Եթե մենք ուզում ենք մնալ անկախ և ինքնիշխան, պետք է դուրս գանք ԵՏՄ-ից: Եթե ինքնուրույն որոշումներ չես կարող կայացնել, եթե ընդհանրապես զրկված ես թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումով այլընտրանքներից, անվտանգության բարձր մակարդակի մասին խոսելն անիմաստ է:

Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ Դոկտոր Աշոտ Եղիազարյան, ՄԱՀՀԻ ասոցացված փորձագետ

Հայաստանի Հանրապետության վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ ապրիլի 12-13-ը մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Հիշեցնենք, որ Երևանում չեղարկվել էր ապրիլի 8-ին նախատեսված Եվրասիական միության անդամ երկրների վարչապետների հավաքը, քանի որ Ղազախստանի վարչապետը հրաժարվել է մասնակցել երևանյան նիստին, և Ռուսաստանը համաձայնել է Մոսկվայում նիստն անցկացնելու Ղազախստանի առաջարկին:

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանի կարծիքով՝ օր առաջ պետք է լքել ԵՏՄ-ն: Նրա խոսքով՝ այդ կառույցում Հայաստանը որևէ շահ չի կարող հետապնդել և չի էլ կարող ունենալ:

«ԵՏՄ-ն ավելի շուտ քաղաքական նախագիծ է, քան տնտեսական: Այս նախագծով Մոսկվան փորձում է հետխորհրդային տարածքում ստեղծել միասնական պետություն: Եթե մենք ուզում ենք մնալ անկախ և ինքնիշխան, պետք է դուրս գանք ԵՏՄ-ից: Եթե ինքնուրույն որոշումներ չես կարող կայացնել, եթե ընդհանրապես զրկված ես թե՛ տնտեսական, թե՛ անվտանգության առումով այլընտրանքներից, անվտանգության բարձր մակարդակի մասին խոսելն անիմաստ է»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արթուր Հովհաննիսյան

13.04.2016

Աղբյուրը՝ «Առաջին լրատվական»