային իրավիճակի հետ»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ այնուամենայնիվ ոչ ոք թույլ չի տալիս, որ արաբներն իրենք լուծեն իրենց խնդիրները և չեն հարցնում, թե արաբներն ինչ են ուզում: Քաղաքագետն ասաց, որ պայմանականորեն եթե այս եռանկյունին փլուզվի, ամենից շատ Թուրքիան կտուժի, իսկ Իրանը գրեթե չի տուժի:

Ինչ վերաբերում է երևանյան պրիզմայով հայացքին, ապա նա ասաց, որ գործ ունենք իրողություն ձևավորող եռանկյունու հետ, որի հետ չենք կարող հաշվի չնստել: 

«Այստեղ մեր սխալի գինը կարող է լինել ճակատագրական և սխալվելու իրավունք չունենք: Անկախ ամեն ինչից, մենք չպետք է մնանք այս գործընթացի տակ»,-ասաց նա:

Ռուբեն Մեհրաբյանն ասաց, որ չի տեսնում, որ այս գործընթացը Արցախի նկատմամբ ազդեցություն ունի, թեև հայկական կողմն ուշիուշով պետք է այս գործընթացին հետևի: 

«Հայաստանին ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի եռանախագահության ձևաչափի պահպանում, Իրանի հետ հարաբերությունների զարգացում, Ռուսաստանի հետ հորիզոնական հարաբերությունների զարգացում և Թուրքիայի հետ քայլ առ այլ հարաբերությունների բնականոն հուն, կանխատեսելիություն ապահովել»,-ասաց նա:

Խոսելով C-400-ների վաճառքի ռուս-թուրքական գործարքի վերաբերյալ՝ նա ասաց, որ «բելֆը վերածվեց իրականության» և բարդ է հասկանալ, թե Թուրքիայի ինչին են պետք այս ռազմական համակարգերը:

Լիանա Առաքելյան

06.04.2018

Աղբյուրը՝ «Թերթ»

 

Հայաստանի սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել. «Հայացք»

Հայացք մամուլի ակումբում քաղաքական փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը խոսեց Անկարայում կայացած եռակողմ հանդիպման մասին և անդրադարձավ նոր զարգացումներին:

Ըստ Ռուբեն Մեհրաբյանի Անկարայի հանդիպումը նշանավորում է մի գործընթաց, որը կարելի է նույնիսկ պատմական համարել. «Իրանի, Թուրքիայի և Ռուսաստանի շահերը, տարբերվում են միմյանցից: Այս մերձեցման ձգտումը պայմանավորված է նրանով, որ մարտավարական իմաստով այս շահերը տարածության և ժամանակի մեջ ուղղակի համընկել են։ Երեք երկրներն էլ խորը հակասություններ ունեն Արևմուտքի հետ։ Նրանք շահագրգռված են, որ Սիրիայում խնդիրները միայն երեքով լուծեն՝ թույլ չտալով չորրորդ խաղացողի առկայությունն այնտեղ։ Դա առայժմ չի ստացվում, որովհետև այնտեղ ներկա է ԱՄՆ-ն, որը քրդերի դաշնակիցն է։ Հետևաբար, մենք գործ ունենք Սիրիայում՝ պատային իրավիճակի հետ»,- ասաց Ռուբեն Մեհրաբյանը, հավելելով, որ այս բոլոր գործընթացները վկայում են այն մասին, որ արաբներին թույլ չեն տալիս լուծել սեփական հարցերը։

Խոսելով Հայաստանի անելիքներից բանախոսը նկատեց. «Այստեղ մեր սխալի գինը կարող է չափազանց բարձր, ճակատագրական լինել, մենք սխալվելու իրավունք չունենք։ Այսինքն՝ անկախ նրանից, թե հետագայում ինչ զարգացումներ կլինեն, մենք չպետք է մնանք այս գործընթացի տակ։ Սա ուղղակի էքզիստենցիալ խնդիր է Հայաստանի համար»։

Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի մերձեցումն թե ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արցախի հարցի վրա, Ռուբեն Մեհրաբյանը ասաց, որ որևէ ազդեցություն այս պահին չի տեսնում. «Իհարկե, այդ կոնտեքստը մեզ համար չափազանց կարևոր է, մենք շատ ուշադիր պետք է հետևենք այդ գործընթացներին։ Ուղղակի անհրաժեշտ է Մինսկի խմբի ձևաչափի պահպանում, Իրանի հետ հարաբերությունների զարգացում, ՌԴ-ի հետ հնարավորինս հորիզոնական հարաբերությունների հաստատում, այլ ոչ թե՝ ուղղահայաց, ինչպես հիմա է։ Հայաստանը, եթե ունի Ռուսաստանի նման դաշնակից, ապա նրան թշնամի այլևս պետք չէ։ Պետք է նաև Թուրքիայի հետ քայլ առ քայլ կանխատեսելիության հուն ապահովել»։

06.04.2018

Աղբյուրը՝ «Հայացք»