Նավթամթերքը միջազգային շուկայում գին ունի, դու ձեռք ես բերում այդ գնով: Ինչ է մտած՝ դա մեզ չի հետաքրքրում: Դու կարող ես նավթամթերք ձեռք բերել մի կազմակերպությունից, որն ընդհանրապես շահութաբեր չի աշխատում՝ ինչ գին ուզենա, կարող է թելադրե՞լ: Այդպես է ստացվում:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանում բենզինի գնի էական չնվազելը պայմանավորված է նրանով, որ Հայաստանը նավթամթերքը գնում է մեկ մոնոպոլ վաճառողից՝ «Ռոսնեֆթ»-ից: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանն՝ անդրադառնալով համաշխարհային շուկայում նավթի գնի կտրուկ անկման պայմաններում Հայաստանում բենզինի գնի չէժանանալուն: Նշենք, որ համաշխարհային շուկայում նավթի մեկ բարելի գինը տատանվում է 32-ից 30 դոլարի սահմաններում:

«Եվ որքանով հայտնի է, այդ ընթացքում, երբ Հայաստան է հասնում, Հայաստանում վաճառվում է այսպես ասած բաշխող կազմակերպություններին՝ «Ֆլեշին», ՍՓՍ-ին: Բազմաթիվ միջնորդներ կան եւ գինը բարձր է ստացվում: Հայաստանն ըստ էության այլընտրանք չունի ուրիշ աղբյուրից ձեռք բերելու էժան նավթամթերք: Արդյունքում ստացվում է, որ ռուսական նավթամթերքը մեզ թանկ է վաճառվում, մենք թանկ գին ենք վճարում: Մենք այլընտանք չունենք ուրիշ աղբյուրից փոխարինելու՝ հայտնի պատճառներով. Հայաստան-Ռուսաստան հարաբերություններով»,- ասաց տնտեսագետը՝ հավելելով, որ բենզինի վաճառքի գինը «Ռոսնեֆթն» է սահմանում, իսկ Հայաստանում բաշխող ընկերություններն էլ չնչին եկամուտ են ստանում:

Անդրադառնալով ՏՄՄՊՀ նախագահի երեկ արած այն հայտարարությանը, որ Հայաստանում վաճառվող բենզինի մեջ նավթի տեսակարար կշիռը կազմում է մոտ 7 տոկոս՝ Աշոտ Եղիազարյանն ասաց, որ դա աբսուրդ է. «Ես այդտեղ մեկնաբանելու բան չունեմ, որովհետեւ դա աբսուրդ է: Դա նշանակում է, որ վիճակնն աննորմալ վիճակ է: Բենզինի մեջ նաթի բաժինը մեծ է»:

Շաբոյանի մյուս հայտարարությանը, որ Ռուսաստանում վաճառվող բենզինի գնի մեջ բարձր հարկերն են ներառված, տնտեսագետն արձագանքեց. «Ի՞նչ է նշանակում` հարկերը ներառված են մեջը: Նավթամթերքը միջազգային շուկայում գին ունի, դու ձեռք ես բերում այդ գնով: Ինչ է մտած՝ դա մեզ չի հետաքրքրում: Դու կարող ես նավթամթերք ձեռք բերել մի կազմակերպությունից, որն ընդհանրապես շահութաբեր չի աշխատում՝ ինչ գին ուզենա, կարող է թելադրե՞լ: Այդպես է ստացվում»:

Աշոտ Եղիազարյանը, հաշվի առնելով վերը նշված փաստը, չի կարծում, որ առաջիկայում Հայաստանում բենզինի գինը համարժեք լինի համաշխարհային իրավիճակին:

Տիրայր Մուրադյան

15.01.2016

Աղբյուրը՝ «Հայկական ժամանակ»