Բնական գազի գները իջել են ամբողջ աշխարհում, բայց քանի որ մենք ներմուծում ենք Ռուսաստանից, որը մոնոպոլ դիրք ունի Հայաստանում, ստիպված գնում ենք թանկ գնով: Մենք չենք կարողանում այլ երկրներից գազ ու նավթամթերք ներմուծել, դրա համար էլ տուժում ենք: Սա նորմալ չէ ու բնական չէ:

Ըստ տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կասկածից վեր է, որ 2016թ-ին նավթի մեկ բարելի գինը կլինի 40 դոլարից պակաս: Tert.am-ի հետ զրույցում նա նշեց, որ արդեն կանխատեսումներ կան, որ տարվա ընթացքում այն կտատանվի 20-ից 35 դոլարի սահմաններում:

«Շատ երկրներ իրենց բյուջեում նավթի մեկ բարելի գինը հաշվարկել են 40 դոլարով: Օրինակ՝ Իրանը: Ռուսաստանը նախանշել էր բյուջեում դոլար և հիմա վերահաշվարկ է կատարում: Որ նավթի գները այլևս երկար ժամանակ չեն վերականգնվի ու չեն ունենա նախորդ տարիների իրենց բարձր գինը, դա ակնհայտ է: Այս հարցում տարաձայնություններ չկան»,- ասաց նա:

Աշոտ Եղիազարյանն ընդգծեց, որ ստեղծված իրավիճակում էներգակիրներ ներմուծող երկրները շահում են, արտահանողները՝ կորցնում զգալի եկամուտներ: Նա նշեց, որ Հայաստանը, որպես էներգակիր ներմուծող երկիր ևս պետք է շահեր, սակայն ՌԴ-ի հետ տուժում է:

«Բնական գազի գները իջել են ամբողջ աշխարհում, բայց քանի որ մենք ներմուծում ենք Ռուսաստանից, որը մոնոպոլ դիրք ունի Հայաստանում, ստիպված գնում ենք թանկ գնով: Մենք չենք կարողանում այլ երկրներից գազ ու նավթամթերք ներմուծել, դրա համար էլ տուժում ենք: Սա նորմալ չէ ու բնական չէ: Հասկանալի է, որ ռուբլին արժեզրկվել է ու ստացված տրանսվերտները ևս նվազել են, բայց էներգակիրների ներկրման հարցով գոնե Հայաստանը պետք է շահեր»,-ասաց նա:

11.01.2016

Աղբյուրը՝ «Թերթ»